













1) Բառարանների տեսակները, հայերեն ամենատարածված ու գործածական բառարանները։
Հայերենում կան մի քանի տեսակի բառարաններ, որոնք կարող են օգտագործվել տարբեր համատեքստերում ։ Հայերեն բառարանների մի քանի տարածված տեսակներ:
Թեմատիկ բառարաններ. Այս բառարանները կենտրոնացած են որոշակի թեմաների վրա, ինչպիսիք են բժշկությունը, իրավագիտությունը, տեխնիկան և այլն: Դրանք պարունակում են ոլորտին հատուկ տերմիններ և բառեր:
Ընդհանուր բառարաններ: Այս բառարանները ընդգրկում են լեզվի բառերի և արտահայտությունների լայն տեսականի: Դրանք կարող են լինել բազմակողմանի կամ նախատեսված են որոշակի ոճի կամ ժանրի համար, ինչպիսին է գեղարվեստական գրականությունը:
2) Բացատրական բառարանից դո՛ւրս գրիր 10-15 քեզ անծանոթ բառ՝ իրենց բացատրություններով:
Ապաժույժ — հոսող արյուն, արյունահոսություն, արյունահեղություն:
Ջիղ — Շարակցական հյուսվածքից բաղկացած պինդ ու առաձգական գոյացություն, որով կմախքային մկանները ամրանում են ոսկրերին, ջիլ։
Նոտատպություն — Նոտաների տպագրություն, նոտագրված ստեղծագործությունների տպագրություն:
Խազեզ — Ղնձաղա, ղոնջոլոզ:
Մելամաղձոտ — Մելամաղձությամբ տոգորված՝ համակված:
Երդիկ — Տան կտուրի մեջ թողած բացվածք, որ ծառայում Է իբրև լուսամուտ և օդանցք:
լոթի-փոթի — Փողոցային, սրիկա:
գիջասեր — Անառակություն սիրող:
իմոնք — Իմ ունեցած՝ ինձ պատկանող բաները:
ոտնակոխան — Ոտքի կոխան եղած, ոտնակոխ եղած:
պորտալ — Ճակատամուտք:
սրինգ — Եղեգից կամ փատե փողից պատրաստված երաժշտական փողավոր գործիք:
կիլչեցում — Խաղողի վազի կտրոնի նախնական բուծում՝ արհեստական պայմաններում արմատավորմանը նպաստելու համար:
3) Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից գտի՛ր և դո՛ւրս գրիր խոսքի պատկերավորման միջոցները՝ մակդիր, համեմատություն, անձնավորում, փոխաբերություն (10-15 օրինակ)
Ցնորք
Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան
Սենտիմենտալ երգ
Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու…
Հեքիաթի պես էր — երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ…
Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ
Ժպտում էր սիրով հավիտենական.
Գարունն էր երգում ձայնով դյութական,
Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ…
Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր… Անտառ էր, առու…
Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ
Կյա՛նք, տխուր հովիտ, հավիտյան լալու




1) Գտեք 9 թվի և 6 թվի կրկնապատիկի գումարը:
9+6×2=21
(2)
2) Ո՞րն է 7/11 սովորական կոտորակի ներկայացումն անվերջ պարբերական տասնորդական կոտորակի տեսքով.
0,(63)
(2)
3) Գտնել 3/4-1/6 տարբերության հակադարձը.
3/4-1/6=9-2/12=7/12 հակադարձը 12/7
(3)
4) Ո՞ր բազմությունն է պարունակում միայն պարզ թվեր.
1) {3; 5; 7; 11; 15}
2) {3; 5; 7; 11; 13}
3) {2; 3; 8; 9; 11; 13}
4) {3; 4; 6; 7; 10; 11}
5) Գտնել թիվը, եթե նրա 3/4 մասը հավասար է 30-ի:
30: 3/4= 30×4/5=40
(2)
6) y=ax2+bx+c քառակուսային ֆունկցիայի (a=/0) վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Ֆունկցիայի որոշման տիրույթը ոչ բացասական թվերի բազմու-թյունն է:
2) a < 0 դեպքում ֆունկցիան ունի փոքրագույն արժեք:
3) a > 0 , D <= 0 դեպքում ֆունկցիայի գրաֆիկն ընկած է I և II քա-ռորդներում:
4) D > 0 դեպքում ֆունկցիան Ox առանցքը հատում է երկու կետում:
7) Ո՞ր պնդումն է սխալ.
1) Ցանկացած բաժանվում է 6-ի: ամբողջ թվի համար n(n+1)(n+2) արտադրյալը
2) Իրար հաջորդող երկու կենտ թվերի գումարը բաժանվում է 4-ի:
3) Կենտ բնական թվի քառակուսին զույգ թիվ է:
4) Կենտ թվի քառակուսուց մեկով պակաս թիվը բաժանվում է 8-ի
(3)
8) a(b+5)+b(5+b) բազմանդամը վերլուծել արտադրիչների:
a(b+5)+b(5+b) = (b+5)(a+b)
1) (a+b)(b+5)
2) (a — b)(b + 5)
3) (a + b)(b — 5)
4) (a — b)(b — 5)
(1)
9) Ո՞րն է ուղղի հավասարումը, եթե այն անցնում է (5; -5) և (1; 1) կետերով.
(5;-5) x-x/x1+x2=y+y1/y1+y2
(1;1)
x-5/5+1=y+5/-5+1
6(y+5)=-4(x-5)
6y+3-=-4x+20
6y+4x+10
4x+6y+10
2x+3y+5=0
(2)
10) Դոմինոյի 28 խաղաքարերից պատահական ընտրում են մեկ խաղա-քար: Որքա՞ն է հավանականությունը, որ խաղաքարի միավորների գումարը հավասար է 6-ի:
1;2;3;4;5;6
1+5=6
5+1=6 } 4 } 28
2+4=6
4+2=6
4/28=1/7
(3)
Դասարանական առաջադրանքներ— 180-ա,գ; 182-ա,գ; 183-185- ա
Լրացուցիչ առաջադրանքներ— 180-բ,դ; 182-բ,դ; 183-185-բ;






