Լաբարատորփորձեր,Նոյոմբոր 15

Հաշվարկային֊  լաբորատոր  փորձեր` <<Անօրգանական շղթաներ>>

  • Մետաղ—>հիմնային օքսիդ—>հիմք—>աղ  Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2

Հաշվեք  քանի՞  գրամ  աղ  MgCl2  կստացվի, եթե  այրել  ենք  a  գրամ մագնեզիում:

  • Ոչմետաղ→ թթվային  օքսիդ→ թթու→ աղ P→P2O5→H3PO4 →Na3PO4

Հաշվեք  քանի՞ գրամ  աղ`Na3PO4 կստացվի, եթե այրել են  b  գրամ ֆոսֆոր:

Անորգանական շխթա

Mg-O2,MgO-H2O

Mg(OH)2-HO-MgO2

Փորձ 1, Հիդրօքիսդ

Mg+O2=MgO+Q

Փքրձ 2

MgO+H2O=Mg(OH)2

Փորձ 3

MgO2+HO

MgO2+H2O

  1. Դասակարգեք  հիմնային, թթվային, երկդիմի, անտարբեր  օքսիդների
  2. որոշեք տարրերի ատոմների  օքսիդացման  աստիճանները
  3. գրեք բոլոր օքսիդներին համապատասխանող կամ հիմքերի կամ  թթուների բանաձևերը  և որոշեք  ատոմների  օքսիդացման  աստիճանները
  4. գրեք այս օքսիդների հնարավոր փոխազդեցության  ռեակցիաների  հավասարումները ջրի, թթուների, հիմքերի հետ: 

M(Mg)=3g

m(MgO2)=?g

Հոլովում

Հոլովել տրված գոյականները ՝

Ժամ

  • Ուղղական — ժամ
  • Սեռական — ժամի
  • Տրական — ժամին
  • Հայցական — ժամը
  • Բացառական — ժամից
  • Գործիական — ժամով
  • Ներգոյական — ժամում

Շարժում

  • Ուղղական — շարժում
  • Սեռական — շարժման
  • Տրական — շարժմանը
  • Հայցական — շարժումը
  • Բացառական — շարժումից
  • Գործիական — շարժումով
  • Ներգոյական — շարժման մեջ

Քույր

  • Ուղղական — քույր
  • Սեռական — քրոջ
  • Տրական — քրոջը
  • Հայցական — քրոջը
  • Բացառական — քրոջից
  • Գործիական — քրոջով
  • Ներգոյական — քրոջ մեջ

Կաղնի

  • Ուղղական — կաղնի
  • Սեռական — կաղնու
  • Տրական — կաղնուն
  • Հայցական — կաղնի
  • Բացառական — կաղնուց
  • Գործիական — կաղնուով
  • Ներգոյական — կաղնու մեջ

Ուղղ

  • Ուղղական — ուղղ
  • Սեռական — ուղղի
  • Տրական — ուղղին
  • Հայցական — ուղղ
  • Բացառական — ուղղից
  • Գործիական — ուղղով
  • Ներգոյական — ուղղի մեջ

Բարդի

  • Ուղղական — բարդի
  • Սեռական — բարդու
  • Տրական — բարդուն
  • Հայցական — բարդի
  • Բացառական — բարդուց
  • Գործիական — բարդուով
  • Ներգոյական — բարդու մեջ

Աշակերտ

  • Ուղղական — աշակերտ
  • Սեռական — աշակերտի
  • Տրական — աշակերտին
  • Հայցական — աշակերտ
  • Բացառական — աշակերտից
  • Գործիական — աշակերտով
  • Ներգոյական — աշակերտի մեջ

Ընկեր

  • Ուղղական — ընկեր
  • Սեռական — ընկերոջ
  • Տրական — ընկերոջը
  • Հայցական — ընկերոջը
  • Բացառական — ընկերոջից
  • Գործիական — ընկերոջով
  • Ներգոյական — ընկերոջ մեջ

Մերոնք

  • Ուղղական — մերոնք
  • Սեռական — մերոնց
  • Տրական — մերոնց
  • Հայցական — մերոնց
  • Բացառական — մերոնցից
  • Գործիական — մերոնցով
  • Ներգոյական — մերոնց մեջ

Տարի

  • Ուղղական — տարի
  • Սեռական — տարվա
  • Տրական — տարվան
  • Հայցական — տարի
  • Բացառական — տարուց
  • Գործիական — տարով
  • Ներգոյական — տարում

Ոսկի մարդը վերլուծություն

Պատմվածքը

Տարվա այդ եղանակին, երբ վաղուց տապալված էր տան պատերի տակ ու գոմի կտուրին աճող մարդահասակ եղինջը, չորացել կամ անասունի կեր էր դարձել պատշգամբին խճճվող ծաղկալոբին, երբ ծերունական կմախքի ողջ անճոռնիությամբ բակում տարածվել էր հսկա ընկուզենին,— ոչինչ չկար, որ քողարկեր գորշ մանրաքարով շարված պատերը, մառանահարկի վրա կախ ընկած, լողակագայն ներկաբծերով պատշգամբը և պատշգամբ տանող սանդուղքի ոստոտ֊անտաշ բազրիքը, որը մետաղալարով պատշգամբի սյունին կլպած հացենու մի ձող էր։

Այդ խեղճության կնճռոտ ճակատին այս առավոտ դրոշմվել էր նաև անտերության կնիքը։

Կողապատի ներկաթափ շրջանակով քառակուսի պատուհանից կանացի մարմանդ լացի ձայն էր գալիս։ Ողբը կցկտուր էր, ամեն ներս մտնողի հետ սաստկանում֊մարում էր և ողբերգական բան չկար մեջը։ Ծերունիները, որոնց ծանրացած ականջները արտակարգ սուր են ընկալում մահվան ձայնը, այս տան առաջին այցելուներն էին։ Նրանք մեկիկ֊մեկիկ բացում էին ցանկապատի դուռը, անձայն բարևում էին կանուխ եկողներին, սգավոր֊դանդաղ բարձրանում էին ննջեցյալի մոտ, կանգնում սգացող կանանց մեջ ըստ պատշաճի, ապա նույնքան անշտապ իջնում էին ճռնչացող սանդուղքով, նույն միանշանակ հոգոցով տեղավորվում հաճարենու գերանին, որի վրա դրացու ձեռնահաս հարսը թաղիք ու կարպետ էր փռել։

Ձմռան ճնճուղների նման գերանին շարված, թիկունքները հորիզոնից չբարձրացող ուշ աշնան արևին հարմարեցնելով, ծերերը պատրաստվում էին տեղին ու իրավիճակին վայել զրույցի։

— Թանդ ձմեռ կլինի։

— Հաա՜, գարունքը կուշանա…

Կցկտուր բառերը լողում էին մակերեսին, իսկ խորքում ամեն մեկը իր մտքերի հետ էր, իր հիվանդության ու առողջության, իր ապրած կյանքի հետ էր։ Նրանցից ո՞վ կարժանանա գարնան արևկողի բախտին, ձմեռը ո՞ւմ կտանի, Վարոսից հետո հաջորդը ո՞վ է լինելու… Քրքրում էին հիշողությունները, քննում տոհմագրությունները, տալիս֊առնում… Այ, այսինչը արդեն հոտաղ էր, իսկ ինքը վարտիքով էր ման գալիս։ Այնինչին ինքն է ձի նստել սովորեցրել, ջահել է, բայց նրանց ցեղում երկար ապրող չի եղել։ Այս մեկն էլ հարյուրի մոտ է, բայց դա ոչ մի նշանակություն չունի, նրա հայրն էլ ու պապն էլ հարյուրից ավելի ապրեցին… Ուրեմն, հաջորդը ո՞վ է լինելու։ Այսինքն, ի՞նչ նշանակություն ունի, մի տարի ուշ, մի տարի շուտ՝ բոլորն էլ հերթով գնալու են… Բայց գտնում էին։ Այնուամենայնիվ, ամենքը մեկին գտնում, իրենից առաջ էր գցում և հաջորդը չլինելու հույսից ուշ աշնան արևը դիպչում էր նրանց թիկունքին։ Եվ յուրաքանչյուրի հույսը մահվան դատավճիռ էր ինչ֊որ մեկի համար։

Ողբը նախկին հանգով ելևէջում էր, սանդուղքը յուրովի ցավով ճռնչում էր ելումուտ անողների ոտքերի տակ, տարեցները գանգատվում էին անքուն անցկացրած գիշերից, սրունքների, կոնքի, հազար ու մի ցավից, խոսում էին ճակատագրի կամ աստծու քմահաճություններից… Բայց տանը ննջեցյալ կար՝ պիտի ննջեցյալի մասին խոսեին։

Արտեմը՝ տարեցներից ուսյալն ու հարգվածը, առաջին ձայնի իրավունքով, այդ իրավունքով դատապարտվածի կնիքը դեմքին, հազաց, կոկորդը մաքրեց ու թիկունքը շտկել ջանալով՝ սկսեց ծխամորճը լցնել։ Մյուսները դեմքներին ծանր լսողի արտահայտություն տվեցին և Արտեմը ասաց․

— Ոսկի մարդ էր ողորմած հոգին։

«Հա, հըմ»,— պատրաստակամ քրթմնջացին ունկնդիրները, բայց նա չշարունակեց։ Պատշաճ դադարի վայրկյանները անցան, լռությունը սաստկանում էր, այնինչ Արտեմը մտախոհ ծխում էր ու մտածում, որ պատշգամբի սյունն ի վար կախած տաքդեղի շարոցը ցուրտը կտանի։

Անհարմար լռությունը լցնելու համար մեկը սկսում է մի միջադեպ պատմել իր ու Վարոսի մանկությունից, ինչ֊որ էշի, էշի պոչից գերան կապելու, զառիթափից էշի գլորվելու մասին պատմություն, բայց սաստող հայացքների տակ անպատեհ պատմությունը ընդհատում է։

— Խոտհարքի էինք, Միջահանդում,— վերջապես Արտեմը բան է մտաբերում։— Հունիսն էր, շո՜գ, քրտինքը փողքներից կաթում էր։ Ողորմած հոգին, մեկ էլ տեսնենք, կուլեն առած՝ աղբյուրից բարձրանում է։ Ձեն տվինք՝ Վա՛րոս, Վա՛րաս, Վա՛րոս, ծարավ ենք, ծարա՜վ… Ողորմած հոգին ճամփեն ծռեց, եկավ կուլեն դրեց գերանդիների առաջ, թե՝ խմեք…

«Հա, հըմ»— արեցին լսողները ու սրտնեղությունից սկսեցին անհանգիստ շուռումուռ գալ, ձեռքները ծխախոտին գցել,․․ Մեծացան, գլխներին խելք չմնաց։ Հանգուցյալը տանը դրած, իրենք նրա կյանքից մի լավ բան չունեն հիշելու։ Մի կյանք նույն գյուղում են ապրել ու հիշելու բան չունեն։ Գյուղն էլ գյուղ լինի՝ ութսուն֊իննսուն տուն, կարելի է ասել դուռ֊դռան են ապրել։

Խեթ հայացքները ծակծկում էին Վարոսի դրկից Ասատուրին — խոսել չի՞ ուղում։ Թշնամություն֊բան չեն ունեցել, ինչո՞ւ չպիաի խոսի։ Հիսուն տարվա հարևան են եղել, ասելու բան կունենա։ Անկապ բաներ էին ասում ու խեթում Ասատուրին, հազում՝ խեթում էին, տնքում խեթում էին, ծածուկ հայացքները բացվում, դառնում էին համառ, դառնում էին պահանջկոտ֊աղաչական, իսկ Ասատուրը նստած տեղը երկտակվել, «տեր֊ողորմյան» խոթել էր աչքերը, նեղ ճակատից քունքերով քթարմատները իջնող կնճիռները մտքի լարումից սեղմվել, պաշարել էին ջրակալած աչքերը։ Այդ տամուկ աչքերի մեջ անցյալի հեղհեղուկ պատկերներ էին լողում, կայծկլտում֊մարում էին տպավորիչ օրերի, տպավորիչ պահերի ուրվագծերը և հանկարծ հստակ դեմքեր էին ցոլանում… Բայց այդ դեմքերի մեջ չկար Վարոսի դեմքը։

Այդպես էլ երկտակված, անտեղի բան ասելը գիտակցողի խոնարհությամբ Ասատուրը սկսեց․

— Միտներդ է՞, մի տարի ուժեղ սելավ արավ,— ու քանի որ ասելիքը դատարկ բան էր, դադար չտվեց, որ հաստատեն,— ուրեմն, էդ սելավը սրբեց տարավ մեր ներքի արտը։ Սելավը Վարոսի տան պատն էլ քանդեց… Հրեն էդ պատը։— Ու մինչ ցավակից հայացքները թափառում էին նորոգված պատին, Ասատուրն ամփոփեց։— Ի՞նչ տանջանք քաշեց ողորմած հոգին էդ պատի վրա…

Կեսօրն անց էր, երբ չներկած, թարմ սոճու բույրով դագաղը բակ բերին։ Կափարիչը հենեցին լուսամուտի տակի պատին և պատի տակ պպզած ջահելները խուճապահար երամով վեր թռան։ Ինչ֊որ մեկը հիշեց մայրաքաղաքում վախճանված համագյուղացու դագաղը՝ սեփ֊սև լաքապատ, կարմիր շերտերով, կափարիչին՝ դեղին ժապավենից հսկայական վարդ, իսկ բռնակները՝ ողորկ ու փայլուն, որ դագաղը իջեցնելիս պտտելով հանեցին, ոչ թե սրա նման, որ քարով ջարդես։

Դե, որ անցողաց մասին խոսք գնաց, խոսեցին տարիներ առաջ մեռածներից, նրանց կենսագրության մեջ սխրալի էջեր գտան, մարդասիրությո՜ւն, մեծահոգաթյո՜ւն, նեղ օրին հասնելու շնորհք ու սիրտ… Միայն թե հանգուցյալը կողքներին էր և զեղումները կարճ կապեցին…

Լեռնապարի ատամնաշարին քսվելով՝ արևը մոտենում էր մայրամուտին։ Արևի սփրթնած սկավառակից ցուրտ էր փչում։ Ցուրտը խաղում էր փչված ոսկորների մեջ, հաճարենու գերանից մեկ֊մեկ պոկում էր կորամեջք կերպարանքները և քշում գյուղի փողոցներով դեպի վառարանների տաքությունը՝ փափուկ անկողինների ու կոշտ անքնության խոստումով։

Տաքդեղի շարոցը խշխշում էր մայրամուտի շնչից։

Իսկ քառակուսի պատուհանից լսվում էր ողբասացի խռպոտած ձայնը․

— Տան հացը պակաս չես արել, Վարոս ջան… Կրակը թեժ ես պահել, Վարոս ջան… Կտուրը չի կաթել, Վարոս ջան…

Հանգուցյալի կինը կարճ դադարներ էր տալիս և փոքրաթիվ կանանց խումբը չոր, համառոտ հեկեկոցով հավաստում էր հանգուցյալի առաքինությունները։

վերլուծություն

Այս պատմվածքը խորապես վերլուծում է կյանքի ու մահվան ընթացքը, ավանդական գյուղական կյանքում մարդկային հարաբերությունների և հիշողությունների ազդեցությունը։ Գյուղի տարեց բնակիչները, որոնց կյանքը հիմնականում անցել է նույն միջավայրում՝ միմյանց կողքին, փորձում են հասկանալ և ընդունել մահվան անխուսափելիությունը՝ մեկի մոտենալով մյուսը։ Պատմվածքը տեղի է ունենում մահվան նախօրեին՝ տարեցների ու հարևանների հավաքույթում, որտեղ նրանք քննարկում են մահացածի կյանքը, նրա անցյալը, հիշողությունները, բայց այս քննարկումները սահմանափակվում են մակերեսային թեմաներով, առանց խորանալու անցյալի իրական էության մեջ։

Նկատի է առնվում նաև գյուղական հասարակության սովորույթների ու հոգևոր արժեքների ազդեցությունը՝ հատկապես տարեցների նկատմամբ, ովքեր հիշողություններով ապրում են և անընդհատ վերադառնում են անցյալին։ Հաշվի առնելով այն, որ գյուղում բոլորը միմյանց հետ կապված են եղել, մարդասիրությունը, օգնությունը, կյանքում ունեցած փոքրիկ գործողությունները խիստ կարևոր են։ Մահացածի կյանքը վերացվում է միայն նշանավոր պահերով՝ ինչպես օրինակ «վերածնում» է մեկ ուրիշի հիշողությունները՝ անցյալի արարքները ու վերաբերմունքը։

Ապա, պատմվածքը խորության մեջ է մտածում մարդկային կապերի և մահվան ընկալման մասին, ցույց տալով, թե ինչպես ավանդույթներն ու ծիսակարգերը փոխարինում են իրական ապրումներին, իսկ մարդկային կյանքը պարզվում է միայն հիշողությունների մեջ՝ մի քիչ բացասական ու անտարբեր տրամադրությամբ։

Կենսաբանության ինքնաստուգում

  1. Համեմատել ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կառուցվացքը, նկարագրել ֆունկցիաները

ԴՆԹ (դեօքսիռիբոնուկլեինաթթու) և ՌՆԹ (ռիբոնուկլեինաթթու) երկու կարևոր բիոմոլեկուլներ են, որոնք ունեն կենսաբանական հիմնական դերեր: Դրանք պարունակում են տեղեկատվություն մոլեկուլներում՝ նպաստելով բջիջների ֆունկցիաների կատարմանը, սակայն նրանց կառուցվածքը և ֆունկցիաները տարբեր են:

2. Նկարագրել նյութափոխանակությունը, ինչպիսի ռեակցիաներից է այն կազմվածը

Նյութափոխանակությունը (մետաբոլիզմ) կենսաբանական գործընթացների ամբողջությունն է, որը ներառում է բոլոր կենսաբառարանական նյութերի փոխակերպման և էներգիայի փոխանակման ռեակցիաները բջիջներում և օրգանիզմներում։ Այս գործընթացները ապահովում են կյանքի համար անհրաժեշտ բոլոր կենսաբառարանական նյութերի ստացումը, դրանց կիրառումը բջջային կառուցվածքների մեջ, ինչպես նաև էներգիայի մատակարարման ապահովումը։

3. Նկարագրել և համեմատել ֆոտոսինտեզն և քեմոսիթեզը

Ֆոտոսինթեզ և քեմոսինթեզ երկու կենսաբառարանական գործընթացներ են, որոնք բույսերի, մանրէների և մի քանի այլ օրգանիզմների միջոցով էներգիա են ստանում և վերածում այն օրգանական նյութերի։ Երկուսն էլ կարևոր են էկոհամակարգերում նյութերի շրջանառության և էներգիայի փոխանցման համար, սակայն դրանց միջև կան որոշ էական տարբերություններ՝ կապված էներգիայի աղբյուրի հետ։

Վանո Սիրադեղյանի մասին

ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 13-ին Կոթիում՝ Նոյեմբերյանի շրջան։ Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ էր։ ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։Վանո Սմբատի Սիրադեղյանը Հայաստանի պետական, կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս է։ Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։

Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։ 1988 թվականից անդամակցել է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել և բանտարկվել է մինչև 1989 թվականի մայիսը։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես Հայաստանի անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999 թվականի մայիսի 30-ին կրկին ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Վանո Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ է եղել․ 1990-1992 թվականներին և 1997-2000 ղեկավարել է կուսակցության վարչությունը։

Վանո Սիրադեղյանի անձը կապվում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպման և իրագործման հետ, ինչի համար էլ նրա նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել։

Ըստ Վանո Սիրադեղյանի ընտանիքի տրամադրած տվյալների նա մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին։

Վանո Սիրադեղյանը զբաղվել է նաև գրական գործունեությամբ, հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝

Հոլով

սեղան, ժամ,

ուղղ․-ո՞վ , ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր, գիրք,ը, որդի

սեռ․-գրքի, դպրոցի, ոսկու, որդու, օրվա-ու՞մ, ինչի՞

տր․-գրքի,ն, դպրոցի,ն, որդու, օրվա, -ու՞մ, ինչի՞ն

հայց․-գիրք,ը,, դպրոց, որդու, օր,ը, -ու՞մ , ի՞նչ

բացառ․-գրքից, դպրոցից, որդուց, օրից-ումի՞ց, ինչի՞ց

գործ․-գրքով,դպրոցով,որդով, օրօվ,-ումի՞ց, ինչի՞ց-ումո՞վ, ինչո՞վ

ներգոյական-գրքում դպրոցում, օրում,

Մի ճամպրուկ փող վերլուծթյուն

Պատմվածքը

Երբ Սուրոյի երազելու հերթն էր գալիս, կարճ էր կապում։

— Մի ճամփով մթնով գնալիս լինեմ, ոտս մի բանի առնի՝ տեսնեմ մի չամադան, մեջը լիքը փո՛ղ…

— Թո՜ւ,— հիասթափված վրա էր նստում մեր միջի բանաստեղծը։

Մենք պառկած էինք լինում խաղողի այգիներին մոտիկ մի տեղ, խոտի վրա կամ սալ քարին, նայում էինք աստղերին, երազում ու սպասում պահակի քնելուն։ Խաղողը մեզ համար՝ եղած֊չեղած, բայց մեր ծնողների քնելու ժամին մեր վրա նոր եռանդ էր գալիս։ Աշնանամուտի երկար օրը բերքահավաքով, լողով, խաղով — չէր ջարդում մեր կորովը, նաև՝ մերթող լինելու մեր ժամանակն էր։ Մեզ տուն կանչում էին մեքենայորեն, քնելուց առաջ հորանջելու նման։ Եթե մոտերքում էինք լինում, ասում էինք՝ գալիս ենք, որ հնչում էր որպես բարի գիշեր։

Ձնհալից մինչև ձյուն գալը տունը մեզ համար պայմանական օթևան էր, մեր տունը այն էր, ինչ ընկած էր երկնքի տակ, բոլորեքյան կանգնած լեռների գոգի մեջ․ քարափն էր, այգին էր, բանջարանոցն էր… Մենք այդտեղ էինք մեծացել օձի ու հավքի, ձկան ու անասունի հետ և մեր ծնողները վտանգ չէին տեսնում մեր կյանքի համար։

Վտանգը այն էր, որ այդպես պառկած, երկնքին նայող երազող կմնանք… Չէ, կյանքը չէր թողնի։ Կյանքի քերանքից մի կերպ գնդած Սուրոն չէր թողնում։

Նա ամեն անգամ այսպես ջուր էր մաղում մեր անշահ, սանձարձակ երևակայության վրա։ Եվ ամեն անգամ Սուրոյին թքել֊մրելուց հետո այդ մի ճամպրուկ փողը, այնուամենայնիվ, քաշում էինք մեր երազների ոլորտը՝ ծառայեցնելու մեր նպատակներին։ Բայց ոտքի տակ ընկած այդ իրը կռացնում էր մեզ, նսեմացնոլմ էր մեր երազանքը, խճճում էր առօրյա պետքերի, խանութում տեսած հնոտիների ոստայնով,— այնինչ մեր հագինը, երկնքին նայելիս, արքայազնի հանդերձ էր, որ խանութում չի լինում, մեր տակինը հրեղեն ձի էր, որ փողով չեն առնում, այլ մի առավոտ ջրերից ելնում, դոփում է մեր շեմին ու մեզ դուրս կանչում…

Մեր երազած աղջիկն էլ ձիու հետքերով էր գալու, սնվելու էր առավոտվա ցողով, հագնելու էր ծովի փրփուր, ծա՛խս չէր պահանջելու։

Մենք անփող ապրելակերպին հավատում էինք — մինչև դարավերջ մնում էր մի ինչ֊որ երեսուն տարի։ Եթե ապրել լինում էր գրեթե առանց փողի, ինչո՞ւ պիտի չապրվեր բոլորովին անփող։ Նրա՛նք պիտի չհավատային, ովքեր փող ունեին ու զորությունը գիտեին, իսկ Սուրոյի նմանը պիտի հավատար, երազեր ու տենչար անփող հասարակարգ։ Բայց չէր հավատում։ Երևում էր, նրանք այնքա՜ն չէին ունեցել, չունենալը այնպե՜ս էր հիվանդացրել նրանց, որ փողի վերանալը նրանց համար կյանքից վերանալ կնշանակեր։ Այդքան չունենալուց հետո մի օր ունենալու հրաշքին հավատալուց նրանք իրենց զրկել չէին կարող։

Երբ շատ էինք պարսավում Սուրոյի գետնաքարշությունը, երբ մեր իմացավ արդար֊հավասար կյանքի պատկերն էինք գծում նրա աչքի առաջ, մարդը տեղի էր տալիս․

— Մի անդամ գտնեմ ու վերջ,— ասում էր։

Սուրոն ութից դպրոցը թողեց, վարորդության գնաց։ Բանակից եկավ՝ «Գազ֊51» էր քշում։ Մեզնից մի քանիսը քաղաքներում սովորում, նկուղներում գարեջուր էին խմում,— նա արդեն տուն էր պահում։ Հայրը մեռել էր, քույրը ամուսնացել էր անօժիտ, հինգ երեխա էլ դեռ նրա ձեռքին էին նայում… Երևում էր, մի տղամարդու կյանքը քիչ էր այդ ընտանիքի հոգսին։

Բեռնատարը փող բերում էր, բայց Սուրոն փողի հետ վարվել չգիտեր։ Պիտի աչքը տեսած լիներ, որ հետը վարվեր որպես ինքնին լինելիք բանի, պիտի գրպանում ունեցած լիներ՝ թաշկինակի նման կամ ծոցատետրի, որի գոյությունը զգար անհրաժեշտության դեպքում միայն։ Չէ, նա շատ դառնություն էր քաշել դրա երեսից, որպեսզի հիմա ոխը չհաներ։ Եվ ծախսում էր կատաղի։ Գրաստի նման աշխատում էր՝ ծախսում էր պորտաբույծի պես։ Տնեցիներին հագցնում, կերցնում, մնացածը տալիս էր քամուն։

Ամռանը արձակուրդ գնացած ընկերների համար մեկ֊երկու անգամ խնջույք էր սարքում գետափին։ Մեկի համար ավազ կրած էր լինում, կամ անտառից փայտ բերած էր լինում, կամ քոչը սար տարած էր լինում՝ մի գառ, մի ուլ թափքը գցած բերում էր։ Ամեն անգամ օրը մթնելու վրա էր լինում։ Տասնհինգ րոպեում միս էր անում ու նստում էինք ջրի մոտ։ Սուրոն միշտ ջարդված, փշոտ, մրոտ էր լինում։ Երբ էլ խնջույքը վերջանար, նա ծեգը֊ծեգին գործի էր։ Իսկ մրգահասի օրերին նրան տեսնել չէր լինում, մեր այգիների ու Թբիլիսիի օդանավակայանի արանքում էր։

Այդտեղից էլ մի անգամ գառան հետ, երկու աղջիկ բերեց։

— Ջրից չեն դուրս եկել,— ասաց,— բայց պարզ սրտով աղջկերք են, տղերք։

Հետո, երբ լվացվել ու մի բաժակ թնդով հոգնությունը ջարդել էր, ասաց՝

— Էս գառն էլ ձեր թույլտվությամբ պիտի աղջիկների ոտի տակ մորթենք։

Եվ ասածը արեց։ Եվ երբ արդեն կենաց ասելու էն թունդ ժամանակն էր, աղջիկների ոտքի տակ գառ մորթելը մեկնեց․

— Տունուտեղից կտրված երեխեք են, գելուգազանի բաժին գառ են, սիրո սոված, սեր մուրացող որբ են, ով գիտի մի պատառ տալիս ու ծեծում են… Էսօր ջահել են, վաղը կդառնան ճամփի կողքին ընկած փալաս․ սերը կքչանա, ծեծը կշատանա, ցավը կավելանա, հաճույքը կպակասի, սրտները կմեռնի ճամփեքին թափառելուց… Մեզ նման կյանքները ճամփեքին մթնեցնող խեղճ են, մեզ նման բենզինի ու յուղի մեջ կորած, մեզ նման անքուն, մեզ նման ձեռնաբաց, մեր ախպերն են, ախպորից էլ լավն են… Ես ձեր ցավը աանեմ,— դարձավ նրանց,— դուք շոֆերների ճամփի աստվածն եք, հիվանդությունից, փորձանքից մեզ հեռու պահեք…

Աղջիկներից թմբլիկը ծիծաղում, նիհարը հեկեկում էր։

Եղբայրները մեծանում էին՝ կյանքը թանկանում, և Սուրոն իր 51֊ը փոխեց «Զիլ» ինքնաթափով։ Ժամանակ անց իմացանք ամուսնացել է։ Մեր ընկերությունը աննկատելի ցնդում էր ժամանակի մեջ։ Մենք արդեն կտրվում էինք մեր ծննդավայրից, արդեն կապվում էինք մեր երեխաների ծննդավայրին։

Այդ ժամանակ էր, որ նա քաղաք մեզ հյուր եկավ մի նոր, ահռելի բեռնատարով։

— Ոնց Էլ քշում ես էդ հրեշին,— զարմացանք։

— Դեռ հարց է՝ ով ում է քշում,— ասաց։

Մենք նստած էինք գետափի մի խորտկարանում, ուռենու տակ։ Մենք՝ երկու քաղաքաբնակ ընկեր, մեզ պարտ էինք համարել Սուրոյի պատվին գետ գանել ցամաք Արարատյան դաշտում և մի բանով հատուցել ուսանողական մեր այն լավ օրերի դիմաց։

Նա առավոտ վաղ գնաց։ Այդ տարի էլ մեռավ։ Ճանապարհին մի տեղ վատ էր զգացել, կանգնեցրել էր այդ հրեշ մեքենան ու ղեկի վրա էլ հանգել էր քառասուներկու տարեկան մեր հոգնած ախպերը։

վերլուծություն

Այս պատմվածքը անդրադառնում է Սուրոյի՝ մի տղամարդու կյանքի ընթացքին ու նրա և ընկերների միջև եղած տարբերությունների մասին։ Սուրոն, որը ծնվել ու մեծացել է գյուղում, բեռնի վարորդ էր և խոշոր ընտանիքի հոգսերը կրում էր իր ուսերին։ Նա չէր հավատում անփող ապրելու հնարավորությանը, ինչպես իր ընկերները, որոնք երազում էին մի ազատ ու բարի կյանք՝ առանց փողի, սակայն նա, հակառակը, սովորել էր փողը ծախսել առանց ուշադրության, ինչը նրան շատ անգամ դառնում էր վնասակար։

Սուրոն էակ էր, ով չէր կարողանում հեռանալ իր մանկության ու գյուղական աշխարհի երազանքներից, սակայն առօրյան նրան ստիպում էր առարկայական ու շոշափելի հարցերին դիմանալ։ Նա ապրում էր այնպիսի կյանքով, որը կապված էր կոնկրետ ու նյութական բեռների հետ՝ ամուր գոտիներով ու ծանր աշխատանքով։

Իր ընկերները, ովքեր ուսանող էին ու քաղաքային կյանք էին վարում, չկարողացան հասկանալ Սուրոյի մոտեցումները, թեև նրանք նույնպես անցել էին այդ նույն ճանապարհը, բայց որոշ ժամանակ անց Սուրոն դարձել էր իրականության հետ բախվող մարդ, ով փորձում էր միավորել այդ երկու աշխարհները՝ անցյալի երազներն ու ներկայի պահանջները։

Սուրոյի կյանքը, որ սկսվել էր որպես գյուղական քրտինքով ու ազատության երազանքներով, ավարտվեց շոգ ու ծանր աշխատանքի մեջ, առանց այն բեռների ծանրությունն ու իրականությունները հաղթահարելու հույսի։ Տեքստը վերջանում է Սուրոյի մահով, որը համեմատվում է նրա այն կյանքին, որտեղ նա միշտ անընդհատ պայքարում էր՝ թե իր աշխատանքների, թե սեփական էության հետ։

Գոյական

Գոյականենրը լինում են ՝ անձնանիշ, իրանիշ, հավաքական, հատուկ, անհոգնական, անեզական։

Գոյական-Տեսակ ,թիվ, առում, հոլով, հոլովում

Տեսակ- անձնանիշ,իրանիշ, հատուկ, հավաքական, անհոգնական, անեզական

Թիվ-եզակի, հոգնակի

Առում- որոշյալ, անորոշ

Հոլով-ուղղ․ սեռ․ տր․ հայց․ բացառ․ ներգոյ․

Հոլովում-արտաքին, ներքին

Անձնանիշ— ով ովքեր, ցույց են տալիս անձ

Օդաչու, դասատու,

Իրանիշ— ինչ ինչեր, ցույց է տալիս իր

Ոսկի մարդը վերլուծություն

պատմվածք

Տարվա այդ եղանակին, երբ վաղուց տապալված էր տան պատերի տակ ու գոմի կտուրին աճող մարդահասակ եղինջը, չորացել կամ անասունի կեր էր դարձել պատշգամբին խճճվող ծաղկալոբին, երբ ծերունական կմախքի ողջ անճոռնիությամբ բակում տարածվել էր հսկա ընկուզենին,— ոչինչ չկար, որ քողարկեր գորշ մանրաքարով շարված պատերը, մառանահարկի վրա կախ ընկած, լողակագայն ներկաբծերով պատշգամբը և պատշգամբ տանող սանդուղքի ոստոտ֊անտաշ բազրիքը, որը մետաղալարով պատշգամբի սյունին կլպած հացենու մի ձող էր։

Այդ խեղճության կնճռոտ ճակատին այս առավոտ դրոշմվել էր նաև անտերության կնիքը։

Կողապատի ներկաթափ շրջանակով քառակուսի պատուհանից կանացի մարմանդ լացի ձայն էր գալիս։ Ողբը կցկտուր էր, ամեն ներս մտնողի հետ սաստկանում֊մարում էր և ողբերգական բան չկար մեջը։ Ծերունիները, որոնց ծանրացած ականջները արտակարգ սուր են ընկալում մահվան ձայնը, այս տան առաջին այցելուներն էին։ Նրանք մեկիկ֊մեկիկ բացում էին ցանկապատի դուռը, անձայն բարևում էին կանուխ եկողներին, սգավոր֊դանդաղ բարձրանում էին ննջեցյալի մոտ, կանգնում սգացող կանանց մեջ ըստ պատշաճի, ապա նույնքան անշտապ իջնում էին ճռնչացող սանդուղքով, նույն միանշանակ հոգոցով տեղավորվում հաճարենու գերանին, որի վրա դրացու ձեռնահաս հարսը թաղիք ու կարպետ էր փռել։

Ձմռան ճնճուղների նման գերանին շարված, թիկունքները հորիզոնից չբարձրացող ուշ աշնան արևին հարմարեցնելով, ծերերը պատրաստվում էին տեղին ու իրավիճակին վայել զրույցի։

— Թանդ ձմեռ կլինի։

— Հաա՜, գարունքը կուշանա…

Կցկտուր բառերը լողում էին մակերեսին, իսկ խորքում ամեն մեկը իր մտքերի հետ էր, իր հիվանդության ու առողջության, իր ապրած կյանքի հետ էր։ Նրանցից ո՞վ կարժանանա գարնան արևկողի բախտին, ձմեռը ո՞ւմ կտանի, Վարոսից հետո հաջորդը ո՞վ է լինելու… Քրքրում էին հիշողությունները, քննում տոհմագրությունները, տալիս֊առնում… Այ, այսինչը արդեն հոտաղ էր, իսկ ինքը վարտիքով էր ման գալիս։ Այնինչին ինքն է ձի նստել սովորեցրել, ջահել է, բայց նրանց ցեղում երկար ապրող չի եղել։ Այս մեկն էլ հարյուրի մոտ է, բայց դա ոչ մի նշանակություն չունի, նրա հայրն էլ ու պապն էլ հարյուրից ավելի ապրեցին… Ուրեմն, հաջորդը ո՞վ է լինելու։ Այսինքն, ի՞նչ նշանակություն ունի, մի տարի ուշ, մի տարի շուտ՝ բոլորն էլ հերթով գնալու են… Բայց գտնում էին։ Այնուամենայնիվ, ամենքը մեկին գտնում, իրենից առաջ էր գցում և հաջորդը չլինելու հույսից ուշ աշնան արևը դիպչում էր նրանց թիկունքին։ Եվ յուրաքանչյուրի հույսը մահվան դատավճիռ էր ինչ֊որ մեկի համար։

Ողբը նախկին հանգով ելևէջում էր, սանդուղքը յուրովի ցավով ճռնչում էր ելումուտ անողների ոտքերի տակ, տարեցները գանգատվում էին անքուն անցկացրած գիշերից, սրունքների, կոնքի, հազար ու մի ցավից, խոսում էին ճակատագրի կամ աստծու քմահաճություններից… Բայց տանը ննջեցյալ կար՝ պիտի ննջեցյալի մասին խոսեին։

Արտեմը՝ տարեցներից ուսյալն ու հարգվածը, առաջին ձայնի իրավունքով, այդ իրավունքով դատապարտվածի կնիքը դեմքին, հազաց, կոկորդը մաքրեց ու թիկունքը շտկել ջանալով՝ սկսեց ծխամորճը լցնել։ Մյուսները դեմքներին ծանր լսողի արտահայտություն տվեցին և Արտեմը ասաց․

— Ոսկի մարդ էր ողորմած հոգին։

«Հա, հըմ»,— պատրաստակամ քրթմնջացին ունկնդիրները, բայց նա չշարունակեց։ Պատշաճ դադարի վայրկյանները անցան, լռությունը սաստկանում էր, այնինչ Արտեմը մտախոհ ծխում էր ու մտածում, որ պատշգամբի սյունն ի վար կախած տաքդեղի շարոցը ցուրտը կտանի։

Անհարմար լռությունը լցնելու համար մեկը սկսում է մի միջադեպ պատմել իր ու Վարոսի մանկությունից, ինչ֊որ էշի, էշի պոչից գերան կապելու, զառիթափից էշի գլորվելու մասին պատմություն, բայց սաստող հայացքների տակ անպատեհ պատմությունը ընդհատում է։

— Խոտհարքի էինք, Միջահանդում,— վերջապես Արտեմը բան է մտաբերում։— Հունիսն էր, շո՜գ, քրտինքը փողքներից կաթում էր։ Ողորմած հոգին, մեկ էլ տեսնենք, կուլեն առած՝ աղբյուրից բարձրանում է։ Ձեն տվինք՝ Վա՛րոս, Վա՛րաս, Վա՛րոս, ծարավ ենք, ծարա՜վ… Ողորմած հոգին ճամփեն ծռեց, եկավ կուլեն դրեց գերանդիների առաջ, թե՝ խմեք…

«Հա, հըմ»— արեցին լսողները ու սրտնեղությունից սկսեցին անհանգիստ շուռումուռ գալ, ձեռքները ծխախոտին գցել,․․ Մեծացան, գլխներին խելք չմնաց։ Հանգուցյալը տանը դրած, իրենք նրա կյանքից մի լավ բան չունեն հիշելու։ Մի կյանք նույն գյուղում են ապրել ու հիշելու բան չունեն։ Գյուղն էլ գյուղ լինի՝ ութսուն֊իննսուն տուն, կարելի է ասել դուռ֊դռան են ապրել։

