Կետադրի՛ր հետևյալ հատվածը.
Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը դեղին, սպիտակ, երբ գարուն է լինում տաքանում են: Օրանջիայի քարերը և խլեզները փորի մաշկը դեղին պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում:
Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը: Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում:
Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ, այժմ այդ արահետն էլ չկա:
-Մանաս, ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեիր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում:
Դավոյենց Առաքելը եզան կաշվից տրեխները հագին մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել:
Իսկ երկու շաբաթ անց՝ Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած, ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում:
Առաքելը գյուղում չէր, վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար:
-Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա, էլի, որ զոռ ես անում,- ասաց Մանասը, Օրանջիայում ես պիտի տուն շինեմ՝ Առաքել:
-Մանաս, իմացիր, առաջդ ով ա կանգնած, ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ու՞մ լակոտն ես:
Եվ առ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով, իրար անցան աղմուկ աղաղակ եղավ ,Մանասին արնաթաթախ տուն տարան:
Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն:
1.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր(Սահման-ա-դիր), զմրուխտափայլ(զմրուխտ-ա-փայլ), կանխավճար(կանխ-ա-վճար), սնափառ(սն-ա-փառ), պարտատեր(պարտ-ա-տեր), կենսախինդ(կենս-ա-խինդ), ջրամուկ(ջր-ա-մուկ), արևամանուկ(արև-ա-մանուկ), ձեռագործ(ձեռ-ա-գործ), նորամուտ(նոր-ա-մուտ), նկարակալ(նկար-ա-կալ):
բ) Կենարար(կեն-արար), կենսուրախ(կենս-ուրախ), զուգընթաց(զուգ-ընթաց), ջրկիր(ջր-կիր), ջրհեղեղ(ջր-հեղեղ), բանբեր(բան-բեր), քարտաշ(քար-տաշ), տնպահ(տն-պահ), լուսընկա(լուս-ընկա), մթնկա(մթն-կա), ձնծաղիկ(ձն-ծաղիկ), ռնգեղջյուր(ռնգ-եղջյուր), քարափ(քաք-ափ), մոլեռանդ(մոլ-եռանդ), հրձիգ(հր-ձիգ), ակնհայտ(ակն-հայտ):
Երկրորդ շաչքի բառերը չունեն հոդակապ
Առաջին շարքի բառերը ունեն հոդակապ
2.Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:
բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան:
- Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն, անբախտ, անգետ, անշնորք, անարդյունք, անօրեն, անձև:
դժգույն, դժբախտ, տգետ, դժնորք, ապարդյունք, ապօրեն, տձև