Անցավ մեկ տարի, և ես կրկին մտորում եմ այս անցած տարիների մասին։ 2024-ը, առանց որևէ կասկածի, լի էր ամենատարբեր փորձություններով։ Որպես 9-րդ դասարանի աշակերտուհի, այս տարի շատ բաներ ինձ համար նոր էին՝ թե ուսման, թե անձնական կյանքի տեսանկյունից։ Իհարկե, եղան դժվարություններ, բայց ինձ համար այն նաև հիանալի ժամանակ էր՝ զարգանալու և հասկանալու համար, թե ինչպիսի մարդ եմ ուզում լինել։ Այն, ինչ տարիներ առաջ թվում էր անհնար, այս տարի ես կարողացա իրականացրել՝ իհարկե, նաև դժվարություններով, բայց ես հասկացա, որ ջանքերը միշտ էլ կբերի ցանկալի արդյունքներ։
Հիմա, երբ ես արդեն պատրաստվում եմ 2025թ-ին, ուզում եմ ավելի շատ կենտրոնանալ իմ ուսման վրա։ 2025թ-ը կլինի այն տարի, երբ ես պետք է գործնականորեն որոշեմ՝ ինչ եմ ուզում անել հետագայում, և դա կարող եմ անել միայն այն դեպքում, երբ մեծ ուշադրություն տամ իմ կրթությանը։ Այո, դեռ շատ բան կա անելու՝ քննություններ, բացարձակ նոր գործեր, նոր գիտելիքներ։ Բայց ես վստահ եմ, որ բոլոր այդ դժվարությունները կհաղթահարեմ, քանի որ ունեմ կայուն նպատակներ ու տեսլական։
Հույս ունեմ, որ 2025-ը կլինի այն տարին, երբ ես ավելի զարգացած և պատրաստ կլինեմ հաջորդ փուլին։ Իսկ 2024-ին իմ ձեռքբերումներն ինձ համար միայն հիմք են՝ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար։
Պատմվածք
Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:
Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:
Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»:
Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:
— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:
Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:
— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…
Վերլուծություն
Այս պատմվածքը ներկայացնում է մի փոքրիկ աղջկա ողբերգական պատմություն, որը Նոր տարվա նախօրեին թափառում է փողոցներում՝ ոտաբոբիկ և սոված։ Նրա միակ ունեցվածքը մոխրագույն լուցկիների տուփն էր, որը չէր կարողանում վաճառել, ու դրա պատճառով նա չէր համարձակվում տուն վերադառնալ։ Պատմությունն անդրադառնում է աղքատության, մեկուսացման և անտեսվածության թեմաներին։
Աղջիկը, վախենալով պատժից և ցրտից, փորձում է լուցկիներ վառել՝ փախչելու իր իրականությունից։ Ամեն մի լուցկի բռնկվելիս նա տեսնում է մոգական պատկերներ՝ ջերմ ու բարեկամական աշխարհ, որտեղ իրեն սիրող տատիկն է։ Երբ վերջին լուցկին վառվում է, նա տեսնում է իր տատիկին՝ լուսավոր ու խաղաղ աշխարհում։ Այս կերպ, պատմությունը բացահայտում է, թե ինչպես դժբախտությունը ու կարոտը կարող են դառնալ միակ փախուստը իրականությունից։
Աղջիկը մահանում է, բայց իր վերջին պահերն անցկացնում է այն աշխարհում, որտեղ նա կարողացել է գտնել հանգստություն ու սիրո ջերմություն։ Պատմությունը խորագույն մարդկանց դառնության և հասարակական անտարբերության քննադատությունն է, ներկայացնելով, որ այսպիսի անտեսվածներն անպայման ունեն իրենց զգացմունքներն ու կարիքները, որոնք չհասկացված կամ չլսված մնում են։