Խեթ հայացքները ծակծկում էին Վարոսի դրկից Ասատուրին — խոսել չի՞ ուղում։ Թշնամություն֊բան չեն ունեցել, ինչո՞ւ չպիաի խոսի։ Հիսուն տարվա հարևան են եղել, ասելու բան կունենա։ Անկապ բաներ էին ասում ու խեթում Ասատուրին, հազում՝ խեթում էին, տնքում խեթում էին, ծածուկ հայացքները բացվում, դառնում էին համառ, դառնում էին պահանջկոտ֊աղաչական, իսկ Ասատուրը նստած տեղը երկտակվել, «տեր֊ողորմյան» խոթել էր աչքերը, նեղ ճակատից քունքերով քթարմատները իջնող կնճիռները մտքի լարումից սեղմվել, պաշարել էին ջրակալած աչքերը։ Այդ տամուկ աչքերի մեջ անցյալի հեղհեղուկ պատկերներ էին լողում, կայծկլտում֊մարում էին տպավորիչ օրերի, տպավորիչ պահերի ուրվագծերը և հանկարծ հստակ դեմքեր էին ցոլանում… Բայց այդ դեմքերի մեջ չկար Վարոսի դեմքը։

Այդպես էլ երկտակված, անտեղի բան ասելը գիտակցողի խոնարհությամբ Ասատուրը սկսեց․

— Միտներդ է՞, մի տարի ուժեղ սելավ արավ,— ու քանի որ ասելիքը դատարկ բան էր, դադար չտվեց, որ հաստատեն,— ուրեմն, էդ սելավը սրբեց տարավ մեր ներքի արտը։ Սելավը Վարոսի տան պատն էլ քանդեց… Հրեն էդ պատը։— Ու մինչ ցավակից հայացքները թափառում էին նորոգված պատին, Ասատուրն ամփոփեց։— Ի՞նչ տանջանք քաշեց ողորմած հոգին էդ պատի վրա…

Կեսօրն անց էր, երբ չներկած, թարմ սոճու բույրով դագաղը բակ բերին։ Կափարիչը հենեցին լուսամուտի տակի պատին և պատի տակ պպզած ջահելները խուճապահար երամով վեր թռան։ Ինչ֊որ մեկը հիշեց մայրաքաղաքում վախճանված համագյուղացու դագաղը՝ սեփ֊սև լաքապատ, կարմիր շերտերով, կափարիչին՝ դեղին ժապավենից հսկայական վարդ, իսկ բռնակները՝ ողորկ ու փայլուն, որ դագաղը իջեցնելիս պտտելով հանեցին, ոչ թե սրա նման, որ քարով ջարդես։

Դե, որ անցողաց մասին խոսք գնաց, խոսեցին տարիներ առաջ մեռածներից, նրանց կենսագրության մեջ սխրալի էջեր գտան, մարդասիրությո՜ւն, մեծահոգաթյո՜ւն, նեղ օրին հասնելու շնորհք ու սիրտ… Միայն թե հանգուցյալը կողքներին էր և զեղումները կարճ կապեցին…

Լեռնապարի ատամնաշարին քսվելով՝ արևը մոտենում էր մայրամուտին։ Արևի սփրթնած սկավառակից ցուրտ էր փչում։ Ցուրտը խաղում էր փչված ոսկորների մեջ, հաճարենու գերանից մեկ֊մեկ պոկում էր կորամեջք կերպարանքները և քշում գյուղի փողոցներով դեպի վառարանների տաքությունը՝ փափուկ անկողինների ու կոշտ անքնության խոստումով։

Տաքդեղի շարոցը խշխշում էր մայրամուտի շնչից։

Իսկ քառակուսի պատուհանից լսվում էր ողբասացի խռպոտած ձայնը․

— Տան հացը պակաս չես արել, Վարոս ջան… Կրակը թեժ ես պահել, Վարոս ջան… Կտուրը չի կաթել, Վարոս ջան…

Հանգուցյալի կինը կարճ դադարներ էր տալիս և փոքրաթիվ կանանց խումբը չոր, համառոտ հեկեկոցով հավաստում էր հանգուցյալի առաքինությունները։

վերլուծություն

Այս պատմվածքը խորապես ուսումնասիրում է գյուղի կյանքի դառն իրականությունը, մահվան անխուսափելիությունը և տարեցների կոշտ, բայց նույն ժամանակ՝ ատելի խաղաղությունը։

Տանը տիրող մռայլ մթնոլորտը (ծերունական տան խեղճ վիճակը, եղինջի աճը, վթարված պատերը) խորհրդանշում է թե՛ մարդկային կյանքի անպիտանությունը, թե՛ ավանդույթների անկումն ու անցյալը։ Վարոսը, որ մահանում է, դարձնում է պատմության կենտրոնը՝ ողբերգության և անցյալ հիշողությունների տարերային տարածություն։ Տարեց մարդիկ, հիշելով Վարոսի կյանքը, զրուցում են ընդհանուր, չհստակ հուշերով՝ առանց խորքային զգացմունքների։ Վարոսը հիշատակվում է, բայց ոչ որպես անձ, այլ՝ որպես համընդհանուր պատկառանքի տարր, թեև նա չի ունենում առանձնահատուկ հիշողություններ։

Նրանց խոսակցությունները չեն արտահայտում իսկական ցավ կամ վշտի խորություն, որովհետև նրանք արդեն ընդունել են մահվան անխուսափելիությունը։ Գյուղի կենսակերպը և մոռացված առաքինությունները առաջացնում են այնպիսի զգացողություն, որ կյանքը միայն մահվան ակնկալիքով է ընթանում՝ յուրաքանչյուրի ներսում ապրում է մի տեսակ աննկատելի ամոթ կամ հետմահու դատողություն։

Վարոսի մասին պատմվող հիշողությունները դառնում են մանրուքներ՝ հաշվի առնելով, որ ժամանակի ընթացքն ու մահվան ներկայությունը ամբողջությամբ տիրում են գյուղի բնակիչների կյանքին։