Եվրոպա․ Ընդհանուր աշխարհագրական ակնարկ1
Եվրոպան զբաղեցնում է Եվրասիա մայրցամաքի մեկ հինգերորդ մասը և գտնվում է
մայրցամաքի արևմտյան հատվածում
ֈ Աշխարհամասի ափերը ցամաքի համեմատ ավելի
բարձր են, քան այլ մայրցամաքում կամ աշխարհամասումֈ Եվրոպայի ափերը հյուսիսից
ողողվում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրերով, արևմուտքից՝ Ատլանտյան
օվկիանոսով, հարավից՝ Միջերկրական, Սև և Կասպից ծովերի ջրերով
Եվրոպայի
հողային ռելիեֆն առանձին շրջաններում ունի արտահայտիչ տարբեերեություններֈ
Հարավային շրջաններն ավելի լեռնային են, մինչդեռ շարժվելով դեպի
հյուսիս Ալպերի, Պիրենեյների և Կարպատների վրայով, ի հայտ են գալիս բլրային
շրջանները, հյուսիսային լայն հարթավայրերը, որոնք բավականին ընդարձակ են
հատկապես արևելքումֈ Այս լայն հարթավայրը կոչվում է Եվրոպական մեծ հարթավայր,
իսկ նրա կենտրոնական հատվածում գտնվոիմ է Հյուսիսգերմանական ցածրավայրըֈ
Աշխարհամասի հյուսիսարևմտյան ափերն առավել ժայռոտ են, որոնք սկսվում են
Բրիտանիայի և Իռլանդիայի արևմտյան կղզիների և ձգվում մինչև Նորվեգիայի
լեռնային, ֆյորդներով անջատված շրջաններֈ
Այս սահմանումը պարզեցված էֈ Իբերիական և Ապենինյան թերակղզիները ունեն
իրենց բնորոշ ռելիեֆը, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպան, որտեղ ռելիեֆն
առավել հարուստ է հարթավայրերով, գետահովիտներով և գետավազաններովֈ Առանձին
շրջաններ, ինչպես օրինակ Իսլանդիան, Մեծ Բրիտանիան և Իռլանդիան,
առանձնահատուկ ենֈ Այս երկրները ցամաքային Եվրոպայի տարածքում չեն և գտնվում
աշխարհամասի հյուսիսային հատվածում, սակայն, նախկինում, սրանք նույնպես եղել են
Եվրոպայի ցամաքային հատվածֈ Հետագայում, ծովի մակարդակի բարձրացումից հետո,
կղզիներն անջատվել են աշխարհամասի ցամաքային հատվածիցֈ
Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության, մարդկության առաջընթացի գործում:
Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական,
ֆինանսական շատ բարդ մարմին է, բազմաբովանդակ համակարգ, համաշխարհային
տնտեսության «եվրակենտրոն» մոդելի բնօրրանը: Եվրոպան գիտությունների,
աշխարհագրական Մեծ հայտնագործությունների, վերածննդի, մեքենայական
արտադրության, արդյունաբերական հեղաշրջումների հայրենիքն է, միաժամանակ
«երեսնամյա», «հարյուրամյա», Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների
թատերաբեմը: Եվրոպայի քաղաքական քարտեզը մեծ փոփոխությունների է ենթարկվել
Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` թե՛ քանակական և թե՛
1
որակական առումով: XX հարյուրամյակի կեսերին այստեղ ծնվեցին և դարավերջին
փլուզվեցին սոցիալիստական կարգերը
Եվրոպան առանց Ռուսաստանի Դաշնության միավորում է 44 պետություն7.6 մլն. քկմ տարածքով և 590 մլն. բնակչությամբ, այդ թվում 32 հանրապետություններ, 12 միապետություններ և բրիտանական տիրույթ Ջիբրալթարը: Մի կողմից մեծ է Եվրոպայի քաղաքական տրոհվածությունը (փոքր տարածքում ավելի քան չորս տասնյակ պետություններ), իսկ մյուս կողմից էլ մեծ է հասարակական կյանքի քաղաքական ոլորտի տարածքային կառուցվածքային միավորների պետությունների մերձեցման ու
համագործակցության, տնտեսական, քաղաքական ու մշակութային միասնացման
(ինտեգրման) գործընթացը: Եվրոպայում են ստեղծվել միջազգային բազմաթիվ
կազմակերպություններ, այդ թվումԱզգերի լիգան, Միավորված ազգերի կազմակերպությունը ՄԱԿ-ը. ինչպես նաև միայն եվրոպական ընդգրկում ունեցող
միջազգային կառույցներ: Մասնավորապես այստեղ (հատկապես Ժնևում, Բազելում,
Լոզանում, Փարիզում, Հռոմում, Վիեննայում, Բրյուսելում, Մադրիդում) են գտնվում
ինչպես ՄԱԿ-ին առընթեր, այնպես էլ նրանից դուրս գտնվող մի շարք միջազգային
կազմակերպություններֈ
Աշխարհի ամենահզոր տնտեսական ու քաղաքական ռեգիոնալ կազմակերպությունը
Եվրամիությունն է (ԵՄ), որը 2008-ին միավորում էր 28 պետություն: Նրան է բաժին
ընկնում աշխարհի ՀՆԱ 25 և արտաքին առևտրի 20 %- ը: Այն դեպքում, երբ այստեղ
բնակվում է աշխարհի բնակչության ընդամենը 7 %-ը: Եվրամիության մարմիններն են Եվրոպական խորհրդարանը, Եվրոպա- կան միության խորհուրդը, Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական խորհուրդը /այժմ նրա կազմում կա 47 պետություն, Հայաստաննն անդամակցում է 2001թ-ից/, Եվրոպական դատարանը: ԵՄ գործադիր մարմնի նստավայրը Բրյուսելն է: Դրանցից առավել կարևոր են առաջին երեքը: Եվրոպական խորհրդարանը Եվրոպական միության միակ մարմինն է, որը ձևավորվում է ուղղակի ընտրությունների միջոցով: Այն ներկայումս ունի 736 պատգամավոր, որոնք ընտրվում են մասնակից 27 երկրի կողմից հինգ տարի ժամկետով: Տարիների ընթացքում Եվրոպական խորհրդարանը դարձել է ավելի հզոր: Համաձայն Լիսաբոնյան համաձայնագրի Եվրախորհրդարանն ստեղծվել է որպես համաօրենսդիր մարմին, ունի
բյուջետային իշխանություն և իրականացնում է ժողովրդական հսկողություն
եվրոպական բոլոր ենթակառուցվածքների նկատմամբ: Խորհրդարանն օրենսդրական և
ԵՄ բյուջեի հետ կապված գործառույթներն
իրականացնում է անդամ-պետությունները
ներկայացնող ԵՄ խորհրդի հետ համատեղ: Դա
նշանակում է, որ գործառույթների մեծ մասը
Եվրախորհրդարանը և Եվրոպական խորհուրդը
իրականացնում են համատեղառաջնորդվելով Եվրահանձնաժողովի օրենսդրական առաջարկներով: Եվրախորհրդարանին է վերապահված Եվրահանձնաժողովի նախագահող նշանակելը, կազմի հաստատումը, ինչպես նաև այն լուծարելու իրավունքը: Եվրախորհրդարանի հերթական ամենամսյա նստաշրջանները գումարվում են Ստրասբուրգում (Ֆրանսիա), արտահերթ նստաշրջանները Բրյուսելում (Բելգիա), որտեղ
աշխատում են Եվրախորհրդարանի կոմիտեները: Եվրախորհրդարանի
քարտուղարության նստավայրը Լյուքսեմբուրգն էֈ
Եվրոպական միության խորհուրդը (չշփոթել Եվրոպական խորհրդիԵվրախորհրդի հետ) հիմնական որոշումներ ընդունող մարմին է:
Եվրոպա․ Ընդհանուր աշխարհագրական ակնարկ1
Եվրոպան զբաղեցնում է Եվրասիա մայրցամաքի մեկ հինգերորդ մասը և գտնվում է
մայրցամաքի արևմտյան հատվածում
ֈ Աշխարհամասի ափերը ցամաքի համեմատ ավելի
բարձր են, քան այլ մայրցամաքում կամ աշխարհամասումֈ Եվրոպայի ափերը հյուսիսից
ողողվում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրերով, արևմուտքից՝ Ատլանտյան
օվկիանոսով, հարավից՝ Միջերկրական, Սև և Կասպից ծովերի ջրերով
]
ֈ Եվրոպայի
հողային ռելիեֆն առանձին շրջաններում ունի արտահայտիչ տարբեերեություններֈ
Հարավային շրջաններն ավելի լեռնային են, մինչդեռ շարժվելով դեպի
հյուսիս Ալպերի, Պիրենեյների և Կարպատների վրայով, ի հայտ են գալիս բլրային
