Կաթնասուններ

Կաթնասունների մեծ մասն ապրում է գետնի վրա:  Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ գիշատիչ և ամենակեր են: Տաքարյուն կենդանիները` ունեն մարմնի կայուն ջերմաստիճանով: 

3.jpg

Կաթնասունները զարգացման ամենաբարձր աստիճանին հասած կենդանիներ են:

Կաթնասունները հարմարվել են բնակության ամենատարբեր պայմաններին և լայնորեն տարածվել են Երկրի վրա: 

Կաթնասունների հիմնական հատկանիշներից է լավ զարգացած, տարբերակված, իսկական ատամների առկայությունը:

Ցամաքային կաթնասուններից շատերը չորքոտանի կենդանիներ են: Նրանց ոտքերը, ի տարբերություն սողունների, տեղադրված են,իրանի տակ:

Նրանց առջևի ոտքերը դարձել են բահանման ու հարմարվել են փորելուն: Ջրային կաթնասունների մարմինն ունի շրջահոսելի ձև, իսկ առջևի վերջույթները ձևափոխվել են լողաթաթերը։

9.jpg

Հավանաբար կաթնասունների նախնիները եղել են գազանատամ սողունները, որոնք ապրել են մոտավորապես 180 մլն. տարի առաջ: Նրանց ոտքերը, ինչպես կաթնասուններինը, տեղադրված էին իրանի տակ: Նրանք ունեին տարբերակված ատամներով հզոր ծնոտներ: Կաթնասունների և սողունների միջև ազգակցական կապի մասին են վկայում նաև ստորակարգ կաթնասունների՝ նախագազանների բազմացման ձևը և կոյանոցի առկայությունը:

Առաջին բրածո կաթնասունը մելանոդոնն էր: Նա ուներ առնետի մեծություն և, ըստ երևույթին, ձագերին կերակրում էր կաթով: Առաջին կաթնասունները ձվածին էին, ավելի ուշ ծագեցին կենդանածին կաթնասունների բազմաթիվ տ

65.jpg

Մազերը կազմված են եղջերային նյութից և միատեսակ չեն: Երկար և կոշտ մազերը կոչվում են քիստեր, իսկ դրանց տակ գտնվում է նուրբ և խիտ աղվամազը կամ ենթաբուրդըՔիստերը պաշտպանում են մաշկը վնասվելուց, իսկ ենթաբուրդն իր մեջ պահում է օդը՝ պահպանելով մարմնի ջերմությունը: Նրանք ունեն նաև կոշտ մազեր՝ վիբրիսներ, որոնք շոշափելիքի օրգաններ են:

Գետնափոր կաթնասունների մազածածկույթը կազմված է միայն աղվամազից, իսկ վայրի սմբակավորներինը միայն կոպիտ քիստերից, որոնք հաճախ սնամեջ են:

Մազը կազմված է բնից և արմատից, որը բուն մաշկի մեջ սկիզբ է առնում գնդաձև սոխուկիցՄազարմատը գտնվում է մազապարկում: Բուն մաշկում են տեղավորված նաև քրտնագեղձերը:

Կաթնասունների մաշկը պարունակում է մի քանի տեսակ գեղձեր՝ ճարպագեղձեր, հոտ արձակող գեղձերքրտնագեղձեր և կաթնագեղձեր:

Ճարպագեղձերը արտազատում են ճարպ, որի ծորանները սկիզբ են առնում մազապարկից: Հոտ արձակող գեղձերը ծառայում են պաշտպանության, բնակության տարածքը նշելու կամ հակառակ սեռին գտնելու համար:  

Քրտնագեղձերը գալարուն ոլորված հիմքով են, արտադրում են քրտինք և նպաստում են արտաթորությանը և ջերմակարգավորմանը:

Կաթնագեղձերը քրտնագեղձերի յուրահատուկ ձևափոխություններ են:

Նրանցում արտադրված կաթը միակ, լիարժեք սնունդն է ձագի կյանքի սկզբնական շրջանում:

67.jpg

Կաթնասունների մատների ծայրերին կան եղջերային ճանկեր, եղունգներ կամ սմբակներ:

Այծերը, եղջերուները, կովերը, ցուլերը, ռնգեղջյուրները գլխի վրա ունեն եղջյուրներ:

Եղջերային թեփուկներ կամ վահանիկներ կան կրծողների պոչի վրա, իսկ զրահակիրների մարմնի մեջքային կողմում դրանք զրահ են առաջացնում: Որոշ կաթնասունների մարմինը զուրկ է մազերից, թեփուկներից կամ այլ եղջերային գոյացություններից:

Կաթնասունների մազածածկույթը պարբերաբար թափվում է, փոխարինվում նորով: Մազաթափումը սեզոնային երևույթ է, որի հետևանքով փոխվում է նաև մազածածկի գույնը, երանգը: Ձմռանը մորթին ունենում է ավելի խիտ աղվամազ, քան տարվա տաք եղանակին: Փոփոխվում է նաև մորթու գույնը:

34.jpg

Կաթնասունների մարմինը կազմված է գլխիցպարանոցիցիրանիցվերջույթներից և պոչից:

1. Գլուխ. իր երկու կողմերին կրում է զույգ խոշոր աչքեր, որոնց երրորդ կոպը ապաճել է: Գլխի վերևում գտնվում են արտաքին ականջի ականջախեցիները՝ ծածկված մազածածկույթով: Կաթնասունների որոշ տեսակներ գլխի վրա ունեն առատ մազածածկույթ՝ բաշ: Կաթնասունների ծնոտները գլխի վրա դեպի առաջ սրված են՝ կազմելով կաթնասունների բերանը կամ երախը: Այն իր վրա կրում է շուրթերը և վիբրիսները: Ծնոտների ատամնափորիկներում տեղավորված են ատամները:

Բերանը կաթնասունների կարևորագույն օրգաններից մեկն է, որը պաշտպանականհարձակվողական, այնպես էլ աշխատանքային և սննդառական օրգան է:

40.jpg

Վերին ծնոտի առաջնամասում՝ բերանից վերև գտնվում է կաթնասունների քիթը՝ զույգ քթանցքերով:

2. Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և նրա սահուն շարունակությունն է հանդիսանում:

3. Իրան. կրում է առջևի և հետին զույգ վերջույթները և մազոտ պոչը:

4. Վերջույթներ. բոլոր կաթնասունների տեղաշարժման օրգաններն են՝ հետևի վերջույթները և առջևի վերջույթները: 

Առջևի վերջույթներ — թևերը կազմված են բազկից, նախաբազկից, դաստակից:

Հետևի վերջույթներ — ոտքերը կազմված են ազդրից, սրունքից, կրնկաթաթից և մատներից:

36.jpg

Կաթնասունների կմախքը ունի նույն հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ:

I. Գանգ. կազմված է գանգատուփից և դիմային բաժնի ու ծնոտի ոսկրերից:

II. Ողնաշար. ունի 5 բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչային:

Պարանոցային ողերը միմյանց շարժուն միացած են, 7-ն են և կայուն են բոլոր կաթնասունների համար:

Կրծքային ողերը 12−15 -ն են, որոնք կրում են կողեր: Կողերը միանալով մի կողմից ողնաշարին, իսկ մյուս կողմից կրծոսկրին՝ կազմում են կրծքավանդակը: Կրծքավանդակը պաշտպանում է սիրտը և թոքերը:

Գոտկային բաժինը կազմված է 2−9 ողերից: Դրանց շնորհիվ իրանը լավ ծալվում է և ուղղվում՝ ապահովելով օրգանիզմի ակտիվ շարժունակությունը:

Սրբանային ողերը, սերտաճելով կոնքի հետ, ստեղծում են ամուր հենարան շարժման համար:

Պոչային ողերի քանակությունը ևս տարբեր է և կախված է պոչի երկարությունից: 

5.jpg

III. Գոտիներ.

Առջևի գոտի՝ ուսագոտի — կազմված է զույգ թիակներիցզույգ անրակներից: Որոշ կաթնասուններ անրակներ չունեն՝ այծյամներ, ձիեր: 

Ետևի գոտի՝ կոնքագոտի — կազմված է զույգ կոնքերից, դրանցից յուրաքանչյուրը կազմված է սերտաճած երեք ոսկրերից:

IV. Վերջույթներ. ունեն զույգ վերջույթներ՝ 

Առջևի վերջույթներ  կենտ բազուկոսկրզույգ նախաբազկի ոսկրեր՝ ճաճանչոսկր, արմուկոսկր, սերտաճած նախադաստակ և դաստակ, 5 մատներ:

Ետևի վերջույթներ — կենտ ազդոսկրմեծ և փոքր ոլոքներ, թաթ, 5 մատներ:

Ակտիվ տեղաշարժմամբ պայմանավորված` լավ են զարգացած կաթնասունների մկանները: Հատկապես վառ են արտահայտված մեջքի և վերջույթների մկանները:

42.jpg

Գորձնական աշխատանք

1․ Էլեկտրակայանների տեսակները դասակարգված են ըստ էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության կառուցվածքում ունեցած բաժնի՝ նվազման կարգով: Ընտրել հերթականության ճիշտ շարքը.

2․ «Արտադրություն — արդյունաբերության ճյուղ» զույգերից ո՞րն է ճիշտ.
1) պլաստմասսայի արտադրություն — մետաղաձուլություն
2) կաուչուկի արտադրություն — էներգետիկա
3) պղնձի արտադրություն — քիմիական արդյունաբերություն
4) սարքաշինություն — մեքենաշինություն

3․ Տրանսպորտային ցանցի ընդհանուր երկարության և տարածքի մակերեսի
հարաբերակցությունը կոչվում է.
1) ցանցի հանգույց 3) ցանցի գծագրություն
2) ցանցի խտություն 4) ցանցի տեղաբաշխում

4․ Ո՞ր շարքում են տրանսպորտի տեսակները դասակարգված ըստ համաշխարհային բեռնաշրջանառության կառուցվածքում իրենց բաժնի՝ նվազմանկարգով.
ա. ծովային տրանսպորտ
բ. ավտոմոբիլային տրանսպորտ
գ. խողովակաշարային տրանսպորտ
դ. երկաթուղային տրանսպորտ
1) բ, ա, գ, դ
2) ա, դ, գ, բ
3) դ, գ, ա, բ
4) գ, բ, ա, դ

6. Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Զարգացած երկրներում մեծ է տրանսպորտային ցանցի միջին խտությունը:
2) Աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում ամենամեծ
բաժինն ունեն ջրային էլեկտրակայանները:
3) Բնապահպանական նկատառումներով աէկների սարքավորումների մեծ
մասն արտադրվում է զարգացող երկրներում:
4) Բրնձի համաշխարհային բերքի գերակշիռ մասն արտադրում են Լատինական
Ամերիկայի և Աֆրիկայի զարգացող երկրները:

7․ Տարվա ընթացքում փոխադրված բեռների քանակի ու փոխադրման միջին
հեռավորության արտադրյալը կոչվում է.
1) բեռնատարողություն
2) բեռնափոխադրություն
3) բեռնաշրջանառություն
4) բեռնալարվածություն

8․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Ջրային տրանսպորտը տրանսպորտի ամենաերիտասարդ ու արագ զարգացող
տեսակն է:
2) Ավտոմոբիլային տրանսպորտի դերը մեծ է հատկապես կարճ տարածությունների վրա բեռների և ուղևորների փոխադրման գործում:
3) Երկաթուղային տրանսպորտով փոխադրում են մեծ ծավալի ու քանակի
բեռներ:
4) Խողովակաշարային տրանսպորտի դերը բացառիկ է նավթի, նավթամթերքի
ու գազի փոխադրման գործում:

Ուրվագծային քարտեզի վրա նշել․

Հացահատիկային մշակաբույսերի աշխարհի խոշոր արտադրողներ

Չինաստան սև

ԱՄՆ մարմնագույն

Հնդկաստան բորդո

Ռուսաստան դարչնագույն

Ինդոնեզիա մանուշակագույն

Բրազիլիա բաց կանաչ

Ֆրանսիա դեղին

Գերմանիա բաց կապույտ

Կանադա մարմնագույն

Բանգլադեշ մուգ վարդագույն

Ուկրաինա վարդագույն

Վիետնամ նարնջագույն

Պակիստան կանաչ

Թաիլանդ փիրուզագույն

Ավստրալիա մուգ դեղին

Թուրքիա մուգ մանուշակագույն

Մյանմար կարմիր

Մեքսիկա մուգ կանաչ

Նիգերիա բաց նարնջագույն

Լեհաստան մուգ կապույտ

Ավստրիա բաց մանուշակագույն

Շվեցարիա շատ բաց կանաչ

Կարտոֆիլ արտադրող առաջատար երկրները․

Կարտոֆիլ արտադրող առաջատար երկրները․

Տրանսպորտ և կապք


Տնտեսության նյութական արտադրության ճյուղերի շարքում տրանսպորտն ու կապն
առանձնանում են նրանով, որ նյութական բարիքներ չեն ստեղծում: քանի որ
փոխադրումների վրա կատարվում են ծախսեր:
Բեռնատար տրանսպորտը համարվում է նյութական
արտադրության ճյուղ:
Կապն իր հերթին ապահովում է մարդկանց, տնտեսության տարբեր ճյուղերի ու արտադրությունների միջև հեռավորության վրա տեղեկատվության փոխանցումը
տարբեր տեխնիկական միջոցներով:
Տրանսպորտը և կապը միասին հաղորդակցության միջոցներ են:Տրանսպորտի և կապի միջոցների հիմքը, արտադրանքնե։
Երկաթուղիների զարգացումը բնութագրող կարևոր ցուցանիշ է դրաանց ցանցի խտությունը:
Ավտոմոբիլային տրանսպորտը կարճ տարածությունների
վրա բնակվայրերի, արտադրական ձեռնարկությունների միջև ուղևորափոխադումների և
բեռնափոխադրումների գործում անփոխարինելի է:

1․ Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

Տրանսպորտը խիստ կարևոր դեր ունի ժամանակակից տնտեսության մեջ, որովհետև դրանով է պայմանավորված առևտուրը, ապրանքների և հումք նյութերի տեղափոխությունը, մարդկանց տեղափոխությունը, զբոսաշրջությունը և բազմաթիվ այլ ճյուղեր։

Տրանսպորտի միջոցով են իրականացվում ներպետական և միջպետական փոխադրումները, որոնք ինչպես առանձին երկրների, այնպես էլ համաշխարհային տնտեսության զարգացման և տեղաբաշխման նախադրյալներից են:

Ժամանակակից տրանսպորտի ուղղություններն են՝ ցամաքային, ջրային, օդային։ Ցամաքային տրանսպորտի տեսակներ են՝ երկաթուղայինը, ավտոմոբիլայինը, խողովակաշարայինը, էլեկտրոնայինը։

Ամենակարևոր ուղղությունը մնում է ծովային տրանսպորտը, որով իրականացվում է միջազգային բեռնափոխադրումների 4/5-ը։ Ժամանակակից աշխարհում շատ արագ են զարգանում նաև ավտոմոբիլային, էլեկտրոնային, և օդային տրանսպորտները։

2․ Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն․

Բեռնաշրջանառությունը բեռների կշիռն է բազմապատկած փոխադրման միջին հեռավորությունով։ Այն չափում են տոննա/կմ-ով։

Ուղևորաշրջանառությունը ուղևորների թիվն է բազմապատկած փոխադրման հեռավորությունով։ Այն չափվում է ուղևոր/կմ-ով։

3․ ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։

Հայկական Հանրապետության համար, ավելի կարևոր են ցամաքային և օդային տրանսպորտի տեսակները, որովհետև Հայաստանը ծով ելք չունեցող երկիր է։

