1 .Լրացնել բաց թողած տառերը և կետադրել:
ա. Հույսդ կտրիր Լյուդվիգ Բեթհովեն։ Գուցե քո սիրտն ամենաանբասիրն է ամենակրակոտը: «Բայց դա ու՞մ է հետաքրքրում »,մտածեց նա սրտողած կախեց գլուխը և նրա մատները մեքենայորեն վազեցին ստեղների վրայով: Երաժշտությունը շռնդալից էր,բայց խիստ ներդաշնակ։ Այն նման էր բարձունքից սրընթաց գահավիժող փրփրադեզ ջրվեժի որը թեև խախտում է շրջակայքի անդորը բայց և հաճելի զովություն է սփռում:Դուռը բախեցին։ Դռների մեջ նախ երևաց վարպետի գլուխը պսակազարդված հյուսքով ու ժապավենով: Նա ցնծում էր։
-Հեղափոխությու՜ն,-, գրեթե գոռաց նա արդիականացող Ֆրանսիան հիմնիվեր ցնցում ու սասանում է հետամնաց Եվրոպան։
Լյուդվիգը լուռումունջ լսում էր։ Լուրերն ապշեցուցիչ էին։ Զորքը հրաժարվել էր ապստամբների վրա կրակելուց և միանալով նրանց քարուքանդ արել Բաստիլը: Բոննի ուսանողները ոգևորությամբ արտասանում էին այն երեք կրակոտ բառերը որ գրված էին Ֆրանսիայի դրոշի վրա Ազատություն հավասարություն եղբայրություն:
բ.Ափ նետված ձկնիկների վտառ էր կարծես։ Դժնի ահարկու դեմքերով ,ոստիկանները հողաթմբին նստոտած ,իրենց դաշույններով դալար եղեգնի ցողուններն էին տաշտշում։ Ինչ–որ անցք էին բացում ու մոտեցնում շուրթերին ,ագահաբար ըմբոշխնում, կճեպները շպրտում երեխաների կողմը որոնք միմ □անց հրմշտելով կոխկ□տելով քիթ ու պռունկ ճանկ□տելով հարձակվում էին գզգզված կճեպների վրա: Սովալլուկ ու հյուծված ուտելու որևէ բան էին փնտրում աղիողորմ սնգսնգոցը խե□դելով եղեգների մեջ:
Ձեններդ կտրեք սպառնալից գո□գո□ում էին ոստիկանները ատամները մխրճած դալար եղեգների մաշկի մեջ և ագահաբար ըմբոշ□նելով նրանց քա□ցրահամ հյութը:
Նրանցից մի երկուսը անլուր հայ□ոյանքների տարափ տեղալով մի քանի հարվածներ իջեցրին մոտիկ կանգնածների վրա։ Հետո լռեցին ու միայն նրանց ֆսֆսոցներն էին լսվում ասես խուլ ու անբարեհնչ□ն մեղեդիներ էին արձակում եղեգնյա փողերը: Կեղևներին տիրելու համար ծեծկռտու□ը դա□ արեց բայց երեխաների աղեխա□շ մ□կտոցը չէր լռում:
Բայ, կազմությունը, դիմավոր և անդեմ ձևեր, բայի սեռը:
2. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։
2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել
Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել
2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել