Տնային առաջադրանքներ

Տնային առաջադրանքներ

1. Ստեղծագործական աշխատանք: Ընտրե՛ք վերնագրերից մեկը, գրե՛ք շարադրություն:

  • Մտքերս
  • Փնտրում եմ
  • Սովորել ապրել
  • Այն, ինչ սիրտս է ուզում
  • Պատմելու բան կունենամ
  • Սեփական մտքերից հեռու…
  • Լավ է, երբ մենակ չես
  • Առաջարկեք ձեր վերնագիրը: 

Մտքերս

Կան ընկերներ, որ աշխարհ արժեն: ՈՒ այնքան կարևոր է գտնել կյանքում նման ընկերներ, որոնք պատրաստ կլինեն ամեն ինչում օգնեն, որոնք կողքիդ են թե երջանկության ու թե դժբախտության պահին, կողքիդ են ու քեզ հետ ապրում են այդ պահերը, քեզ հետ ուրախանում են ու տխրում, մենակ չեն թողնում ու ընդունում են քեզ այնպիսին, ինչպիսին իրականում կաս: Այդպիսի ընկերների մոտ կարիք չկա ձևացնելու, կարիք չկա ինչ-որ բան պահելու ու թաքցնելու, նրանք, միևնույնն է, կհասկանան թեկուզ միայն քո հայացքից ու կաջակցեն, կօգնեն ինչով կարող են:
Կան ընկերներ, որոնց չես տեսնում ամիսներով, բայց նրանք, միևնույնն է, մնում են լավագույնը, ու ամեն հանդիպում նրանց հետ անցնում է այնպես, կարծես ձեր մեջ հեռավորությունն ու բաժանումն երբեք էլ չի եղել: Այնքան հաճելի է, երբ կողքիդ ունես մարդիկ, որոնց կարող ես ասել. “- Հիշու՞մ ես” ու հիշել ինչ-որ մի ծիծաղելու իրադարձություն, ինչ-որ մի արկած կամ էլ խայտառակ լինելու մի պահ  , երբ ընկերուհիներով ունեք կատակներ, որ միայն դուք եք հասկանում ու բառեր, որ շատ իրավիճակներ է հիշեցնում ու երբ կես բառից հասկանում եք միմյանց: Հաճելի է, երբ ճանաչելով, տեսնելով միմյանց թերությունները, միևնույնն է, սիրում ենք միմյանց ու պատրաստ ենք օգնել դժվար պահին: Բոլորս էլ կարող ենք սխալվել, կարող ենք տրվել զայրույթին, կարող ենք վիրավորվել ու նեղանալ մեկս մյուսից, բայց պետք է կարողանանք ընդունել մեր ընկերներին այնպիսին, ինչպիսին կան, նրանք հնարավոր է նման լինեն մեզ, հնարավոր է ոչ, գուցե ունենան շատ յուրահատկություններ ու տաղանդներ, կամ գուցե լինեն սովորական, դա չէ կարևորը, կարևորն այն է, որ միշտ կարողանանք ներել նրանց ու ամեն վեճից հետո գտնել իրար ավելի մոտ լինելու ուղին:

Հաճելի է, երբ ընկերուհիներով հավաքվում ենք ու սկսում ենք խոսել ամեն ինչի մասին, ծիծաղում ենք մեկս մյուսիս անհամ կատակների վրա, հիշում ենք անցած – գնացած լավագույն օրերը, տխրում ենք, որ դրանք էլ հետ չեն գալու, բայց և ուրախանում ենք, որ կյանքը շարունակվում է ու դեռ այդպիսի շատ պահեր ու անմոռանալի հուշեր են մեզ մնալու:
Շնորհակալ եմ Աստծուն, իմ ընկերների համար, որ կողքիս են, աջակցում են ինձ ու ընդունում են ինձ այնպիսին, ինչպիսին կամ:


2. Թարգմանչական աշխատանք: 

  • Թարգմանեք՛ որևէ ստեղծագործություն, հոդված, գիտահանրամատչելի նյութ, տեսանյութ և այլն: 
  • Ընտրեք այնպիսի նյութ, որը ձեզ կհետաքրքրի:
  • Թարգմանության մեջ նշե՛ք բնագրի հղումը, որ լեզվից է արված թարգմանությունը: 

https://www.newsinlevels.com/

Puppet Feeds Baby Bird 

A baby bird lives at a zoo in Prague. It is an endangered bird. The zookeepers feed it with a puppet.

The puppet is not a perfect imitation of an adult bird. However, the baby likes it. The puppet teaches the baby. The baby learns how to have its own babies when it grows up.

This type of bird is one of the most endangered birds on Earth. Fewer than 50 of them live in the wild.

Մի թռչուն ապրում է Պրահայի կենդանաբանական այգում: Այն վտանգված թռչուն է: Կենդանաբանական այգիների պահապանները կերակրում են նրան տիկնիկով:

Տիկնիկը կատարյալ նմանակ չէ  չափահաս թռչնի: Այնուամենայնիվ, փոքրիկին դա դուր է գալիս: Տիկնիկը սովորեցնում է երեխային. Երեխան սովորում է, թե ինչպես ունենալ սեփական երեխաներ, երբ մեծանա:

Այս տեսակի թռչունները Երկրի վրա ամենավտանգված թռչուններից են: Նրանցից 50-ից քիչն ապրում է վայրի բնության մեջ:

3․ Տնային ընթերցանություն՝ Ջ․ Ռոդարի «Անտեսանելի Տոնինոյի արկածները»․․․

Ովքեր կարդացել են «Մարդկային կատակերգություն»-ն ու «Անտեսանելի Տոնինոյի արկածները», կարդում են Մարկ Տվենի «Արքայազնը և աղքատը» —մաս 1մաս 2 (հաստափոր գիրք է, լավ կլինի, որ թղթային տարբերակը գտնեք։ Կարող եք մեր գրադարանից էլ վերցնել)։

4․ Եղ․ Չարենց

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՇՈՒՆ

Այս աշունը եկավ, բացվեց, ինչպես երբեք,—
Եկավ, ինչպես զինվոր ու ղեկավար.—
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ պայքարի կանչեց — ապագայի համար։—

Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։

—Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,

—Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…
Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—
Օ, հիրավի, երբե՛ք ես չեմ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…

Առաջադրանքներ

1․ Բառարանով բացատրիր հետևյալ բառերը` մարտակոչ, շեփոր, շրշյուն, վսեմ, մուժ, գուժել:

մարտակոչ-պատերազմակոչ

շեփոր- Լայն փողաբերանով պղնձե երաժշտական փողային գործիք

շրշյուն-Սոսափյուն, շնկշնկոց, շշնկոց, խշրտոց, խշխշոց

վսեմ-Բարձր՝ վեհ բովանդակություն՝ Էություն ունեցող, վեհ, ազնիվ

մուժ-Մառախուղ, մեգ, մշուշ

գուժել-Գույժ՝ վատ լուր հաղորդել


2․ Բացատրի՛ր հետևյալ հատվածները.
Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։ —

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,—

Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…

Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—

3․ Այլ վերնագիր հորինի՛ր բանաստեղծության համար:

ՄԱՌԱԽՈՒՂ ԱՇՈՒՆ

4․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s