Ամենակարևոր տրանսպորտի միջոցը ավտոմոբիլային տրանսպորտն է։ Երկրորդ ամենակարևոր տրանսպորտի միջոցը երկաթուղային տրանսպորտն է։ Դա այդպես է, որովհետև մեր երկիրը Վրաստանի հետ կապված է երկու ավտոմոբիլային կճանապարհով և մեկ երկաթուղով, իսկ Իրանի հետ միայն մեկ ցամաքային ճանապարհով։

Երրորդ ամենակարևոր տրանսպորտի միջոցը օդային տրանսպորտն է։ Օդային տրանսպորտով Հայաստանը կապվում է տարբեր տարածաշրջանների հետ (հարավ-արևելյան Եվրոպա, Եվրասիական տարածք, հարավ-արևմտյան Ասիա և Մերձավոր Արևելք)


Ձկնորսութիյուն և ձկնաբուձություն, անտարային տնտեսութիուն և որսորթություն։

որդություն
Մարդկային հասարակության պատմության ընթացքում մշտապես փոփոխվել ու համալրվել
են մարդու զբաղվածության բնագավառները:
Մեր օրերում դրանցից հատկապես մեծ, նույնիսկվճռորոշ դեր են կատարում բարձր տեխնոլոգիական արտադրությունները, համակարգչային տեխնոլոգիան և ինտենսիվ գյուղա- տնտեսությունը: Սակայն այդ զբաղմունքների հետ միասին մեր օրերում դեռևս պահպանվում են մարդու հնագույն զբաղմունքները հավաքչությունը, ձկնորսությունը և անտառային տնտե-
սությունը, որոնք արդեն շուրջ 30 հազար տարվա պատմություն ունեն: Գյուղատնտեսության
մեծ վերելքի շնորհիվ նշված գործունեությունների դերը որոշ չափով փոքրացել է (դարձել է
երկրորդական), սակայն դրանց նշանակությունը դեռևս զգալի է: Այսպես, օրինակձկան համաշխարհային որսի ծավալը մոտավորապես հավասար է մսի համաշխարհային արտադրության ծավալին, իսկ արևադարձային մշտադալար կոլա ծառի սերմերից արտադրած ըմպելիքների (Կոկա Կոլա, Պեպսի Կոլա) ծավալը զգալիորեն գերազանցում է գյուղա- տնտեսական ցանկացած պտղից պատրաստված ըմպելիքի ծավալը: Նույն կերպ բույսերից
պատրաստված դեղերի ծավալը չի զիջում քիմիական եղանակով արտադրված դեղերի
ծավալին:
Այսպիսով, հավաքչությունը, որսորդությունը, ձկնորսությունը և անտառային տնտեսությունը
մարդկությանը մատակարարում են բնությունից վերցրած նյութական բարիքներ, բայց
կազմակերպվածության տեսանկյունից նյութական արտադրության ճյուղ չեն:
Հետևաբար հարց է առաջանում, թե տնտեսության ո՞ր ճյուղին վերագրել գործունեության
այդ տեսակները: Ակնհայտ է, որ դրանք իրենց բնույթով առավել մոտ են գյուղատնտեսությանը,
դրա համար էլ տնտեսության ճյուղային կառուցվածքն ուսումնասիրելիս հավաքչությունը,
որսորդությունը, ձկնորսությունը և անտառային տնտեսությունը դիտվում են որպես
գյուղատնտեսության հարակից գործունեություններ:
Ձկնորսությունը մարդու տնտեսական գործունեության հնագույն ձևերից է և հայտնի է եղել
գրեթե բոլոր ժողովուրդներին: Հայաստանի մի շարք հնավայրերում ևս գտնվել են ձկների
ոսկորներ և ձկնորսության գործիքներ:
Ներկայումս ձկնորսությունը տարածված է ամենուրեքբոլոր ծովերում և խոշոր լճերում ու գետերում: Ժամանակակից ձկնորսությունն ու ձկնաբուծությունը դարձել է համաշխարհային տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը: Դրանք աշխարհի 22 մլն մարդու զբաղվածության, ինչպես նաև 110 մլն մարդու գոյության միջոց են: Ձկնորսությունը բնակչությանը սպիտակուցներով և վիտամիններով հարուստ ձկան միս մատակարարող ճյուղ է: Ձկնորսության դերը տարեց-տարի մեծանում է այն պատճառով, որ աշխարհի բնակչությունն արագորեն
աճում է, իսկ անասնապահությունն աճում է դրան ոչ համարժեք տեմպերով: Այդ պատճառով էլ
ձկան համաշխարհային որսը արագորեն մեծանում է: Տարեկան այն հասել է 130 մլն տոննայի:
Ձկան որսի աճին զուգահեռ XX դարի 2-րդ կեսերից տեղի է ունենում դրա
աշխարհագրության փոփոխություն: Եթե մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը և
դրանից հետո ձկնորսության ավանդական գլխավոր շրջանը Հյուսիսային Ատլանտիկան էր
(երկրներից էլ համապատասխանաբարՆորվեգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը), ապա հետագայում դրա գլխավոր շրջանը դարձավ Խաղաղ օվկիանոսի արևելյան Հարավային
Ամերիկային հարող շրջանը: Ներկայումս հատկապես այդ ջրավազաններում են տեղաբաշխված
աշխարհի ձկնորսության առաջատար երկրները` Չինաստանը, Պերուն, Չիլին: Շարունակում
են որպես առաջատար երկրներ մնալ ԱՄՆ-ը, Նորվեգիան, Ճապոնիան: Ձկնորսության

առաջատար երկրները նախկինի պես ձուկ որսում են ոչ միայն սեփական առափնյա ջրերից,
այլ նաև իրենց ափերից հարյուրավոր և հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող ջրերում:
Խոսելով ձկնորսության զարգացման հեռանկարների մասին, պետք է հիշել, որ
համաշխարհային օվկիանոսի օրգանական պաշարների ինքնավերականգնումը չխախտելու
համար ձկան և ծովային կենդանիների տարեկան որսը չպետք է գերազանցի 150 մլն տոննան:
Ներկայումս աշխարհի ձկնային պաշարների մոտ 70 %-ը աղետալի վիճակում են:
Համաշխարհային օվկիանոսի շատ տարածքներ ձկնային ռեսուրսների գերշահագործվող և,
միաժամանակ շատ դանդաղորեն վերականգնվող տարածքներ են: Այդպիսիք են օրինակՍև, Արևելաչինական, Դեղին, Հյուսիսային, Միջերկրական ծովերն են, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածը: Այդ պատճառով էլ ջրային օրգանիզմների (ձկների, կակղամորթների, խեցգետնակերպերի, ոստրեի, մարգարիտի), ինչպես նաև ջրային բույսերի (ջրիմուռների) համաշխարհային աճող պահանջարկը բավարարելու ներկայիս հուսալի աղբյուր է դարձել աքվակուլտուրան (աքվա
ջուր, կուլտուրամշակություն): Այն մարդկանց հայտնի է եղել դեռևս 3 հազարամյակ առաջ, սակայն արագորեն զարգանում է միայն վերջին տասնամյակներում: Աքվակուլտուրան ծագել է Չինաստանում դեռևս 4 հազար տարի առաջ և մինչև օրս էլ այդ երկիրը պահպանում է համաշխարհային առաջատարի իր դերը: Աքվակուլտուրայի էությունը մարդու կողմից ջրավազաններում արհեստական եղանակով ջրային զանազան օգտակար օրգանիզմների նպատակային բազմացումն է: Պատահական չէ, որ աքվակուլտուրան համարում են «ծովային անասնապահություն»: Գոյություն ունի աքվակուլտուրայի վարման երկու տեսակ քաղցրահամ ջրերի և ծովային (մարիկուլտուրա):
Աքվակուլտուրայի արտադրության զանգվածի մոտ կեսը կազմում են ձկները, 1/4-ը ջրիմուռները: Աքվակուլտուրայի ախարհագրությունը շատ մեծ է. այն ընդգրկում է մոտ 140 երկիր: Այդուհանդերձ աշխարհում բացառիկ մեծ է Ասիայի մասնաբաժինը (90 %): Չինաստանից բացի աշխարհում առաջատար երկրներն են Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունը, Ֆիլիպինները, Թաիլանդը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իսպանիան: Իրենց բնույթով գյուղատնտեսությանը մոտ ճյուղեր են համարվում նաև անտառային տնտեսությունը և որսորդությունը: Հայտնի է, որ մարդու համար մեծ է անտառի տնտեսական նշանակությունը հատկապես մեծ է փայտանյութի ձեռք բերման գործում: Սակայն մարդու համար դրանցից ոչ պակաս կարևոր է նաև անտառի դերը պտուղների, հատապտուղների, սերմերի, սնկերի հավաքման,
վայրի մեղրի, դեղաբույսերի և տեխնիկական բույսերի մթերման, գազանների և թռչունների
որսի բնագավառներում: Դրանց մեծ մասը անտառային գոտիների բնակչության սննդաբաժնի
կարևոր մասն են կազմում:
Անտառների շուրջ 6 հազար բուսատեսակ օգտագործվում է դեղորայքի արտադրության
մեջ, իսկ, օրինակ, Բրազիլական Ամազոնիայի ավելի քան 1,5 մլն մարդու եկամտի գլխավոր
աղբյուրը հևեայից ստացվող բնական կաուչուկն է և անտառային այլ նյութերի հավաքչությունը:
Անտառներից հավաքում են նաև վայրի մեղր: Օրինակ, Հնդկաստանում տարեկան
հավաքվում է մի քանի տասնյակ հազար տոննա վայրի մեղր:
Որսորդությունը նույնպես մարդու գործունեության հնագույն բնագավառներից է, և հայտնի
է գրեթե բոլոր ժողովուրդներին: Այն զբաղվում է վայրի կենդանիների և թռչունների որսով:
Անցյալում այն զուգակցվել է հավաքչության, ձկնորսության, իսկ ավելի ուշ` երկրագործության և
անասնապահության հետ: Որսորդությունը անասնապահության հետ միասին բնակչությանը լրացուցիչ մատակարարում է միս, կաշի, մորթի:

Մեր օրերում անտառների ու այլ տարածքների կենդանական սննդամթերքի նշանա-
կությունը շարունակում է մեծ մնալ աշխարհի մի շարք երկրների բնակչության համար:
Աշխարհի ավելի քան 60 նոր զարգացող երկրների բնակչության կենդանական ծագման
սննդաբաժնում վայրի կենդանիների միսը կազմում է առնվազն 1/5-ը: Իսկ, օրինակ,
Պերուական Ամազոնիայի բնակչության սննդաբաժնում այն կազմում է նույնիսկ 85 %:
Որսորդությունն ու հավաքչությունը դեռևս զգալի չափով պահպանվում են նաև որոշ
զարգացած երկրներում (Ռուսաստանում, Կանադայում, Շվեդիայում, Ավստրալիայում):
Օրինակ, Ավստրալիայում տարեկան միջին հաշվով որսում են 5 մլն ագեվազ:
Հավաքչությունը պահպանվում է նաև Հայաստանում: Մեր սննդաբաժնի մեջ օգտագործվող
որոշ մթերք ոչ թե գյուղատնտեսական արտադրանք են, այլ բնության բարիքներ: Դրանցից են,
օրինակ` ավելուկը, մանդակը, ծառի և դաշտային սնկերը, դեղաբույսերը և այլն:

Հանրահաշիվ 04.10.2023

Դասարանում

361.

ա)
x+x+3=15
x+x=15-3
2x = 12
x=6
15-6=9

բ)

Լուծում

x+9=10
x=10-9
x=1

պատասխան- 9,1

362.

ա)
20:2=10
x+8=10
x=10-8
x=2

բ)
20:2=10
x+5x=10
6x=10
10:6=5/3

գ)
20:2=10
x+1+x=10
2x= 10-1
2x=9
x=4,5
10-4,5 5,5

պատասխան-4,5 5,5

Տնային աշխատանք

363.
ա)
x+x+2=38
x+x=36
2x=36
x=36:2
x=18
x+2=20

պատասխան 18,20

բ)
x+x+2+x+4=18
3x=18-4-2
3x=12
x=4
4+2=6
4+4=8

պատասխան- 4,6,8

գ)
x+x+2=24
x+x=22
2x=22
x=22:2
x=11
x+2=13

պատասխան 11,13

դ)
x+x+2+x+4=21
3x=21-4-2
3x=15
x=5
5+2=7
5+4=9

պատասխան 5,7,9

364.

ա)
x+x+1,5+2x+1,4=6,5
4x=3,6
x=0,9
x+1,5=0,9+1,5=2,4
2x+1,4=2.0,9+1,4=3,2տ:

պատ․2,4տ, 0,9տ, 3,2տ:

բ)
x-4+x+x-2=96
3x=96+6
3x=102
x=34
x-4=34-4=30
x-2=24-2=32

պատ․ 30գիրք, 34գիրք, 32գիրք։

⚘️Գարուն🥀

Գարունը շատ գեղեցիկ է։ Ես եղանակներից ամենաշատը սիրում եմ գարունը և ամառը։ Գարնանը ամեն ինչ արթնանում է: Գարունը ես սիրում եմ, որովհետև այդ ժամանակ լցվում եմ ուրախությամբ։Բոլոր եղանակներն էլ շատ լավն են և պետք է բոլորն էլ ընդունել ուրախությամբ։ Գարնանը ծաղիկները սկսում են ծաղկել, ծառերը սկսում են բողբոջել, թռչունները վերադառնում են և սկսում են երգել իրենց գեղեցիկ երգերը: Գարնանը մայրիկների ու կանանց տոնն է: Գարունը լցված է երջանկությամբ ու սիրով:

Մայրենի լեզու 07.03.2023

1.Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է:

Կարմրել- կարմիր, ածական

ըմպել- ումպ, գոյական

կռվել-կռիվ, գոյական

ոչնչանալ-ոչինչ, գոյական

սիրել- սեր, գոյական

փափկել- փափուկ, ածական

գրկել-գիրկ, գոյական

կոպտանալ-կոպիտ, ածական

անրջել-անուրջ, գոյական

շիկանալ-շիկնել, ածական

վարդագունել-վարդագույն, ածական

ուղղել-ուղիղ, ածական

ապշել-ապուշ, ածական

2.Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:

Զայրույթից նա  գունատ դարձավ:
Տերևները սկսել են դեղին դառնալ:
Նրանք միմյանց հանդեպ  ջերմ են դարձել;
Այդ պատմությունից էլ  առաջ եկավ անվանումը:
Լույսը բացվեց, և նոր օր սկսվեց:
Ուշ եկար, հյուրերն արդեն գնացել են:
Նա իր փայտիկով քար դարձրեց քաղաքը:

Զայրույթից նա  գունատվեց:
Տերևները սկսել են դեղնել:
Նրանք միմյանց հանդեպ ջերմացել են;
Այդ պատմությունից էլ  առաջացավ անվանումը: —
Լուսացավ, և նոր օր սկսվեց:
Ուշացար, հյուրերն արդեն գնացել են:
Նա իր փայտիկով քարացրեց քաղաքը:

3.Գրիր -ել և -ալ վերջավորությամբ հինգական բայ:

Ել — պարել, լացել, վազել, երգել, օգնել։

Ալ — գոռալ, մնալ, գնալ, զգալ, ճչալ։


4.Գրիր տրված բայերի դեմքը, ժամանակը, թիվը:

Երգում էի- առաջին դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ

նկարեց- երրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի

կսովորես- երկրորդ դեմք, ապառնի ժամանակ, եզակի թիվ

գրեցինք- առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ

գնալու են- երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ

վազել ենք- առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ

կռվեցին- երրորդ դեմք, ներկա ժամանակ, հոգնակի թիվ

հավատում եմ- առաջին դեմք, ներկա ժամանակ, եզակի թիվ

կփայլեն- երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ

տխրեցիր- երկրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ

Բայի ժամանակաձևերը

5.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերել,որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին:Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում,կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:

6. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ պիտի պահի(պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա.պիտի դնի։(պիտի դնի, պիտի դներ)։Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին (չեն,չէին), և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին (խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար հնարեց (հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:

7. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն: 

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ պատրաստել էին(պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն ունի (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ կշռում է (կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա հափշտակել էին (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկել էր(ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն  նրանք …( թափառել են, թափառել էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:

Դիմավոր բայեր և դերբայներ

8. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած 
ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա-Մեքենա, որը սլանում է,արևի շուրջը պտտվող մեքենա-Մեքենա, որը պտտվում է արևի շուրջը,թունելից դուրս եկող գնացք-Գնացք, որը թունելից դուրս է գալիս,պատրաստակամորեն հորը մտնող երեխա-երեխա, ով պատրաստակամորեն մտնում է հորը,փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ-մարդիկ ովքեր աշխատում են փոշու ու մրի մեջ։

Բ. Ընկած գրիչ-Գրիչ,որը ընկել է,մոռացված երգ-երգ, որը մոռացվել է,թիթեռի հետևից ընկած երեխա-Երեխա, որը ընկել է թիթեռի հետևից,արձակված ու կախված վարագույր-վարագույր, որը արձակվել և կախվել է,լուծված խնդիր-խնդիր, որը լուծվել է։

9. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել  հեռու մի դաշտում:

10. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ապրել էս մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ ապրելիս ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրել էս այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

11. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:

Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

Դերբայներ

Փակած, մտած,մտնել, փակելիս, մտնելիս։

12․Կազմի՛ր տրված բայերի բոլոր դերբայական ձևերը:

Անորոշ — ել, ալ- գրել, կարդալ, տեսնել, սառչել, բարձրանալ, մոտենալ, մոտեցնել
Համակատար — ելիս, ալիս — գրելիս, կարդալիս, տեսնելիս, սառչելիս, բարձրանալիս, մոտենալիս, մոտեցնելիս
Հարակատար — ած — գրած, կարդացած, տեսած, սառչած, բարձրացած, մոտեցած, մոտեցված
Ենթակայական — ող — գրող, կարդացող, տեսնող, սառչող, բարձրացող, մոտեցող, մոտեցնող
Անկատար — ում (եմ) — գրում եմ, կարդում եմ, տեսնում եմ, սառչում եմ, բարձրանում եմ, մոտենում եմ, մոտեցնում եմ
Կատարելի — ելու, ալու (եմ) — գրելու եմ, կարդալու եմ, տեսնելու եմ, սառչելու եմ, բարձրանալու եմ, մոտենալու եմ, մոտեցնելու եմ
Վաղակատար — ել (եմ) — գրել եմ, կարդացել եմ, տեսել եմ, սառչել եմ, բարձրանացել եմ, մոտեցել եմ, մոտեցրել եմ
ժխտական — (չեմ) ի, ա – չեմ գրի, չեմ կարդա, չեմ տեսնի, չեմ սառչի, չեմ բարձրանա, չեմ մոտենա, չեմ մոտեցնի:

13․ Տրված բայերից համակատար դերբայներ /ելիս, ալիս/ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:

Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:

Չափել-չափելիս, շարժվել-շարժվելիս, կապել-կապելիս, մտնել-մտնելիս, տեսնել-տեսնելիս:

Հիվանդի ջերմությունը չափելիս բժիշկը շատ զգույշ էր։

Եթե բոլոր մտքերն իրար կապենք, կարող ենք լավ նախագիծ սկսել։

Դպրոց մտնելիս անձրև էր գալիս։

Նրան տեսնելիս ես կորցնում եմ ինձ։

14.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

Երգելու ժամանակ ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)

Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախից: (վախենալ-ինչի՞ց)

Թեյը տանելուց թափեց: (տանել-ե՞րբ)

Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)

Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

15.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

Կետերի փոխարեն փակագծում դրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Այդ նամակը կարդալուց նա գունատվեց: (կարդալ — ե՞րբ)
Ամբողջ երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ — ինչի՞ց)
Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին: (կառուցել — ե՞րբ)

16. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

1. Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
2. Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
3. Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
4. Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
5. Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
6. Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

17.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. գերել, կազդուրվել, փայլել, գոռոզանալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել
բ.  խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ, առողջանալ:

Գերել-կախարդել, կազդուրվել-առողջանալ, փայլել-ցոլալ, գոռոզանալ-մեծամտանալ, չքանալ-անհայտանալ, ընկղմվել-սուզվել, ոգևորվել-խրախուսել։

ա. ննջել, գողանալ, դժգոհել, ուղղել, մտորել, անարգել, մարտնչել
բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:

Ննջել-նիրհել, գողանալ-հափշտակել, դժգոհել-փնթփնթալ, ուղղել-շտկել, մտորել-խորհել, անարգել-ստորացնել, մարտնչել-պայքարել։

18.Ընդգծիր բայերը:
Հմայել, անվայել, շահել, առավել, ջերմել, ավել:
Անսխալ, կսկծալփսփսալ, ծավալ, ձնհալ, հեկեկալ:

27.02.23 ԳՅՈՒԼՍԻՆԱՄԸ

Հին ժամանակ լինում է չի լինում մի հայր և աղջիկ է լինում։ Աղջիկը ամեն օր գնում է ջրի մի թռչուն գալիս է իջնում է նրա գլխին։ Մի օր, երկու օր, երրորդ օրը եկավ և ասեց։

— Հայրիկ ինչքան գնում եմ ջրի մի թռչուն է գալիս իջնում է իմ գլխին ծլվլում է գնում է։

Հայրը ասաց․

-Վաղը որ գա իջնի ասա <<թռչուն ջան, ինչ կա, ինչ ես ուզում>>:

Աղջիկը առավոտը գնաց ջրի, թրչունը եկավ նորից ասեց.

-Թրչուն ջան, ինչ կա, ինչ ես ուզում:

Թռչունը ասեց.

-դու շատ անբաղտ աղջիկ ես երեվում:

Աղջիկը գալիս է ասում է հորը: Այդ օրը գիշերը հայր ու աղջիկ մի վերմակ, մի կարպետ են վերցնում, իրենց գյուղից հեռանում: Շատ են գնում թե քիչ, իրանք կիմանան, հասնում են մի գյուղ, որ դռանը կպնում են, փակ է լինում: Հեր ու ազջիկ կպնում են մի դռան, այդ դուռը բացվում է, աղջիկը ներս է մտնում, դուռը փակվում է: Հայրը մնում է դրսում, աղջիկը ներսը:

հայրը ասում է.

-Գնա, աղջիկ ջան, դա ել քո բախտն է:

Աղջիկը այստեղ է մնում այն տեղը, մի անկյունում տեսնում է նստած մի կույր տղայի: Աղջիկը յոթ տարի պահում է այդ տղային: Օրերից մի օր մի բոշա գալիս է ապրանք ծախելու, աղջիկը բոշի աղջկան վերցնում է իրան ծառա: Բոշի աղջիկը ամեն օր գնում է առևտուր անելու: Մի օր էլ աղջիկը բոշի աղջկան թողում է տանը ինքը գնում շուկա առևտուր անելու: Մինչև իր հետ գալը, տղայի աչքերը բացվում են և նա ասում է բոշի աղջկան.

-ՀԸ աղջիկ, այս յոթ տարին դու ես ինձ պահելու:

աղջիկը ասում է.

-Չէ, մի ծառա ունեմ, որին ուղարկել եմ շուկա:

աղջիկը շուկայից գալիս է տուն, տեսնում է տղայի աչքերը բաց ու ամուսնացել է բոշի աղջկա հետ: Շատ է զարմանում, բայց արդեն ուշ է լինում:

Օրերից մի օր տղան է գնում շուկա, իր կնոջ ասում է.

-Ի՞նչ ես ուզում:

Աղջիկը ասում է.

-Այսեղ մատնոց:

Ծառային է հառցնում.

-Դու ի՞նչ կուզես:

Ծառան ասում է.

-ԴԴմենի

Տղան շուկայից առնում է բոշայի աղջկա ուզածը, դդմենին մոռանում է, ճանփից հետ է գալիս, որ առնի։ Դդմնեի ծախողը ասում է․

-Էս ո՞վ է ուղել, էս վիշտ ունեցողը կուղի։ Որ դդմենին տաս իրան, իրա վիշտը կպատմի ու վերջում կհարցնի․<<Դդմենին, ե՞ս պայթեմ թե դու։>>, դու կասես<<Դդմենին>>։

Տղան բերում է տալիս է աղջկան, ինքը մտնում է դռան հետևը։ Աղջիկը վիշտը պահում է վերջում ասում է․

-Դդմենի, ե՞ս պայթեմ թե դու։

Տղան դռան ետևից ասում է․

-Դդմենին։

Իրար հասկանում են, տղան բոշի աղջկան թողնում է, Գյուլսինամի հետ ամուսնանում։ Բոշի աղջիկը իրենց ծառան է դառնում։

Երկնքից երեք խնձոր է ընկնում, մեկը՝ պատմողին, մեկը՝ գողին, մեկն էլ՝ ամբողջ աշխհարին։

English 2.13.2023

Complete the sentences.Use have, has to, or dont dosent.

1.You have to understamd there is no way i can accept this.

2.If you want to go to uneversity you have to study hard.

3. She has to bye a computer.She can use my laptop.

4.Students at most schools in the UK have to wear a uniform.

5/.I undarstand wat you said.You dont have to tell me tell me again

6. James whants to be healty. He has to be carful what he eats.

7.you dont have to help me whith my work i can do it on my own.

Circle the correct worsds.

1.Shes buying some fruit at the supermarket.

2.Can i have an orange please?

3.I can’t bye it. i haven’t got much mony.

4.How many tomatoes have you got?

5.Meny people live in thus city.

6.If you want something to eat, have some sandwich.

7.Weve got some eggs, but we haven’t got much bread.

8.We haven’t got any apples today. Would you like some carrots?

9. Our teacher never gives us us aay homework before the weekend.She’s great.

Fill in the puzzel with words for food and drink. Whats the mystery word ?

1.Olive

2. eggs

3. sugar

4. orange

5. water

6. carrots

7. bread

8.apple

9. meat

10. fish

put the letters in order to find the names of jobs.

  1. Teacher
  2. Dentist
  3. Doctor
  4. Nurse
  5. Pilot
  6. Lawyer
  7. Firefighter
  8. Engineer