Դերանուն
Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինվում են անվան դեր կատարող բառերով, այսինքն՝ դերանուններով։ Այլ կերպ ասած՝ դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։ Դերանունները հանդես են գալիս իրենց ութ տեսակներով, դրանք են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, անորոշ, որոշյալ և ժխտական:
Առաջադրանքներ
- Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:
Ոչ ոք (իմանալ), թե որտեղի՛ց հայտնվեց:
Ոչ մեկը (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:
Բոլոր (ճանապարհորդները) մի տեղ (տանել) :
Բոլորը (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին:
Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել):
Ամբողջ (դառնալ) կրակի բաժին:
2. Փորձի՛ր պատասխանել:
ա) ով ե՛րբ է ասում «ես»,
բ) ով ո՛ւմ է ասում «դու»,
գ) ո՛ւմ մասին է ասում «նա»:
Advertisements
about:blank
REPORT THIS AD
3. Հարցերին պատասխանի՛ր:
Ո՞ր առարկային ենք ասում «սա», որին՝ «դա», որին՝ «նա»:
Ո՞ր բաժակի մասին ենք ասում՝ «այս բաժակը», որի մասին՝ «այդ բաժակը», որի մասին՝ «այն բաժակը»:
4. Գտի՛ր տրված բառերի բոլոր նմանությունները (ձևի, իմաստի):
ա) Ես, սա, այս:
բ) Դու, դա, այդ:
գ) Նա, այն:
5. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք անձնական դերանվան համապատասխան ձևերը:
…քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ … պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա… հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե … է ապրում ու … սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի քանի տարի… տանը ապրեց:
Տատս … բողոքում է, բայց առանց … էլ չի դիմանում:
6. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:
Ո՞վ եկավ:
Ո՞ւմ պայուսակը:
Մոտենալ ո՞ւմ :
Հեռանալ ումի՞ց:
Հիանալ ումո՞վ:


















