Սեպտեմբերի  9-13  

7,8- րդ  դաս-ում անցածի կրկնողություն՝ Ֆիզիկական  մարմին  և նյութ: Քիմիական  տարրեր, ատոմ, մոլեկուլ, իոն: Պարզ  և  բարդ  նյութեր: Անօրգանական  և  օրգանական նյութեր: Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:

Հարցադրումներ.

  • Ներկայումս  քանի՞ քիմիական  տարրի  ատոմներ  են  հայտնի,  ինչպե՞ս  են  տարրերը  դասակարգվում
  • Քանի՞ միլիոն  նյութ  է  հայտնի  մարդկությանը,  սահմանել  ո՞րն  է  կոչվում  նյութ, դասակարգել նյութերն   ըստ  բաղադրության  և   ծագումնաբանության,  գրել  օրինակներ…
  • Որո՞նք  են  նյութերի  փոքրագույն  կառուցվածքային  մասնիկները, սահմանել, գրել  օրինակներ…
  • Ո՞րն  է  կոչվում  պարզ  նյութ,  սահմանել, դասակարգել,  գրել օրինակներ…
  • Ո՞րն  է  կոչվում  բարդ  նյութ,  սահմանել, դասակարգել,  գրել օրինակներ…
  • Ինչպիսի՞  հատկություններ  ունեն  նյութերը, սահմանել, գրել  օրինակներ…

Գործնական աշխատանք  1 . <<Նյութերի  հատկությունները՝  ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական>>

Առաջադրանք 1.  Աղյուսակի  նյութերը  դասակարգեք  պարզ  և  բարդ,  անօրգանական, օրգանական, անվանեք,  գրեք  բանաձևերը,  նկարագրեք  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, խտությունը(գ/սմ3),  ագրեգատային  վիճակը 20օC(պինդ, հեղուկ, գազային), եռման, հալման, սառեցման ջերմաստիճանները,  ջերմա- էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը  ջրում  և այլն:

Առաջադրանք 2. Աղյուսակից  ընտրեք  10  նյութ,  գրեք  դրանց  բանաձևերը  և  կատարեք հետևյալ հաշվարկները`

  • Ինչպիսի՞ տարրերից  են  կազմված նյութը, ատոմների  քանակը (ինդեքսները)
  • Հաշվեք  հարաբերական  մոլեկուլային  զանգվածները՝Mr
  • Որոշեք  տարրերի  զանգվածային  բաժինները՝w, զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները  բարդ  նյութերում: