Ալբեր Քամյու «Առասպել Սիզիփոսի մասին»

Պատմվածք

Աստվածները դատապարտել էին Սիզիփոսին` լեռան գագաթը բարձրացնել մի ժայռ, որը ամեն անգամ սեփական ծանրությունից գլորվում էր ետ։ Աստվածները որոշակի տրամաբանությամբ մտածել էին, որ ավելի ծանր անարգանք չի կարող լինել, քան անօգուտ և անիմաստ աշխատանքը։

Եթե Հոմերոսին հավատանք, Սիզիփոսը եղել է ամենախելացի ու ճարպիկ մահկանացուներից մեկը։ Իսկ ըստ մի այլ ավանդության, նա ապրել է գողությամբ։

Իմ կարծիքով այս տեսակետների մեջ հակասության չկա։ Պարզապես նրանցից ամեն մեկը ձգտում է յուրովի բացատրել, թե ինչու Սիզիփոսը դարձավ դժոխքի ամենադժբախտ սպասարկուն։ Նախ այդ նույն կարծիքները Սիզիփոսին համարյա աստվածացնում են։ Իբր նա գիտեր երկնքի գաղտնիքները։ Երբ Զևսը առևանգեց Ասոպոսի աղջկան` Էգինեին, դստեր անհետացումից ցնցված հայրը Սիզիփոսի մոտ փութաց վիշտը կիսելու։ Սիզիփոսը, որ նախօրոք գիտեր այդ դեպքի մասին, Ասոպոսին խոստացավ ասել աղջկա տեղը, այն պայմանով, որ նա ջուր տա Կորնթոսի տաճարին։ Սիզիփոսը ջուրը նախընտրեց երկնային շանթերից, որի համար, հասկանալի է, ծաղրուծանակի ենթարկվեց դժոխքում։ Հոմերոսը մեզ պատմում է նան, որ մի անգամ Սիզիփոսը գերել էր մահը և շդթայել։ Հադեսը չկարողանալով հանդարժել իր իշխանության դատարկությունն ու անապատային լռությունը, խնդրել էր պատերազմի աստծուն օգնել իրեն։ Վերջինս դժվարությամբ մահը խլել էր Սիգիփոսի ձեոքերից։

Պատմում են նաև, որ երբ Սիզիփոսը ծեր էր ու մահամերձ, անխոհեմաբար ուզեց ստուգել կնոջ սերը։ Նա կնոջը հանձնարարեց` մահվանից հետո իր մարմինը շպրտել փողոց և թաղման ոչ մի ծես չկատարել: Հանդերձյալ կյանքում Սիզիփոսին բաժին ընկավ դժոխքը։ Եվ այնտեղ՝ կատաղած կնոջ կույր հնազանդությունից, որը ոտնահարել էր ամեն մարդկային զգացմունք, նա Հադեսից երկիր վերադառնալու թույլտվության խնդրեց, որպեսզի պարսավի կնոջը։

Սակայն, երբ նա նորից հայտնվեց այս աշխարհում, վայելեց ջուրն ու արևը, քարերի տաքությանն ու ծովը, չուզեց հավիտենական խավարի գիրկը վերադառնալ: Ոչ բազմաթիվ կանչերը, ոչ էլ նախազգուշացումներն ու սպառնալիքները. ոչինչ չօգնեց։ Երկար տարիներ նա ինքնամոռաց ապրում էր ծովափին, վայելելով ալիքների պոռթկումն ու հողի ժպիտը։ Աստվածները ստիպված էին գողանալ նրան։ Հերմեսը անհնազանդ Սիզիփոսին գտավ հովտում և զրկելով նրան վայելքներից, բռնի մտցրեց դժոխք: Այստեղ նրան սպասում էր ծանր քարը։

Հասկանալի է արդեն, որ Սիզիփոսը աբսուրդ հերոս է։ Այդ են հաստատում նրա թե՛ զվարճությունները, թե՛ տառապանքները։ Աստվածներին արհամարհելու, մահվան նկատմամբ ունեցած ատելության և կյանքի կրքոտ սիրո համար նա արժանացավ մի պատժի, որը նրան հավիտյանս զրկել է որևէ գործ ավարտելու հաճույքից։ Ահա թե որքան թանկ նստեցին նրա վրա այս աշխարհի վայելքները։ Մեզ ոչինչ չի հասել այն մասին, թե Սիզիփոսը դժոխքում ինչ էր անում։ Առասպելները ստեղծված են, որպեսզի մենք երևակայությամբ կարողանանք լրացնել նրանց։ Տվյալ դեպքում կարելի է պատկերացնել մի ճկված մարմին, որը ուժերի վերջին լարումով ձգտում է հողից կտրել հսկա ժայռաբեկորը և բարձրացնել այն բյուրն ի վեր, որով արդեն հարյուր անգամ բարձրացել է։ Դժվար չէ պատկերացնել Սիզիփոսի կծկված դեմքը, ցեխոտված այտը, ամբողջ ծանրությունն իր վրա պահող ուսը, քարը արգելակող ոտքն ու ձեռքերը, որոնք մարդկային ինքնավստահությամբ քարը ուզում են շարժել տեղից։ Այս երկար տառապանքը, որը կարելի է չափել միայն աներկինք տիեզերքով և անժամանակ ժամանակով, ի վերջո, պսակվում է հաջողությամբ. Սիզիփոսը մի պահ կանգ է առնում և տեսնում, թե ինչպես է քարը մի ակնթարթում հովիտ գլորվամ, որտեղից նորից պետք է վեր բարձրացնել։ Նա իջնում է հովիտ։

Ահա այստեղ, վերադարձի ճանապարհին է, որ Սիզիփոսը հետաքրքրում է ինձ։ Այն դեմքը, որը ամեն վայրկյան քսվում էր քարին, արդեն ինքն էլ է քարացել։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա ծանր, բայց հավասար քայլերով մոտենում իր տառապանքին, որից փրկության չունի:

Այս ճամփան, որը կարծես շունչ քաշելու համար է ստեղծված, որը ամեն անգամ կրկնվում է, ինչպես Սիզիփոսի տառապանքը, իրականում ինքնագիտակցության ուղի է։ Այն բոլոր պահերին, երբ Սիզիփոսը թողնում է գագաթը և աստիճանաբար իջնում աստվածների աշխարհը, վեր է բարձրանում իր ճակատագրից։ Նա դառնամ է ավելի ուժեղ, քան իր ժայռը։ Եթե այս առասպելը ողբերգական է, ապա միայն այն պատճառով, որ նրա հերոսը օժտված է մտածելու կարողությամբ։ Իսկապես, քանի՞ կոպեկ կարժենար նրա տառապանքը, եթե հաջողության հույսը ամեն վայրկյան ոգևորեր նրան։ Ժամանակակից ֆրանսիացի բանվորը ողջ կյանքում կատարում է միևնույն հոգնեցուցիչ աշխատանքը, և այս ճակատագիրը պակաս աբսուրդ չէ։ Բայց այն ողբերգական է դաոնում միայն այն եզակի օրերին, երբ մենք մտածում ենք այդ մասին։ Սիզիփոսը` աստվածների բանվորը, չնայած ըմբոստ է և անզոր, հասկանում է իր ճակատագրի էությունը։ Այդ մասին է նա մտածում հովիտ իջնելիս։ Լավատեսությունը, որին ամեն րոպե ձգտում է իր տառապանքը, փշրվում է հաղթանակի ձեռքերով։ Սիզիփոսի ճակատագիրը այնպիսին է, որ կարելի է միայն արհամարհել։

Սակայն հովիտ իջնելիս Սիզիփոսը կարող է ոչ միայն տխրել, այլ մինչև անգամ ուրախանալ: Այս բաոը չափազանցության չէ։ Ես նորից պատկերացնում եմ դեպի իր ժայռը վերադարձող Սիզիփոսին և այն վիշտը, որ ապրում էր նա սկզբում։ Բայց երբ երկնային հիշողությունները աստիճանաբար զարթնում են, երբ երջանկության կարիքը դառնում է անխասափելի, թախիծն անգամ չքանում է մարդու հոգուց։ Դա արդեն քարի հաղթանակն է, դա հենց ինքը` քարն է։ Խոր հուսահատությունը շատ ծանր է ապրել: Այդպիսի պահերը մեզ համար դառնում են Բեթանիայի գիշերներ։ Բայց ծանր է նաև հաշտվել ճնշող ճշմարտության հետ։ Այդպես Էդիպը հաշտվեց իր ճակատագրի հետ, որովհետև չգիտեր, թե իրեն ինչ է սպասում։ Ողբերգությունը սկսվեց այն պահից, երբ նա հասկացավ իր ճակատագրի էությունը։ Բայց նույն պահին, չնայած նա կույր էր ու հուսահատ, գտավ իրեն աշխարհին կապող կապ, որը մի դեռատի աղջկա ճերմակ ձեռք էր։ Այդ ժամանակ նրա ուղեղում ծնվեց այս անչափ խոր նախադասությունը.

— Չնայած այսչափ փորձություններին, իմ առաջացած տարիքն ու հոգաս մեծությունը ինձ բերում են այն եզրակացության, որ աշխարհում ամեն բան լավ է։

Սոֆոկլեսի Էդիպը, ինչպես նաև Դոստոևսկու Կիրիլովը այսպիսով ձևակերպում են աբսուրդ հաղթանակի բանաձևը։ Անտիկ խելքը հասնում է ժամանակակից հերոսականությանը:

Հնարավոր չէ հասկանալ աբսուրդը առանց երջանկության խոր ընկալման։ Թող սա ձեզ տարօրինակ չթվա, որովհետև աշխարհը մեկ է։ Երջանկությունը և աբսուրդը նույն հողի զավակներն են։ Նրանք անբաժանելի են իրարից։ Սխալ կլիներ, իհարկե, կարծել, որ աբսուրդի բացահայտումը անպայման երջանկացնում է մարդուն։ Հաճախ հենց երջանկությունն է առաջացնում աբսուրդի զգացողությանը։

— Ես կարծում եմ, որ աշխարհում ամեն բան լավ է, – իմաստուն ձևով նկատում է Էդիպը։

Նրա այս բառերը տարածվում են մարդու դաժան և սահմանափակ տիեզերքի վրա։ Նրանք մեզ սովորեցնում են, որ ամեն ինչ չէ, որ սպառված է։ Նրանք վռնդում են այս աշխարհից Աստծուն, որը իր հետ բերեց է անբավարարվածաթյան և անօգուտ վշտի ինչ-որ զգացմունք։ Նրանք ճակատագիրը դարձնում են մարդկային գործ, որը պիտի կանոնավորեն իրենք մարդիկ։

