1.Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է:
Կարմրել- կարմիր, ածական
ըմպել- ումպ, գոյական
կռվել-կռիվ, գոյական
ոչնչանալ-ոչինչ, գոյական
սիրել- սեր, գոյական
փափկել- փափուկ, ածական
գրկել-գիրկ, գոյական
կոպտանալ-կոպիտ, ածական
անրջել-անուրջ, գոյական
շիկանալ-շիկնել, ածական
վարդագունել-վարդագույն, ածական
ուղղել-ուղիղ, ածական
ապշել-ապուշ, ածական
2.Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:
Զայրույթից նա գունատ դարձավ:
Տերևները սկսել են դեղին դառնալ:
Նրանք միմյանց հանդեպ ջերմ են դարձել;
Այդ պատմությունից էլ առաջ եկավ անվանումը:
Լույսը բացվեց, և նոր օր սկսվեց:
Ուշ եկար, հյուրերն արդեն գնացել են:
Նա իր փայտիկով քար դարձրեց քաղաքը:
Զայրույթից նա գունատվեց:
Տերևները սկսել են դեղնել:
Նրանք միմյանց հանդեպ ջերմացել են;
Այդ պատմությունից էլ առաջացավ անվանումը: —
Լուսացավ, և նոր օր սկսվեց:
Ուշացար, հյուրերն արդեն գնացել են:
Նա իր փայտիկով քարացրեց քաղաքը:
3.Գրիր -ել և -ալ վերջավորությամբ հինգական բայ:
Ել — պարել, լացել, վազել, երգել, օգնել։
Ալ — գոռալ, մնալ, գնալ, զգալ, ճչալ։
4.Գրիր տրված բայերի դեմքը, ժամանակը, թիվը:
Երգում էի- առաջին դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
նկարեց- երրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի
կսովորես- երկրորդ դեմք, ապառնի ժամանակ, եզակի թիվ
գրեցինք- առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
գնալու են- երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ
վազել ենք- առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
կռվեցին- երրորդ դեմք, ներկա ժամանակ, հոգնակի թիվ
հավատում եմ- առաջին դեմք, ներկա ժամանակ, եզակի թիվ
կփայլեն- երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ
տխրեցիր- երկրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
Բայի ժամանակաձևերը
5.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:
Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերել,որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին:Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում,կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:
6. Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ պիտի պահի(պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա.պիտի դնի։(պիտի դնի, պիտի դներ)։Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին (չեն,չէին), և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին (խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար հնարեց (հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:
7. Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ պատրաստել էին(պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն ունի (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ կշռում է (կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա հափշտակել էին (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկել էր(ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն նրանք …( թափառել են, թափառել էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:
Դիմավոր բայեր և դերբայներ
8. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:
Օրինակ`
Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:
Ա. Սլացող մեքենա-Մեքենա, որը սլանում է,արևի շուրջը պտտվող մեքենա-Մեքենա, որը պտտվում է արևի շուրջը,թունելից դուրս եկող գնացք-Գնացք, որը թունելից դուրս է գալիս,պատրաստակամորեն հորը մտնող երեխա-երեխա, ով պատրաստակամորեն մտնում է հորը,փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ-մարդիկ ովքեր աշխատում են փոշու ու մրի մեջ։
Բ. Ընկած գրիչ-Գրիչ,որը ընկել է,մոռացված երգ-երգ, որը մոռացվել է,թիթեռի հետևից ընկած երեխա-Երեխա, որը ընկել է թիթեռի հետևից,արձակված ու կախված վարագույր-վարագույր, որը արձակվել և կախվել է,լուծված խնդիր-խնդիր, որը լուծվել է։
9. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:
10. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի ապրել էս մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ ապրելիս ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրել էս այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:
11. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:
Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:
Դերբայներ
Փակած, մտած,մտնել, փակելիս, մտնելիս։
12․Կազմի՛ր տրված բայերի բոլոր դերբայական ձևերը:
Անորոշ — ել, ալ- գրել, կարդալ, տեսնել, սառչել, բարձրանալ, մոտենալ, մոտեցնել
Համակատար — ելիս, ալիս — գրելիս, կարդալիս, տեսնելիս, սառչելիս, բարձրանալիս, մոտենալիս, մոտեցնելիս
Հարակատար — ած — գրած, կարդացած, տեսած, սառչած, բարձրացած, մոտեցած, մոտեցված
Ենթակայական — ող — գրող, կարդացող, տեսնող, սառչող, բարձրացող, մոտեցող, մոտեցնող
Անկատար — ում (եմ) — գրում եմ, կարդում եմ, տեսնում եմ, սառչում եմ, բարձրանում եմ, մոտենում եմ, մոտեցնում եմ
Կատարելի — ելու, ալու (եմ) — գրելու եմ, կարդալու եմ, տեսնելու եմ, սառչելու եմ, բարձրանալու եմ, մոտենալու եմ, մոտեցնելու եմ
Վաղակատար — ել (եմ) — գրել եմ, կարդացել եմ, տեսել եմ, սառչել եմ, բարձրանացել եմ, մոտեցել եմ, մոտեցրել եմ
ժխտական — (չեմ) ի, ա – չեմ գրի, չեմ կարդա, չեմ տեսնի, չեմ սառչի, չեմ բարձրանա, չեմ մոտենա, չեմ մոտեցնի:
13․ Տրված բայերից համակատար դերբայներ /ելիս, ալիս/ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:
Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:
Չափել-չափելիս, շարժվել-շարժվելիս, կապել-կապելիս, մտնել-մտնելիս, տեսնել-տեսնելիս:
Հիվանդի ջերմությունը չափելիս բժիշկը շատ զգույշ էր։
Եթե բոլոր մտքերն իրար կապենք, կարող ենք լավ նախագիծ սկսել։
Դպրոց մտնելիս անձրև էր գալիս։
Նրան տեսնելիս ես կորցնում եմ ինձ։
14.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
Երգելու ժամանակ ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախից: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելուց թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
15.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:
Կետերի փոխարեն փակագծում դրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Այդ նամակը կարդալուց նա գունատվեց: (կարդալ — ե՞րբ)
Ամբողջ երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ — ինչի՞ց)
Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին: (կառուցել — ե՞րբ)
16. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
1. Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
2. Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
3. Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
4. Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
5. Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
6. Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
17.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. գերել, կազդուրվել, փայլել, գոռոզանալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել
բ. խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ, առողջանալ:
Գերել-կախարդել, կազդուրվել-առողջանալ, փայլել-ցոլալ, գոռոզանալ-մեծամտանալ, չքանալ-անհայտանալ, ընկղմվել-սուզվել, ոգևորվել-խրախուսել։
ա. ննջել, գողանալ, դժգոհել, ուղղել, մտորել, անարգել, մարտնչել
բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:
Ննջել-նիրհել, գողանալ-հափշտակել, դժգոհել-փնթփնթալ, ուղղել-շտկել, մտորել-խորհել, անարգել-ստորացնել, մարտնչել-պայքարել։
18.Ընդգծիր բայերը:
Հմայել, անվայել, շահել, առավել, ջերմել, ավել:
Անսխալ, կսկծալ, փսփսալ, ծավալ, ձնհալ, հեկեկալ: