| Հայրենիքում իմ արնաներկ Գիշերն իջավ անլույս ու լուռ. Այնտեղ, ուր կար այնքան սիրերգ Եվ վարդի բույր, և սրտի հուր։ Ամեն մի միտք հիմա մի վերք, Ամեն հայացք հատու մի սուր, Արնոտ դիերն են համր ու մերկ Նայում երկինք անզոր ու զուր։ Մի օր ինչ վառ ծաղկեց մոգված Մեր նաիրյան սիրտը բեկված, Հրով որքա՜ն խորհրդավոր, Ահա որպես ծաղիկ թեքված Մեր հին հոգին համր ու մոլոր, Ա՜խ, և անզո՛ր և անարգվա՛ծ… |
Գործնական քերականություն
1․ Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:
Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:
Ընչազուրկ-աղքատ
Սրընթաց-արագընթաց
Դյուրաթեք-դյուրաբեկ-ճկուն
Դյուցազնական-հերոսական
Անընկճելի-անկոտրում
2. Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:
Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին հրապուրում(ձգում, հրապուրում, քաշում) ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի …զարմանահրաշ (զարմանալի, զարմանահրաշ, սքանչելի, հիանալի) պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի դյութում (գրավում, դյութում, ձգում, հրապուրում) էր Նաբուգոդոնոսոր թագավորի չքնաղագեղ (հիասքանչ, չքնաղ, հրաշազեղ, չքնաղագեղ) պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում (բարձրանում էր, վեր էր խոյանում) ապշեցուցիչ մի կերտվածք (կառույց, կառուցվածք, կերտվածք, շինվածք)կախովի այգիները: Թագավորը դրանք գոյության էր կոչել (ստեղծել էր, շինել էր, գոյության էր կոչել) իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր իր հայրենիքի զմրուխտ(կանաչ, զմրուխտ, անտառոտ) լեռներին ու անտառներին սովոր: տոթակեզ (շոգ, տոթ, տոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների զեփյուռին (զեփյուռին, հովին, քամուն) ու ստվերին: Կնոջ թախիծը (տխրությունը, թախիծը, վիշտը) փարատելու (պակասեցնելու, նվազեցնելու, փարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել (պարգևել, ընծայել, նվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին աշխարհահռչակ (հայտնի, աշխարհահռչակ, ծանոթ) կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների (մահկանացուների, հողածինների, մարդկանց) համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք արքայական (թագավորական, արքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սարսափազդու (ահարկու, սարսափելի, ահավոր, սարսափազդու) պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հրաշալի (շատ լավ, հիանալի, հրաշալի) էին մտածված և հեքիաթային գեղեցկություն (սիրունություն, գեղեցկություն) ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:
3.դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:
Նա ընկավ մտքի ծովը ու մոռացավ ամեն բան։
Նա լեզուն փակ պահեց և ոչ ոք չիմացավ դրա մասին։
Նա հինգ մատի պես գիտի այս քաղաքը։
Մենք աշխատում էինք, իսկ նա թևերը ծալած նստել էր։
Ես էժան պրծա այդ աղետից։
Նա արցունքները կուլ տվեց և գնաց առաջ։
Անդրանիկը մտքի ծովն էր ընկել։
Տղան փորձում էր լեզուն փակ պահել,քանի որ չէր կարողանում արտահայտել իր մտքերը։
Մայրը իր տղային հինգ մատի պես գիտեր։
Հայկազը չէր աշխատում և իր ձեռքերը ծալած նստած էր իր տանը։
Գողը էժան պրծված և չմատնվեց։
Աղջիկը արցունքները կուլ էր տալիս,քանի որ ամաչում էր մարդկանցից։
- Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա Ուժ, տարր, ծով, նավ, կույտ, բերդ, շենք: միավանկ է և դրա համար գրում ենք եր-ով։
Ուժեր,տարրեր,ծովեր,նավեր,կույտեր,բերդեր,շենքեր։
Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ: Բազմավանկ է և դրա համար գրում ենք ներ-ով։
Ճանապարհներ,գաղտինքներ,հրաշքներ,մեքենանաներ,շրջաններ,շինություններ,նավահանգիստներ։
Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:
Գառներ,դռներ,մատներ,մկներ,թոռներ,ձկներ,լեռներ,բեռներ։
Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր: մեկուկես վանկանի բառեր են որի ը-ն երկրորդ վանկում է։
Աստղեր,արկղեր,վագրեր,անգղեր,սանրեր
Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:
Ծովածոցեր,սուզանավեր,դաշտավայրեր,շնագայլեր,հեռագրեր,լրագրեր։
Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
Քարտաշներ,գրագիրներ,լեռնագործներ,բեռնակիրներ։
է. Մարդ, կին:
Մարդիկ,Կանայք։
5.Բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորի´ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:
Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
Դելֆինները հացադուլ են հայտարարում փորձերից ձանձրացած կենսաբանների
Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ լողում էին դեպի ազատություն:
Դեպի ազատություն լողում էին դանդաղ բաց ակվարիումից Դելֆինները։
Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
Մթության մեջ տեսնող և հաչող արհետական շուն է պատրաստել Գերմանացի մի կոնստուկտոր։
Շոտլանդիայի և Նորվեգիսւյի բնակիչները «ծովատառեխի անձրևի» բազմիցս ականատես են եղել:
«ծովատառեխի անձրևի» բազմիցս ականատես են եղել Շոտլանդիայի և Նորվեգիայի բնակիչները
Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
Ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է Հնդկաստանի բնակիչները
Ծայրին փոքրիկ լամպ ունեցող ինքնահոսներ են թողարկվում Ճապոնիայում:
Ճապոնիայում թողարկվում են ծայրին փոքրիկ լամպ ունեցող ինքնահոսներ։
6.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա, ուղղի՛ր:
Բարձր ու Երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
Երկարաձիգ գորտն բարձր սկսեց կռկռալ:
Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը: Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Քարացած նայում էր կարծես առաջին ագժնգամ էր տեսնում իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին։
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Շարունակ ծառերի մեջ գալարվելով արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը այլ ուղիղ գծով,
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Սա այն կոշիկն է,որով հսկան հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան։
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:
Տեսանք այն վարորդին ավտոբուսի,որով եկել էինք։
Գործնական քերականություն
Ենթակա և ստորոգյալ
Նախադասությունն ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորոգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են:
Նախադասության այն անդամը, որը մի բան է անում, լինում կամ դառնում, կոչվում է ենթակա:
Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Ենթական արտահայտվում է՝
- գոյականով, որը կարող է լինել անձ, իր, երևույթ, հասկացություն և այլն, օրինակ՝
- Ուսուցիչը օգնեց նրան:
- Գիրքը անմիջապես գրավեց իր յուրահատուկ ոճով:
- այն բոլոր դերանուններով, որոնք ցույց են տալիս անձ կամ իր, օրինակ՝
- Մենք դա լավ էինք հասկանում:
- Ամեն ոք գիտեր ճշմարտությունը:
- փոխանուն ածականով, որը հոդ է ստանում և գործածվում գոյականաբար, օրինակ՝
- Գեղեցիկը միշտ աչք է շոյում:
- Սևը նրան դուր չեկավ:
- փոխանուն թվականով, օրինակ՝
- Երեքն իմ սիրելի թիվն է:
- Բայի անդեմ ձևերով՝ անորոշ, ենթակայական, հարակատար դերբայներով, օրինակ՝
- Երգելը նրա սիրելի զբաղմունքն էր:
- Օջախդ պահող կա:
- Երջանկացածը պտտվում էր բոլորի շուրջ:
- Բառակապակցությամբ, օրինակ՝
- Երդումը դրժելը մեծագույն հանցանք էր:
- Նրան օգնեց մարդկանց բուժելը:
Նախադասության այն անդամը, որ արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ, կոչվում է ստորոգյալ:
Ստորոգյալն արտահայտվում է դիմավոր բայաձևով և լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:
Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ:
Եթե ստորոգյալն արտահայտված է բաղադրյալ ժամանակաձևով, օրինակ՝ երգում են, ապա հատկանիշն արտահայտում է ձևաբայը (կախյալ դերբայը), իսկ վերագրումը կատարում է օժանդակ բայը: Երգելու հատկանիշն արտահայտում է դերբայը, իսկ վերագրումը կատարվում է են օժանդակ բայով: Իսկ եթե ստորոգյալը պարզ ժամանակաձև է, ապա հատկանիշն արտահայտվում է բայահիմքով՝ երգեց-, իսկ վերագրումը՝ վերջաորությամբ՝ -ին:
Պարզ ստորոգյալն արտահայտվում է՝
- բայի բոլոր եղանակների բոլոր ժամանակաձևերով,
- բայի կրկնությամբ, օրինակ՝
- Գնում է, գնում, հասնում մի երկիր:
- Լինում է, չի լինում, մի թագավորություն է լինում:
- հարադրավոր բայերով, օրինակ՝
- Լող է տալիս ջրերում:
- Պար է գալիս խնդագին:
Բաղադրյալ ստորոգյալը կազմված է երկու մասից՝ ստորոգելիից և հանգույցից:
Ստորոգելին արտահայտում է հատկանիշ, օրինակ՝ կարմիր, իսկ հանգույցը կատարում է դրա վերագրումը, օրինակ՝ էր:
Նրա հագուստը կարմիր էր:
Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ:
- Այցելուն բժիշկ էր:
- Մոտեցողները հինգն են:
- Քո արածը օգնել չէր:
Որպես հանգույց կարող են հանդես գալ լինել, դառնալ, թվալ և վերացական այլ բայեր:
Պարզ ստորոգյալներում է-ն կոչվում է օժանդակ բայ, իսկ բաղադրյալ ստորոգյալներում՝ հանգույց:
Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:
- Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
- Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
- Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
- Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
- Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:
2.Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:
- Մի տան պատուհանից ճրագի սպիտակ ——- ———(երևալ)
- Գարնան արևոտ —- ինձ ——-(հիշեցնել), որ մայիսն է:
- ———(հալածել) մառախուղի թանձր քուլաները:
- Ճապոնիայում —-(թողարկվել) ծայրին փոքրիկ լամպ ունեցող ——։
Քամին, օրեր, շող, գրիչներ
2. Գտիր համաձայնության սխալները:
- Մի մասը լռում են:
- Ընդունվում է պատվերներ:
- Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն։
- Պահանջվում է վարորդներ:
3․ Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:
- Լճում ձկների տեսակները շատացել են և կերի պակաս է նկատվում:
- Մեր Երկրի հետ ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
• Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:
- Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
- Ժամանակին հսկաներ են ապրել , և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
• Դու քաջ ես ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:
- Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:
- Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:
- Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:
- Վագրը ծառի ետևից մռնչաց և անտառը սարսափեց:
Տեքստային աշխատանք
Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, թե «լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել»։ Մի անգամ էլ, սովորության համաձայն, երբ սայլով ձմերուկ է առնում, Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել։ Հայրը ապտակում է, Տերյանի ծիծաղը լացի է փոխվում։ Ապա, համբուրելով, նստեցնում է ձմերուկների կույտի վրա ու սկսում սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց.
— Տե՛ս, էս բոլորն քոնն է, բալա՛ս։
— Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։
— Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի. շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։
Մի օր էլ հայրը գյուղամիջում նստած զրույց է անում հավաքված գյուղացիների հետ, ու Վանիկն էլ, ըստ սովորության, գիրկը նստած եղունգներն էր կրծոտում։ Խոսակիցներից մեկն էլ ինչ-որ ծիծաղելի մի դեպք է պատմում, ու հայրը ունկնդիրների հետ սկսում է քահ-քահ ծիծաղել։ Շրա՜փ, իր փափլիկ թաթով մի փառավոր ապտակ է հասցնում Վանիկը հոր երեսին: Հայրը բարկանում է և հարցնում՝ ինչու այդպես վարվեց։
— Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։
Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ընկնդիրներին։
Առաջադրանքներ
1․4-6 նախադասությամբ գրավոր փոխադրի՛ր տեքստը։
2․ Ո՞րն է հատվածի ասելիքը, գրավոր ներկայացրո՛ւ։
3․ Ընդգծի՛ր տեքստի ենթականերն ու ստորոգյալները։
4․ Տեքստից դո՛ւրս գրիր ածականները։
5․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 գոյական՝ նշելով, թիվը, հոլովը։
Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, թե «լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել»։ Մի անգամ էլ, սովորության համաձայն, երբ սայլով ձմերուկ է առնում, Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել։ Հայրը ապտակում է, Տերյանի ծիծաղը լացի է փոխվում։ Ապա, համբուրելով, նստեցնում է ձմերուկների կույտի վրա ու սկսում սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց.
— Տե՛ս, էս բոլորն քոնն է, բալա՛ս։
— Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։
— Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի. շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։
Մի օր էլ հայրը գյուղամիջում նստած զրույց է անում հավաքված գյուղացիների հետ, ու Վանիկն էլ, ըստ սովորության, գիրկը նստած եղունգներն էր կրծոտում։ Խոսակիցներից մեկն էլ ինչ-որ ծիծաղելի մի դեպք է պատմում, ու հայրը ունկնդիրների հետ սկսում է քահ-քահ ծիծաղել։ Շրա՜փ, իր փափլիկ թաթով մի փառավոր ապտակ է հասցնում Վանիկը հոր երեսին: Հայրը բարկանում է և հարցնում՝ ինչու այդպես վարվեց։
— Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։
Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ընկնդիրներին։
Առաջադրանքներ
1․4-6 նախադասությամբ գրավոր փոխադրի՛ր տեքստը։
2․ Ո՞րն է հատվածի ասելիքը, գրավոր ներկայացրո՛ւ։
3․ Ընդգծի՛ր տեքստի ենթականերն ու ստորոգյալները։
4․ Տեքստից դո՛ւրս գրիր ածականները։
5․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 գոյական՝ նշելով, թիվը, հոլովը։
Գործնական քերականություն
Պարզ նախադասություն ամփոփ միտք արտահայտող, մեկ ստորոգումով դրսևորվող նախադասություն։ Կառուցվածքային հիմնական տարրերն (բաղադրիչները) են գլխավոր ու երկրորդական (որոշ կառույցներում՝ գերադաս ու ստորադաս) անդամները։ Գլխավոր անդամներն են ենթական ու ստորոգյալը, երկրորդական են լրացման դերով հանդես եկող անդամները՝ որոշիչը, հատկացուցիչը, բացահայտիչը, խնդիրներն ու պարագաները։
Պարզ համառոտ են կոչվում այն նախադասությունները, որոնք կազմված են՝
ա) Միայն ենթակայից և ստորոգյալից (Սոխակը երգում է: Լսում են վարդերը):
բ) Միայն ստորոգյալից (Գնում եմ: Սասեցե՜ք: Ցրտեց: Կայծակին է տալիս: Եկա՜վ, եկա՜վ, եկա՜վ Արամը…):
գ) Ստորոգյալի դեր կատարող բառերից (դերբայից)՝ Չծխե՜լ: Կանգնել… Ցրվե՜լ. տղանե՜ր:
գ) Տրամաբանորե՛ն ենթակայի դեր կատարող (ստորոգում ունեցող) բառերից (Ահա Զվարթնոցը: «Ռադիո: Մոսկվա: Կրեմլ: Ի՞նչ…Ճառե՞ր… Հեռագի՞ր… Սո՞ւգ գուցե» (Ե. Չարենց)։
ե) Եղանակավորող բառերից, ձայնարկություններից և կոչականներից.
— Սիրո՞ւմ ես քո հայրենիքը։
— Այո՛, իհարկե:
— Իսկ մո՞րդ։
— Անշուշտ:
— Արմենը հիվանդացել է։
— Վա՜յ, ափսո՜ս…
— Սամվե՛լ:
— Ի՞նչ է, դավաճան» (Րաֆֆի)։
— «Ավա՜գ, Ավա՜գ, հե՜յ, Ավա՜գ»:
— Հե՜յ»: (Հ. Թումանյան)
1․Պարզ ընդարձակ նախադասությունները դարձրո՛ւ պարզ համառոտ։
Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում:
Փարոսը հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն էր:
Սարի լանջից ջուրը գոչգոչալով իջնում Էր:
Ֆրանսիացի քիմիկոսները շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր:
Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, փիղը կնճիթ չուներ։
2.Կարդա՛տեքստը և հարցերին պատասխանի՛ր: Պատասխաններն այնպես գրի՛ր, որ տեքստի համառոտ փոխադրության ստացվի:
Մի թագավոր կամենում էր ժողովրդին հաճոյանալ ու իր անունն անմահացնել: Օրերից մի օր բանտ գնաց, որ այնտեղ, ցմահ բանտարկվածների մեջ, դատապարտված անմեղներին ու իսկապես զղջացողներին գտնի, ազատ արձակի: Նա բանտարկյալներից յուրաքանչյուրին հարցուփորձ արեց: Բոլորն էլ բողոքի վայնասուն բարձրացրին ու կուրծք ծեծելով պահանջեցին ազատ արձակել իրենց:
-Իմ այստեղ լինելը մեծ անիրավություն է,- ասաց մեկը:
-Իմ դատավորը կաշառված էր,- ասաց մյուսը:
-Ինձ չարամտորեն զրպարտել են,- բողոքեց երրորդը:
Ու բոլորն էլ.
-Ես չար նախանձի դժբախտ զոհն եմ…
-Ես մի դժբախտ մարդ եմ…
-Ես անմեղ եմ…
Եվ զղջման կամ ներում հայցելու մասին ոչ ոք չէր մտածում: Բանտի վերակացուն էլ յուրաքանչյուրի հանցանքը մեկիկ-մեկիկ թվարկում էր, ու թագավորը տեսնում էր, որ բոլորն էլ չարսիրտ գազաններ էին` սուտ երդումներով, շահամոլ խաբեությամբ ու այլ պղծություններով աղտոտված: Ու նա գնալով մռայլվում էր:
«Մի՞թե ինձ վիճակված չէ անունս ժողովրդի մեջ անմահացնել»,- մտածում էր:
Մեծ տխրությամբ մթագնած` արքան պատրաստվում էր բանտից դուրս ելնելու, երբ բանտախցի ամենամութ անկյունում մի կալանավորի տեսավ, որը մինչ այդ ծպտուն չէր հանել:
-Ո՞վ ես,- նրան դիմեց թագավորը,- անունդ ի՞նչ է:
-Գործածս չարիքների պատճառով մարդիկ անեծքով են հիշում անունս, դրա համար էլ չեմ ուզում, որ դու իմանաս…,-ասաց երիտասարդը:
Թագավորը տեսավ, որ կալանավորը լայն ճակատ անի ու բաց, համարձակ հայացք: Նրան երիտասարդի խոսքը զարմացրեց, նա ասաց.
-Հրամանս է. պատմի՛ր` ժողովուրդն ինչի՞ համար անունդ անիծեց, և ինչո՞ւ չես աղմկում, թե անմեղ ես:
Եվ երիտասարդ կալանավորը մեկ առ մեկ պատմեց իր հանցանքները: Իր տխուր պատմությունը վերջացնելով` ասաց.
-Խոստովանում եմ, որ մահապատժի էի արժանի, բայց դատավորս արդարամիտ ու գթասիրտ էր, իմ երիտասարդությունը խնայեց, մահվան չդատապարտեց:
Այդ ժամանակ թագավորի մռայլությունը վերջապես անցավ, ու նա հրամայեց.
-Հեյ, վերակացո՛ւ, այս մարդուն դո՛ւրս քշիր, քանզի այս վայրագ գայլը կհոշոտի մյուս համեստ, անմեղ գառնուկներին…
Այդպես երիտասարդ հանցագործն ազատվեց, իսկ իրենց հանցանքներն ուրացողները մնացին սահմանված պատիժը կրելու:
ժողովուրդն էլ պահեց-պահպանեց ու մեզ հասցրեց այս ուսանելի պատմությունր:
Հարցեր
Ինչո՞ւ թագավորը բանտ գնաց:
Բանտարկյալները թագավորին ինչպե՛ս ընդունեցին:
Թագավորն ինչպե՞ս վերաբերվեց կալանավորների արդարացումներին:
Երիտասարդ բանտարկյալը մյուսներից ինչո՞վ տարբերվեց:
Թագավորն ի՞նչ վճիռ կայացրեց:
3.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի՛ր:
Սրր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս` կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան` մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծեց, թե տերն այրվում է: Նա նամակը զցեց և ահաբեկված դուրս վազեց` գոռալով.
— Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է զալիս նրա քթից ու բերանից: Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե ի՛նչ է իր ձեռքինը:
Փետրվարի 12-16

Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:
Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝ 100ծավալ սառցաջրում (0°𝐶) 5 ծավալ թթվածին է լուծվում:
Թթվածնի խտությունը 0°𝐶-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը եռում է −183°𝐶-ում, իսկ պնդանում է −219°𝐶-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:
Թթվածնի ստացումը
Առաջին անգամ թթվածին ստացել են սնդիկի օքսիդի (𝐻𝑔𝑂) քայքայումից:
2𝐻𝑔𝑂=𝑡°2𝐻𝑔+Օ2

Արդյունաբերության մեջ թթվածին ստանում են՝
Реклама
1. Հեղուկ օդից
2. Ջրի էլեկտրոլիզից
2𝐻2Օ=2𝐻2+𝑂2
Լաբորատորիայում հնարավոր է ստանալ թթվածին՝ այդ տարրը պարունակող բարդ նյութերը քայքայելով:
1. Կալիումի պերմանգանատի քայքայումից՝
2𝐾𝑀𝑛𝑂4=𝑡°𝐾2𝑀𝑛𝑂2+𝑀𝑛𝑂4+𝑂2
2.Կալիումի քլորատի քայքայումից՝
2𝐾𝐶𝑙𝑂3=𝑡°,𝑀𝑛𝑂22𝐾𝐶𝑙+3𝑂2
3. Ջրածնի պերօքսիդի քայքայումից՝
2𝐻2𝑂2=2𝐻2𝑂+𝑂2
4. Կալիումի նիտրատի քայքայումից՝
2𝐾𝑁𝑂3=𝑡°2𝐾𝑁𝑂2+𝑂2
Անջատվող թթվածինը հայտնաբերում են առկայծող մարխով՝ այն թթվածնով փորձանոթի մեջ մտցնելիս բռնկվում է:

Երկիր Նաիրի։
«Երկիր Նաիրի», շարքը Վահան Տերյանը գրել է 1913-1916 թվականներին։ Այս շարքի գործերի մեծ մասը տպագրվել է մամուլում։ Այս շարքում նկարագրվում են բանաստեղծի հայրենասիրական ապրումները։ Շարքը կոչել է «Երկիր Նաիրի» ի պատիվ Հայաստանի հնագույն անվանումներից մեկի։ Վահան Տերյանը եղել է ճշմարիտ հայրենասեր։ Օ՜, հայրենիք դառն ու անուշ»,- ասում է նա խոնարհվելով իր ժողովրդի սրբազան հիշատակի առջև։ Տերյանը հավատում էր,, որ Հայաստանը մի օր կարգի կգա և դրա համար համեմատել էր եգիպտական բուրգերի և փյունիկը:Նա ասել է. բուրգերն անգամ փոշի կդառնան, իսկ Փյունիկը կհառնի։ Նա հավատում էր, որ մի օր Արարատ լեռը կդառնա կրկին հայերինը: Հենց այս շարքում է, որ միավորվում են բանաստեղծի ճակատագիրը և երկրի բախտը։
Որպես Լայերսրի որդին, որպես
ՈՒլիս մի, թողած և հող և տուն,
Անցա ծորվեր ու ցամաքներ ես —
Ամեն տեղ օտար և անխնդում։
ՈՒ հոգնած քայլով ահա կրկին
Վերադարձնում եմ հայրենի հող,
Դեպի քարերըրդ ազնիվ ու հին,
Եվ խրճիթներըդ ահով նիրհող։
Նվագով անուշ քանի սիրեն
Կանչում էին ինձ և կախարդում,
Բայց սիրտըս մաքուր, որպես ցորեն,
Պահեց անունրդ վշտում արթուն։
Ցուրտ հեռուներում, անլռելի
Կրկեսների մեջ սրտով մոլոր
Երազում էի քո սիրելի
Եվ մեղմ երգերը, որպես օրոր։
ՈՒ կարոտակեզ ահա կրկին
Վերադարձնում եմ, որ առհավետ
ՈՒնկնդիր լինեմ քո հին երգին
Եվ լամ, լամ անուշ քո երգի հետ.․․
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր
մամուլի, [գոյական]
1) Նյութերը ճնշումով մշակելու մեքենա կամ հարմարանք: 2)Լայերսրի?
1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։
2․ Համացանցի օգնությամբ փորձիր պարզել, թե ովքեր են Լաերտն ու Ուլիսը, տեղեկություններ հավաքի՛ր նրանց մասին։
3․ Ո՞րն է բանաստեղծության գլխավոր ասելիքը։
Որպես Լայերսրի որդին, որպես
ՈՒլիս մի, թողած և հող և տուն,
Անցա ծորվեր ու ցամաքներ ես —
Ամեն տեղ օտար և անխնդում։
4․ Գրավո՛ր վերլուծիր բանաստեղծությունը։
Ինչ է արդարությունը: Արդարության իրավական և բարոյական կողմերը։
- Բացատրել ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:
Ես արդարություն ասելով հասկանում եմ այն, որ Արդարություն մի հատկություն կա , որը պարզ է և բարի: Արդարություն հատկությունը տրվում է ոչ բոլորին և այն կարելի է համարել պարգև:
- Ի՞նչ եք հասկանում արդարության իրավական կողմ և արդարության բարոյական կողմ ասելով:
Արդարությունն ունի երկու «երես»՝ իրավական և բա- րոյական, որոնցից առաջինը կարգավորվում է օրենս- դրությամբ, իսկ երկրորդը՝ հասարակական կյանքի այն կանոններով, որոնք անվանում են բարոյական նորմեր: Առաջին դեպքում արդարությունն ապահովվում է օրենքների, որոշումների, հրամանագրերի, կարգերի և իրավական այլ փաստաթղթերի միջոցով, որոնցից բխում է, թե ինչ իրավունքներ և պարտականություններ ունի մեզնից յուրաքանչյուրը:
- Բերեք օրինակներ ձեր առօրյաից:
Ռեակցիոն այծ

The only thing Koza could envy
was that she was able to react quickly.
As soon as the Goat is touched by the outside world,
the cattle immediately responds.
“Kozonka, I’m going to work, and you cook dinner,” the Fairy with the axe tells her.
And the Goat immediately responds: “Yes, okay. Later.”
Or, let’s say, if the light suddenly goes out in the house, the Goat quickly responds like this: “Now, now…”
After all, she never calls the electricians, she always comes in person and sits on one of them,
and at the same time hugs the other one with her hooves and politely asks
: “How is the electricity supply in my house?”
To tell the truth, it happened only once.
Since then, the lights in the Goat’s house have never gone out.
But for others, this advice is not intended,
because Koz are not subject to criminal liability.
The Goat knew how to react perfectly, and most importantly,
in a variety of ways!
For example, she will go to the Cow’s birthday to react, give her a gift, and then she will become jealous:
“Look,
the Cow now has this beautiful landscape of the meadow
that used to hang over my head.
Well, why is the Cow better than me, tell me? I’m nice from all sides!
He will take it and take the gift back.
The hares, strengthened by the Goat’s reactions, made only a cheerful carrot crunch to all misfortunes.
After contact with cattle, neither a nuclear bomb nor an elementary dust took them.
The fairy with the axe said to the Goat repeatedly:
“The main thing in life is to react correctly. Got it?
“I see,” replied the Goat, nodding affirmatively with her horns,
“Have I ever distorted anything?”
That’s how I feel inside, and how I react without cuts.
“A goat!” This method of reaction is only for fools
who do not bother to think beforehand.
“Well, that’s what you said, Fairy. For me, this conclusion is very surprising!
I can never part with myself as I am.
“Well, for mercy’s sake, at least you could pretend,
or hold your reaction inside yourself for a while until it dissolves inside of you?”
“No, Fairy, this is not my way of reacting. I’m always feeling naughty.
Those who have met me are
already wary and try to restrain their reactions.
They hide in the house when there is a thunderstorm,
why not hide when the Goat comes?
If I pretend, no one will be afraid of me recklessly, and I’m not elementary, one might say,
unpredictably insidious.
It is possible to love earthly creatures in different ways, not only to seem,
but also to be!
“Yes,” said the Fairy with the axe, never ceasing to wonder at the beast:
“If you are a Goat, it is more merciful to be, and if, say, you are a hare,
you may sometimes appear to be.
Because a hare, no matter how it may seem sometimes,
will never harm anyone.
Միակ բանը, ինչին Կոզան կարող էր նախանձել այն էր, որ նա կարողացավ արագ արձագանքել: Հենց որ այծին դիպչում է արտաքին աշխարհը, անասունն անմիջապես արձագանքում է. «Կոզոնկա, ես գնում եմ աշխատանքի, իսկ դու ճաշ պատրաստիր», — ասում է նրան կացնով փերին: Եվ Այծը անմիջապես պատասխանում է. «Այո, լավ, ավելի ուշ»: Կամ, ասենք, եթե տանը հանկարծ լույսը մարի, Այծը արագ արձագանքում է այսպես. «Հիմա, հիմա…»: Ի վերջո, նա երբեք չի կանչում էլեկտրիկներին, նա միշտ գալիս է անձամբ և նստում նրանցից մեկի վրա,
ու միաժամանակ սմբակներով գրկում է մյուսին ու քաղաքավարի հարցնում «Ինչպե՞ս է իմ տան էլեկտրամատակարարումը». Ճիշտն ասած, դա եղել է միայն մեկ անգամ. Այդ ժամանակվանից Այծի տան լույսերը երբեք չեն մարել։ Բայց մյուսների համար այս խորհուրդը նախատեսված չէ, քանի որ Քոզը քրեական պատասխանատվության չի ենթարկվում։ Այծը գիտեր, թե ինչպես պետք է կատարյալ արձագանքել, և ամենակարևորը. տարբեր ձևերով! Օրինակ՝ նա կգնա Կովի ծննդյան օրը՝ արձագանքելու, նրան նվեր կտա, և հետո նա կխանդի. “Նայել, Կովն այժմ ունի մարգագետնի այս գեղեցիկ լանդշաֆտը որը նախկինում կախված էր իմ գլխավերեւում: Դե, ինչո՞ւ է Կովը ինձնից լավը, ասա ինձ։ Ես լավ եմ բոլոր կողմերից: Նա կվերցնի այն և հետ կվերցնի նվերը։ Նապաստակները, զորացած Այծի արձագանքներից, միայն ուրախ գազարի ճռճռոց արեցին բոլոր դժբախտություններին: Անասունների հետ շփումից հետո նրանց ոչ միջուկային ռումբ է տարել, ոչ էլ տարրական փոշին։ Կացնով փերին մի քանի անգամ ասաց Այծին. «Կյանքում գլխավորը ճիշտ արձագանքելն է։ Հասկացա՞ր։ «Տեսնում եմ», — պատասխանեց Այծը՝ եղջյուրներով դրական գլխով անելով, «Ես երբևէ որևէ բան խեղաթյուրե՞լ եմ։ Այդպես եմ ես զգում ներքուստ, և ինչպես եմ արձագանքում առանց կրճատումների։ — Այծի՜ Արձագանքի այս մեթոդը միայն հիմարների համար է ովքեր չեն նեղվում նախօրոք մտածելու համար: «Դե, դա այն է, ինչ ասացիր, Փերի, ինձ համար այս եզրակացությունը շատ զարմանալի է: Ես երբեք չեմ կարող ինձնից բաժանվել այնպիսին, ինչպիսին կամ: «Դե, ողորմության համար, գոնե կարող էիր ձևացնել. կամ պահեք ձեր արձագանքը ձեր ներսում որոշ ժամանակ, մինչև այն լուծարվի ձեր ներսում»: «Ոչ, Ֆերի, սա իմ արձագանքի ձևը չէ, ես միշտ ինձ չարաճճի եմ զգում: Նրանք, ովքեր հանդիպել են ինձ արդեն զգուշավոր են և փորձում են զսպել նրանց արձագանքները։ Նրանք թաքնվում են տանը, երբ ամպրոպ է լինում, ինչու չթաքնվել, երբ Այծը գալիս է: Եթե ես ձևացնեմ, ոչ ոք ինձանից անխոհեմ չի վախենա, և ես տարրական չեմ, կարելի է ասել.
անկանխատեսելի նենգ. Երկրային արարածներին կարելի է սիրել տարբեր ձևերով, ոչ միայն թվալ, այլ նաև լինել! — Այո՛,— ասաց կացնով փերին՝ չդադարելով զարմանալ գազանի վրա։ «Եթե այծ ես, ավելի ողորմած է լինելը, իսկ եթե, ասենք, նապաստակ ես, դուք կարող եք երբեմն թվալ: Քանի որ նապաստակը, անկախ նրանից, թե դա երբեմն կարող է թվալ, երբեք ոչ ոքի չի վնասի:
беседа
| здравствуйте | բարև ձեզ |
| здравствуй / привет | բարև |
| извините | կներեք |
| спасибо | շնորհակալություն |
| благодарю | շնորհակալ եմ |
| пожалуйста | խնդրեմ |
| будь здоров | առողջություն |
| приятного аппетита | բարի ախորժակ |
| счастливого пути / доброго пути | բարի ճանապարհ |
| только после вас | ձեզանից հետո |
| до свидания | ցտեսություն |
Здравствуйте, извините, мне нужна помощь в поиске автовокзала.
-Ах да, конечно, до остановки дойдем вместе.
мы здесь
Спасибо
Счастливого пути
-Спасибо до свидания
-До свидания