Ահա սա է Սիզիփոսի ամբողջ երջանկությունը։ Իր ճակատագիրը իրեն է պատկանում։ Իր գործը իր ժայռն է։ Իսկ աբսուրդ մարդը, երբ հրճվում է իր տառապանքով, բոլոր կուռքերը անզորությունից լռում են։ Հանկարծակի ստեղծված այս լռության մեջ սկսում են հնչել հարազատորեն մեղմ, հեքիաթային ձայներ։ Դրանք երկրի ձայներն են։ Անմեղ և գաղտնի կանչերը, ծանոթ դեմքերի հրավերները խիստ անհրաժեշտ են և ապահովում են մարդու հաղթանակը։ Առանց ստվերի արև չկա, և աշխարհում գոյության ունի գիշեր։ Դրա համար, երբ աբսուրդ մարդը հաշտվում է իրականության հետ, լցվում է անսպառ եռանդով։ Նա ունի միայն մի գերագույն ճակատագիր, որին հավատարիմ է, բայց որին արհամարհում է։ Մնացած բոյոր դեպքերում ինքն է իր տերը։ Այն անբացատրելի պահերին, երբ մարդը շրջվում է դեպի իր ապրած կյանքը, Սիզիփոսը ժայռին մոտենալով, հրճվում է այն անկապ գործողությունների հաջորդականությամբ, որը դառնում է իր ճակատագիրը, որ ինքն է ստեղծել, միավորել հիշողության հայացքի տակ և վավերացրել իր մահով։ Այսպիսով խիստ մարդկային համոզվածությամբ, այն կույրի նման, որը ուզում է տեսնել, բայց գիտի, որ գիշերը վերջ չունի, Սիզիփոսը միշտ քայլում է։ Նրա ժայռը գլորվում է դեռ։ Ես թողնում եմ Սիզիփոսին լեռան ստորոտում։ Ամեն մարդ էլ, ի վերջո, իր բեռը գտնում է։ Բայց Սիզիփոսը մեզ սովորեցնում է գերագույն հավատարմություն, որը ժխտում է աստվածները ու ժայռեր է բարձրացնում։ Նա էլ է կարծում, որ ամեն բան լավ է։ Այս տիեզերքը, որ տեր չունի, նրա համար ոչ դատարկ է, ոչ ունայն։ Իր ժայռի ամեն մի մասնիկը, լեռան ժայթքումը հավիտենական խավարի մեջ, նրա համար մի ամբողջ աշխարհ է։ Գագաթները նվաճելու պայքարը ինքնըստինքյան բավական է մարդու էությունը լցնելու համար։ Ուրեմն, Սիզիփոսին պետք է պատկերացնել երջանիկ։

Աղբյուրը՝   Սիզիփոսի առասպելը (Ալբեր Կամյու)

Վերլուծություն

Սիզիփոսի պատմությունը խորհրդանշում է աբսուրդի և գոյության իմաստի հարցերը։ Աստվածները նրան դատապարտել են հավիտենական տառապանքի, բայց նրա պատմությունը ցույց է տալիս, որ նա հաղթում է իր ճակատագրին՝ ընդունելով այն: Սիզիփոսը պարտված չէ, նա ըմբոստ է, բայց հասկանում է իր անփոփոխ վիճակի էությունը: Նա չունի հաղթանակի սպասում, բայց ամեն վայրկյան՝ երբ նա կրկին բարձրացնում է քարը, նա ապրում է իր ինքնագիտակցությամբ: Սիզիփոսը դարձնում է իր տառապանքը մի տեսակ երջանկություն, քանի որ հասկանում է, որ ինքն է տնօրինում իր ճակատագիրը:

Աբսուրդը, որի մեջ հայտնվում է Սիզիփոսը, երևում է ոչ թե որպես անօգուտ և դատապարտված աշխատանք, այլ որպես գոյության խորության և ինքնակառավարման հնարավորություն: Նրա ճակատագիրը կարծես դատապարտված է, բայց այն նրան թույլ է տալիս հասկանալ կյանքը՝ որպես անընդհատ կրկնվող ճակատագրի մաս: Սիզիփոսը, չնայած տառապանքին, չի հանձնվում, այլ համակերպվում է, գտնելով իր երջանկությունը այդ հորդորներից ու խորհրդանշական քարին:

Այս պատմությունը չի վերաբերում միայն անհույս ճակատագրի հետ գոյակցությանը, այլ նաև մարդուն՝ իր ուժերով, գիտակցությամբ և երջանկության որոնումով, երբ նա ընդունում է իր կեցությունը՝ որպես իր սեփական ստեղծագործություն։

Պաուլո Կոելյո Խոսեի սանդալները

Պատմվածք

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայցևայնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիքներ, քաղցրավենիք և հեծանիվներ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկեր ունենալուց:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն` լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք չէր տեսել քնքշանք, գիտեր տառապանքի գինը և չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշի քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա ոտքի մի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, այն շրջապատված էր տաբեր տեսակի խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուս` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Վորլուծություն

Այս պատմվածքում ներկայացված է խեղճ ու մենակ երեխայի, Խոսեի, մասին, ով ապրում է իր ժլատ մորաքրոջ մոտ՝ կորցնելով ծնողներին։ Նա չի ճանաչում սիրո կամ քնքշանքի արժեքը և ապրում է մի միջավայրում, որտեղ հանդուրժողականություն ու հոգատարություն չեն ծաղկում։ Մորաքույրը խնամում է նրան շատ կոշտ ձևով՝ ոչ միայն նյութական, այլև հոգեբանական տեսանկյունից։

Բայց մի օր, երբ Խոսեն մասնակցում է քրիստոնեական տոնակատարության, որտեղ մյուս երեխաները հպարտորեն ցուցադրում են իրենց նոր զգեստները և խաղալիքները, նա սկսում է զգալ իր աղքատությունը և մեկուսացվածությունը։ Պատճառը միայն իր սոցիալական վիճակը չէ, այլ նաև այն, որ նա երբեք չի զգացել սիրո ու խնամքի անհրաժեշտություն։ Այս ամենը նրան հասցնում է մի մեծ հոգևոր շոկի՝ ամբողջովին միայնակ լինելու զգացողությանը։

Տոնակատարությունից հետո, երբ մյուս երեխաները գնում են իրենց տները, Խոսեն մնում է եկեղեցում՝ լաց լինելով։ Սակայն մի փոքրիկ տղայի օգնության միջոցով նա սկսում է ճանաչել սիրո և հանդուրժողականության ուժը։ Նա տալիս է իր միակ սանդալներից մեկը աղքատ երեխային՝ ցուցադրելով տառապանքի նկատմամբ կարեկցանք և խնամք։ Տանը մորաքույրը նկատում է դրա բացակայությունը, բայց շատ շուտով պարզվում է, որ այն շինված է մեկ այլ աստվածային իմաստով։

Ավելին, եկեղեցու հոգևորականը հայտնաբերում է նույն սանդալը, շրջապատված թանկարժեք նվերներով ու խաղալիքներով՝ համատեղելով այն մանուկ Հիսուսի կերպարի հետ։ Սա նշան է, որ սերը, որ Խոսեն գործադրել է, ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր նշանակություն է ունեցել։

Պատմվածքն անդրադառնում է սիրո, փոխըմբռնման ու խնամքի կարիքի մասին։ Խոսեն, ով երբեք չի ճանաչել այդ բաները, վերջապես գտնում է իրական արժեքը՝ օգնելով մեկ այլ երեխայի, բայց ինքը՝ միտումնավոր հայտնվում է իրական աստվածային սիրո մեջ։

Թարգմանական աշխատանք

Հեղինակ- RL Williams

Պատմվածք- Christmas Treat/ Ամանորյա հյուրասիրություն

Թարքմանված Սուրբ Ծննդյան նախօրեի առավոտն էր, և դարչինի ու հացաբուլկեղենի քաղցր բույրը, Սուրբ Ծննդյան ակնկալիքի հետ մեկտեղ, լցրեց խոհանոցը: — Վիլի,— հարցրեց Դեղձի տատիկը,— կարո՞ղ եք գնալ կողքով և միսս Քեթիից մի բաժակ շաքարավազ խնդրել։ — Իհարկե, — պատասխանեց նա: Մի քանի րոպե անց Վիլլին վերադարձավ՝ մասամբ օգտագործված շաքարավազը ձեռքին։ «Դուք կարող եք դա դնել մառանը», — ուղղեց տատիկը: Վիլլին բացեց մառանն ու նկատեց մի մեծ շաքարավազ, որը գրեթե լիքն էր։ «Տատիկ, դու արդեն շաքար ունես»,- նկատեց նա։ «Ես գիտեմ, բայց դուք երբեք չեք կարող շատ շաքար խմել», — պատասխանեց նա: Շաքարավազի պարկը դրեց տարայի կողքին։ «Եկեք այստեղ և կարող եք օգնել ինձ թխվածքաբլիթների հարցում», — ասաց տատիկը: Երկուսն էլ աշխատեցին թխվածքաբլիթներ պատրաստելու վրա, մինչև տատիկը մի պահ կանգ առավ: «Վիլի, կարո՞ղ ես ինձ լավություն անել և վազել փողոցով միստր Հոփիի տուն և հարցնել՝ կարո՞ղ ենք մի բաժակ ալյուր պարտքով վերցնել»: Նա հարցրեց. «Լավ»,- պատասխանեց նա։ Կարճ ժամանակ անց նա վերադարձավ մի փոքրիկ չբացված պարկ ալյուրով։ «Պրն. Հոփին ինձ տվեց այս նոր պայուսակը,- ասաց նա,- որտե՞ղ ես ուզում, որ այն դնեմ: «Դրեք այն մառանը», — պատասխանեց տատիկը: Վիլլին նորից բացեց մառանն ու զարմացավ՝ դարակում տեսնելով չբացված ալյուրի մի մեծ պարկ։ — Տատի՛,— ասաց նա տարակուսած,— դու արդեն մի նոր պարկ ալյուր ունես մառանում։ «Ես գիտեմ,- պատասխանեց նա,- դուք երբեք չեք կարող շատ ալյուր ուտել»: Վառարանի ժմչփը ձայն տվեց։ «Օ՜, թխվածքաբլիթները պատրաստ են», — ասաց նա: Սեղանի վրա հայտնվեց թարմ թխված թխվածքաբլիթների սկուտեղ։ Վիլի աչքերը բացվեցին։ «Կարո՞ղ եմ ունենալ մեկը»: նա հարցրեց. «Իհարկե», — պատասխանեց նա: «Մինչ նրանք սառչում են, կգնա՞ք միսս Փոլլիի տուն և կհարցնե՞ք՝ կարո՞ղ ենք մի քիչ կաթ վերցնել»: Ուիլլին վարանեց և ցանկացավ նայել սառնարանը՝ տեսնելու, թե արդյոք կաթն արդեն կա՞, բայց որոշեց հրաժարվել: -Լավ,- ասաց նա մի քիչ հառաչելով: Մոտ հինգ րոպե անց Վիլլին վերադարձավ մեկ այլ ավարտված առաջադրանքով՝ կաթ վերցնելով: «Միսս Պոլին ինձ տվեց այս կաթի տուփը, որը գրեթե լիքն է, և ասաց, եթե ձեզ ավելին է պետք, տեղեկացրեք նրան», — փոխանցեց Վիլլին: Վիլլին նայեց թխվածքաբլիթների ուղղությամբ և նկատեց մեկ այլ դատարկ թխվածքաբլիթ և թավան, որը տատիկը դրել էր որոշ բաղադրիչների հետ միասին: Նա նաև նկատեց լի լիտրով լի տարա կաթ, որը նստած էր թավայի կողքին։ -Տատիկ,- հարցրեց նա՝ ցույց տալով կաթը,- չէ՞ որ այդ կաթն արդեն ունես։ «Այո, դա այդպես է», — պատասխանեց նա, — դուք երբեք չեք կարող շատ կաթ ունենալ: Ձեր նոր վերցրած կաթը դրեք սառնարան»: Վիլլին բացեց սառնարանի դուռը և նորից շփոթվեց՝ դարակում ևս մեկ գալոն կաթ տեսնելուց հետո։ «Տատիկ, դու ևս մեկ կաթ ունես այստեղ», — ասաց նա: «Ինչո՞ւ ես անընդհատ ստիպում, որ գնամ ուրիշների իրերը պարտքով վերցնեմ»: «Սուրբ Ծնունդ է», — ասաց տատիկը ժպտալով: «Դուք մի օր կհասկանաք». «Ժամանակն է զարդարել թխվածքաբլիթները», — ասաց տատիկը: «Ցանկանու՞մ եք օգնել»: «Այո»: Վիլլին հուզված ասաց. Վիլլին և տատիկը հաջորդ մի քանի րոպեներն անցկացրել են թխվածքաբլիթները զարդարելով կարմիր, կանաչ և սպիտակ գլազուրով և ցողելով: «Վա՜յ, թխվածքաբլիթի երեք մեծ թերթիկ, դա շատ է», — նկատեց Վիլլին: «Նրանք համեղ տեսք ունեն, այնպես չէ՞»: Տատիկն ասաց. «Դուք կարող եք վերցնել մեկը, եթե ցանկանում եք»: Վիլլին վայելեց թխվածքաբլիթ և մի բաժակ կաթ, իսկ տատիկը ավարտեց թխվածքաբլիթները մեկ այլ ափսեի մեջ տեղափոխելը: Հաջորդ մեկ ժամվա ընթացքում տատիկն աշխատում էր դարչինով գլանափաթեթների խմբաքանակն ավարտելու վրա, որպեսզի լրացնի թխվածքաբլիթները: Վիլլին վիդեոխաղեր էր խաղում, խոհանոցի սեղանի մոտ նստած՝ անզգույշ դիտելով տատիկի առաջընթացը: Այժմ մոտ 17:30-ն էր, և ձմեռային արևը նոր էր մայր մտել: «Վիլի», — ասաց տատիկը: «Այո, տատիկ», — պատասխանեց նա, երբ վեր կացավ խոհանոցի սեղանից: «Կարո՞ղ եք օգնել ինձ հավաքել Սուրբ Ծննդյան գիշերվա քաղցրավենիք ափսեները»: Նա հարցրեց. «Այո», — պատասխանեց նա: Վիլլին նկատեց երեք դեկորատիվ ափսեներ տատիկի պատրաստած բոլոր թխվածքաբլիթների և դարչինով ռուլետների կողքին։ «Ահա այն, ինչ մենք պետք է անենք», — բացատրեց նա, երբ ցույց տվեց: «Վերցրեք մի ափսե, կենտրոնում դրեք դարչինով մի քանի ռուլետ, այնուհետև գլանափաթեթների շուրջը թխվածքաբլիթներ դրեք»: «Լավ, ես կարող եմ դա անել», — հանգստացրեց նա ժպտալով: Նրանք արագ պատրաստեցին երեք լիքը ափսե։ Տատիկը յուրաքանչյուրին ծածկել է պլաստմասսե վերնաշապիկով: «Կատարված է», — ասաց նա: «Ի՞նչ անենք նրանց հետ»: նա հարցրեց. «Մենք պատրաստվում ենք նրանց տալ», — պատասխանեց նա, երբ նա երկու զամբյուղ հանեց մառանից: Նա վերցրեց ավելի վաղ պարտքով վերցրած շաքարավազը, ալյուրը և կաթը և դրեց դրանք զամբյուղներից մեկի մեջ։ Նա դրեց Սուրբ Ծննդյան երեք ափսեները մյուս զամբյուղի մեջ: «Մենք յուրաքանչյուրս մեկ զամբյուղ կվերցնենք», — ասաց նա՝ կրակայրիչը տալով Վիլիին: «Դա քեզ համար շատ ծանր չէ՞»: Նա հարցրեց. «Ոչ, ես կարող եմ դա տանել», — պատասխանեց նա: «Հետևիր ինձ», հրամայեց նա: Նրանք դուրս եկան մուտքի դռնից և իջան մայթով։ «Մեր առաջին կանգառը միսս Քեթիի տունն է», — ասաց տատիկը: Նրանք սկսեցին միսս Քեթիին Սուրբ Ծննդյան նախօրեին ափսե նվիրել: Տատիկը վերցրեց ավելի վաղ պարտքով վերցրած շաքարավազը և տվեց միսս Քեթիին՝ շնորհակալություն հայտնելով, որ թույլ տվեց պարտք վերցնել։ Նրանք հետ գնացին մայթով: «Մեր հաջորդ կանգառը պարոն Հոփիի տունն է», — ասաց տատիկը: Նրանք վերցրեցին Սուրբ Ծննդյան տոներից մեկը

Աղբյուր


Վազգեն Սարգսյանի մասին

Վազգեն Զավենի Սարգսյան Վազգեն Սարգսյանը ծնվել է ՀԽՍՀ Արարատի շրջանի (ներկայումս՝ ՀՀ Արարատի մարզ) Արարատ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո 1976 թ.-ին ընդունվել է և 1979 թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։

1979-1983 թվականներին աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև որոշակի հանգամանքների հետևանքով ազատվել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում զինվորական ծառայությունից։ 1983-1986 թվականներին եղել է Արարատի ցեմենտի գործարանի՝ կոմունիստական երկիտասարդական միության (կոմսոմոլ) քարտուղարը։ 1985 թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։ Առաջին պատմվածքը լույս է տեսել «Գարուն» ամսագրում՝ «Վերջը» վերնագրով։1988 թվականին լույս է տեսել նրա պատմվածքների ժողովածուն՝ «Հացի փորձություն» խորագրով։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես գովազդային-քարոզչական բաժնի վարիչ (1986-1989 թթ.)։ ։ 1990-1995 թթ.-ին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, որի ընթացքում՝ 1990-1992 թթ.-ին հանդիսացել է Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1991-1992 թթ.-ին ՀՀ պաշտպանության նախարար, 1992-1993 թթ.-ին ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ, 1993-1995 թթ.-ին ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար։ 1995 թ.-ին կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, իսկ 1999 թ.-ին դարձել ՀՀ վարչապետ։

Վ.Սարգսյանի ընտանիքը բաղկացած է եղել 5 անդամից. հայրը՝ Զավեն Սարգսյանը, մայրը՝ Գրետա Սարգսյանը, եղբայրները՝ Արամ և Արմեն Սարգսյանները։ Արամ Սարգսյանը կուսակցական գործիչ է, ով Վ.Սարգսյանի սպանությունից հետո զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը։ Արմեն Սարգսյանը հայտնի է, որպես հայտնի լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատու։

Վ.Սարգսյանը ակտիվ դերակատարություն է ունեցել 1991-1994 թթ.-ին տեղի ունեցած Արցախյան պատերազմում։ Սակայն նրա դերակատարությունը միանշանակ չի ընդունվում. հասարակության որոշ հատված քննադատաբար է մոտենում նրա ծավալած գործունեությանը, իսկ մյուս մասի համար նա համարվում է «Սպարապետ» և ՀՀ ԶՈՒ հիմնադիր։

ՀՀՇ կուսակցության, որի անդամ էր նաև Վազգեն Սարգսյանը, իշխանության գալուց անմիջապես հետո սկսեց Հայոց Ազգային Բանակի՝ ՀԱԲ-ի նկատմամբ ոտնձգություններն ու դավադրությունները, որի հետ ուներ լուրջ հակասություններ։ ՀՀՇ-ն ձգտում էր զինաթափել ՀԱԲ-ի մարտիկներին, քանի որ միայն նրանք, լինելով կազմակերպված ռազմաքաղաքական ուժ և չունենալով իշխանական լծակներ, կարող էին կանգնեցնել ՀՀՇ-ին։ ՀԱԲ-ի նկատմամբ դավադրությունների և վերջինիս անդամների ահաբեկման ու ձերբակալությունների կազմակերպման մեջ մեծ էր Վազգեն Սարգսյանի դերը։ ՀԱԲ-ի և ՀՀՇ-ի միջև հակասություններն այնքան էին սրվել, որ Վազգեն Սարգսյանն ու Սմբատ Այվազյանը ՀՀՇ-ական զինյալ ջոկատների միջոցով զրահամեքենաներով շրջապատել էին ՀԱԲ Երևանյան շտաբը ու սպառնում էին պայթեցնել։ ՀԱԲ-ին վարկաբեկելու ու զինաթափելու նպատակով նաև կազմակերպվեցին սադրանքներ։ Մասնավորապես, նախօրոք սպանվեցին ու ՀԱԲ-ի շտաբին մոտեցրեցին Գեղազնիկ Միքայելյանը (Չաուշ) և Վիտյա Այվազյանը՝ սպանության մեջ մեղադրելով ՀԱԲ-ին։ Այս դեպքերից հետո իշխանությունների կողմից անմիջապես Վազգեն Սարգսյանի հրամանով սկսեց ձերբակալությունների շարք, որի հետևանքով ՆԳՆ նկուղում (ԿԳԲ-ի պադվալ) հայտնվեցին ՀԱԲ-ից ազատամարտիկներ Վարդան Վարդանյանը, Ռազմիկ Վասիլյանը, Համլետը, Արտաշատի Անկախության բանակից Սամվել Մարգարյանն ու նրա քույր Սվետլանա Մարգարյանը, Հոկտեմբերյանի Անկախության բանակից՝ Դավիթն ու Սպարտակը, «Վրիժառու» ջոկատի հրամանատար սարիթաղցի Վրեժ Ղազարյանը, ՀԱԲ-ի հազարապետ, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արծրուն Ավետիսյանը և շատ ուրիշներ։

1992 թ.-ի հուլիսի 13-ին հայկական կողմը ունեցավ Արցախյան պատերազմի ամենամեծ կորսուտը՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի (Ադրբեջանական ԽՍՀ-ի Շահումյանի շրջան) անկումը։ Այս անհաջողության մասին հայ հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում շրջանառվում են տարբեր տեսակետներ, սակայն ամենից տարածվածը այն է, որ Շահումյանի անկումը պայմանավորված է այն ժամանակվա ՀՀ իշխանությունների, հատկապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի դավաճանությամբ։ Այս մասին Երևանում հայտարարել է նաև Շահումյանի անկումից անմիջապես հետո մայրաքաղաք ժամանած Շահումյանի ինքնապաշտպանության ղեկավար Շահեն Մեղրյանը՝ կատարվածը անվանելով պետական մակարդակով իրագործված դավաճանություն։ Նա մասնավորապես հայտարարել էր, որ «երեկոյան ինձ հետ կապվել է Վազգեն Սարգսյանը, հրաման տվել ականազերծել այս ու այն համարակալված կետերը՝ չհայտնելով, թե ինչու: Ականազերծման հաջորդ օրըն իսկ նկատեցինք, որ ճիշտ այդ կետերով առաջ են շարժվում հակառակորդի զրահամեքենաները: Բացի Վազգենից ուրիշ ոչ ոք չգիտեր այդ կետերի մասին, ու հակառակորդը միայն հենց այդ ականազերծված կետերով է առաջ շարժվել: Այնուհետև երբ փորձեցինք կապվել Վազգենի հետ, պատահաբար լսեցինք նրա և ադրբեջանցի հրամանատարի զրույցը»։ Շ.Մեղրյանը նաև պատմել է, որ երբ ռազմամթերքը վերջանալիս է եղել, կապվել են Վազգեն Սարգսյանի հետ ու խնդրել, որ տանկեր ուղարկեն ու որ դադարեցնեն թիկունքի գյուղերի հայաթափման գործընթացը, վերջինս պատասխանել է, որ տանկերը պահում է Երևանի պաշտպանության համար, ինչպես կարող են, թող այնպես էլ պաշտպանվեն։

Շահեն Մեղրյանի հայտարարության հետ կապված ՀՀ Գերագույն Խորհրդում կազմվեց «Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածի անկման պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով», որի կազմի մեջ էին ընդգրկված Սամվել Շահմուրադյանը, Շավարշ Քոչարյանը, Դավիթ Շահնազարյանը, Երջանիկ Աբգարյանը, Յուրա Հարությունյանը։ Ս.Շահմուրադյանը Շ.Մեղրյանի հայտարարությունը հավաստող փաստեր էր հավաքել և պատրաստվում էր հրապարակել, սակայն հանձնաժողովի մյուս անդամները կանխեցին փաստերի հրապարակումը:

Ափսոս եր երեխան

Պատմվաձք

Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահել»,-եղավ առաջին միտքը։

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ 

Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։

Երեխան կարծեց լավ չարդարացավ։

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։

Երեխան կարծեց հոգու հետ խաղ են անում։ Կարծեց հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի արի՝ ժամը կգա։

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…

— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։

Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։

Վերլուծություն

Այս պատմվածքն անդրադառնում է երեխայի հոգեբանության, նրա ներաշխարհի և կյանքի ծանր պայմանների նկատմամբ պայքարի հարցերին: Պատմության մեջ երեխայի կողմից ապրած մոռացության, ցրտի և ծերության հետ կապված անհանգստությունները և տառապանքները ներկայացված են որպես հոգեբանական վիճակ, որում երեխան փորձում է գտնել մի ծանոթ, ապահով աշխարհ՝ իր անձնական փորձի, ընտանեկան հարաբերությունների ու արտաքին աշխարհից փախչելու միջոցով:

Օսկար Ուայլդ «Դատաստանի տունը»

Պատմվածքը

Եվ լռություն էր տիրում Դատաստանի Տանը, և Մարդը մերկ կանգնեց Աստծո առջև: Եվ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը: Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և անողորմ ես եղել նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք են ունեցել, և թշվառների հանդեպ քարսիրտ ես եղել ու դաժան: Աղքատները դիմում էին քեզ, և դու չէիր լսում, և քո ականջները փակ էին Իմ տառապյալների կանչերի հանդեպ: Յուրացնում էիր ծնողազուրկների ժառանգությունը և հարևանիդ խաղողի այգիները աղվեսներ էիր բաց թողնում: Խլում էիր երեխաների հացը և տալիս շներին: Եվ Իմ բորոտներին, որ ապրում էին ճահճուտներում խաղաղ ու հանգիստ և փառաբանում էին Ինձ, քշում էիր դեպի բանուկ ճանապարհները: Եվ Իմ երկրի վրա, որից դուրս եմ քեզ ստեղծել, դու անմեղ արյուն էիր հեղում»: Եվ մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»: Եվ դարձյալ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը: Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և հետամուտ էիր Գեղեցկությանը, որ ես ցուցանել եմ, իսկ Բարին, որ ծածուկ եմ պահել, անտեսում էիր: Քո տան պատերին կուռքերի պատկերներ էին նկարված, և նողկանքների քո անկողնուց ելնում էիր սրինգների հնչյունի ներքո: Յոթ զոհասեղան ես կառուցել այն մեղքերի համար, որոնց դիմակայելով տառապել եմ ես: Եվ ուտում էիր այն, ինչ չպիտի ուտեիր, և քո զգեստի ծիրանին նախշազարդված էր ամոթի երեք նշաններով: Քո կուռքերը ոսկուց կամ արծաթից չէին, որ երկար են մնում, այլ մարմնեղեն էին և մահկանացու: Դու բուրավետ հեղուկով օծում էիր նրանց մազերը և նուռ էիր դնում նրանց ձեռքերի մեջ: Քրքումով էիր օծում նրանց ոտքերը և գորգեր էիր փռում նրանց առջև: Ծարիր էիր քսում նրանց կոպերին և նրանց մարմիններն օծում խեժ ու զմուռսով: Խոնարհվում էիր նրանց առջև ու երկրպագում, և քո կուռքերի գահերը դրված էին արևի դեմ: Դու ցուցանում էիր արևին քո ամոթը և լուսնին՝ քո խելագարությունը»: Եվ Մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»: Եվ մի երրորդ անգամ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը: Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և չարով ես հատուցել բարուն և բարի գործերը՝ չարագործությամբ: Խոցել ես քեզ կերակրող ձեռքերը և արհամարհել քեզ սնուցող ստինքները: Ով քեզ համար ջուր էր բերում, ծարավ էր հեռանում քեզնից, և օրենքից դուրս գտնվող անձանց, ովքեր պատսպարում էին քեզ իրենց վրաններում, մատնում էիր՝ դեռ լույսը չբացված: Թշնամուդ, որ խնայում էր քեզ, որոգայթն էիր գցում, և քեզ հետ քայլող բարեկամիդ շահով վաճառում էիր: Ովքեր քեզ Սեր էին բերում, փոխարենը միշտ Կիրք էին ստանում քեզնից»: Եվ Մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»: Եվ փակեց Աստված Մարդու Կյանքի Գիրքը և ասաց. «Անկասկած, Դժոխք եմ քեզ ուղարկելու: Հիրավի, Դժոխք եմ ուղարկելու քեզ»: Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»: Եվ ասաց Աստված Մարդուն. «Ինչու՞ չեմ կարող քեզ Դժոխք ուղարկել, և ի՞նչ պատճառով»: «Որովհետև Դժոխքում եմ մշտապես ապրել»,- պատասխանեց Մարդը: Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը: Եվ տևական ժամանակ անց խոսեց Աստված և ասաց Մարդուն. «Քանի որ քեզ Դժոխք չեմ ուղարկելու, հարկավ Դրախտ պիտի ուղարկեմ: Հիրավի, Դրախտ եմ ուղարկելու քեզ»: Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»: Եվ ասաց Աստված Մարդուն. Ինչու՞ չեմ կարող քեզ Դրախտ ուղարկել, և ի՞նչ պատճառով»: «Որովհետև երբեք և ոչ մի տեղ՝ ես չեմ կարողացել պատկերացնել դա»,- պատասխանեց Մարդը: Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը…

Վերլուծություն

Այս պատմվածքը, որն արտահայտում է ներաշխարհի և հոգևոր ինքնության խոր լարվածությունը, շարադրում է մարդկության վիճակը Աստծո առջև: Այն ենթադրում է դատաստանի պահ, երբ մարդը կանգնած է Աստծո առջև, իսկ Աստված բացում է նրա կյանքի գիրքը, որտեղ վերլուծվում են նրա խեղված գործերը և բարոյական անկարգությունները:

Հոդվածը ոչ միայն քննարկում է մարդու արատներն ու մեղքերը, այլ նաև նրա անմիջական վերաբերմունքը Աստծո նկատմամբ, երբ մարդը ընդունում է իր արատները, բայց միաժամանակ հասկանալիորեն կասկածում է իր փոխակերպման հնարավորությանը:

Երբ Աստված հայտարարում է, որ Մարդը Դժոխք կուղարկվի՝ նա պատասխանում է, որ ինքը արդեն ապրում է Դժոխքում, քանի որ իր ամբողջ կյանքում չի կարողացել պատկերացնել որևէ դրական կամ բարձրագույն իրականություն: Այս պատասխանն արտահայտում է մարդուն շրջապատող դատարկությունը, իր հոգու մութը, որը չի թողնում նրան տեսնել, թե ինչ է նշանակում փրկություն կամ լույս:

Ավարտում Աստված խոսում է Դրախտի մասին, բայց մարդը կրկին հերքում է այդ հնարավորությունը՝ նշելով, որ երբեք չի կարողացել պատկերացնել դրախտ, ինչը կարևոր և խորը մտորումների տեղիք է տալիս. մարդը, կարծես, միայնակ է իր ներքին պայքարում, և նրա հոգևոր շրջանն ավարտվում է նույն կերպ՝ փակելով նրա հույսերի բոլոր դռները:

Այս պատմվածքը մեծապես քննադատում է ոչ միայն մարդու էությունը, այլև այն հակասությունները, որոնք բացահայտվում են մարդուն խորշող, համառ, մռայլ մոտեցումների մեջ: Նա չի կարողանում ընդունել ոչ Աստծո դատաստանը, ոչ էլ Նրա բարությունը, քանի որ նույնիսկ բարին ու գեղեցիկը նրա համար անիրական և անհասանելի են թվում:

Այս պատմվածքը կրում է խորը էսխատոլոգիական և հոգևոր մեսիջներ՝ մարդու և Աստծո հարաբերությունները պատկերելով մի դատաստանում, որը չի ավարտվում նույնիսկ վերջնականապես:

Գործնական աշխատանք


1. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

2. Գրե՛լ բառերով։
9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV,  54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89։

9 – ինը
12 – տասներկու
99 – իննսունինը
50 – հիսուն
60 – վաթսուն
70 – յոթանասուն
80 – ութանասուն
100 – հարյուր
1938 – հազար ինը հարյուր երեսունութ
II – երկրորդ
III – երրորդ
IV – չորրորդ
54 – հիսունչորս
847 – ութ հարյուր քառասունյոթ
6985 – վեց հազար ինը հարյուր ութսունհինգ
12546 – տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց
68 – վաթսունութ
95 – իննսունհինգ
15 – տասնհինգ
58 – հիսունութ
697 – վեց հարյուր իննսունյոթ
89 – ութանասունինը

 3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

4. .Քանակական թվականները դարձրեք դասական՝ երեք, երկու, տասնհինգ, վաթսունմեկ, քսանյոթ, չորս, իննսունինը, հարյուր հինգ:

Երեք → Երրորդ

Երկու → Երկրորդ

Տասնհինգ → Տասնհինգերորդ

Վաթսունմեկ → Վաթսունմեկերորդ

Քսանյոթ → Քսանյոթերորդ

Չորս → Չորրորդ

Իննսունինը → Իննսունիններորդ

Հարյուր հինգ → Հարյուր հինգերորդ

5. .Գրեք յուրաքանչյուր թվականից երկուական օրինակ:

Քանակական- տաս, ութ
Դասական- տասերորդ, ութերորդ
Բաշխական- տասական, երեքական
Կոտորակային-

Գորձնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

2. Գրե՛լ բառերով։
9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV,  54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89։

9 – ինը
12 – տասներկու
99 – իննսունինը
50 – հիսուն
60 – վաթսուն
70 – յոթանասուն
80 – ութանասուն
100 – հարյուր
1938 – հազար ինը հարյուր երեսունութ
II – երկրորդ
III – երրորդ
IV – չորրորդ
54 – հիսունչորս
847 – ութ հարյուր քառասունյոթ
6985 – վեց հազար ինը հարյուր ութսունհինգ
12546 – տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց
68 – վաթսունութ
95 – իննսունհինգ
15 – տասնհինգ
58 – հիսունութ
697 – վեց հարյուր իննսունյոթ
89 – ութանասունինը

 3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

4. .Քանակական թվականները դարձրեք դասական՝ երեք, երկու, տասնհինգ, վաթսունմեկ, քսանյոթ, չորս, իննսունինը, հարյուր հինգ:

Երեք → Երրորդ

Երկու → Երկրորդ

Տասնհինգ → Տասնհինգերորդ

Վաթսունմեկ → Վաթսունմեկերորդ

Քսանյոթ → Քսանյոթերորդ

Չորս → Չորրորդ

Իննսունինը → Իննսունիններորդ

Հարյուր հինգ → Հարյուր հինգերորդ

5. .Գրեք յուրաքանչյուր թվականից երկուական օրինակ:

Քանակական- տաս, ութ
Դասական- տասերորդ, ութերորդ
Բաշխական- տասական, երեքական
Կոտորակային-