շրջանները, հյուսիսային լայն հարթավայրերը, որոնք բավականին ընդարձակ են
հատկապես արևելքումֈ Այս լայն հարթավայրը կոչվում է Եվրոպական մեծ հարթավայր,
իսկ նրա կենտրոնական հատվածում գտնվոիմ է Հյուսիսգերմանական ցածրավայրըֈ
Աշխարհամասի հյուսիսարևմտյան ափերն առավել ժայռոտ են, որոնք սկսվում են
Բրիտանիայի և Իռլանդիայի արևմտյան կղզիների և ձգվում մինչև Նորվեգիայի
լեռնային, ֆյորդներով անջատված շրջաններֈ
Այս սահմանումը պարզեցված էֈ Իբերիական և Ապենինյան թերակղզիները ունեն
իրենց բնորոշ ռելիեֆը, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպան, որտեղ ռելիեֆն
առավել հարուստ է հարթավայրերով, գետահովիտներով և գետավազաններովֈ Առանձին
շրջաններ, ինչպես օրինակ Իսլանդիան, Մեծ Բրիտանիան և Իռլանդիան,
առանձնահատուկ ենֈ Այս երկրները ցամաքային Եվրոպայի տարածքում չեն և գտնվում
աշխարհամասի հյուսիսային հատվածում, սակայն, նախկինում, սրանք նույնպես եղել են
Եվրոպայի ցամաքային հատվածֈ Հետագայում, ծովի մակարդակի բարձրացումից հետո,
կղզիներն անջատվել են աշխարհամասի ցամաքային հատվածիցֈ
Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության, մարդկության առաջընթացի գործում:
Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական,
ֆինանսական շատ բարդ մարմին է, բազմաբովանդակ համակարգ, համաշխարհային
տնտեսության «եվրակենտրոն» մոդելի բնօրրանը: Եվրոպան գիտությունների,
աշխարհագրական Մեծ հայտնագործությունների, վերածննդի, մեքենայական
արտադրության, արդյունաբերական հեղաշրջումների հայրենիքն է, միաժամանակ
«երեսնամյա», «հարյուրամյա», Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների
թատերաբեմը: Եվրոպայի քաղաքական քարտեզը մեծ փոփոխությունների է ենթարկվել
Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` թե՛ քանակական և թե՛
- Ընդհանուր կողմերով տալ Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:
Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության, մարդկության առաջընթացի ործում: Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական, ֆինանսական շատ բարդ մարմին է, զմաբովանդակ համակարգ, համաշխարհային տնտեսության «եվրակենտրոն» մոդելի բնօրրանը:
2.Սահմանել Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության խորհուրդ,Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական դատարան, ԵԱՀԿ հասկացությունները:
Եվրոպական խորհրդարանը Եվրոպական միության միակ մարմինն է, որը ձևավորվում է ուղղակի ընտրությունների միջոցով:
Այն ներկայումս ունի 736 պատգամավոր, որոնք ընտրվում են մասնակից 27 երկրի կողմից հինգ տարի ժամկետով: Տարիների ընթացքում Եվրոպական խորհրդարանը դարձել է ավելի հզոր: Համաձայն Լիսաբոնյան համաձայնագրի` Եվրախորհրդարանն ստեղծվել է որպես համաօրենսդիր մարմին, ունի բյուջետային իշխանություն և իրականացնում է ժողովրդական հսկողություն եվրոպական բոլոր ենթակառուցվածքների նկատմամբ:
3.Ինչպե՞ս կարող է ազդել <Ընդլայնված Եվրոպա-նոր հարևաններ> ծրագրի ազդեցությունը Եվրոպայի սահմանների , աշխարհում նրա տեղի ու դերի փոփոխության վրա:
Այս ծրագիրը դրական ազդեցություն ունի ոչ միայն Եվրոմիության համար, այլ նրա հարևանների համար նույնպես։ Այս հիմնական նպատակն է ամրապնդել կայունությունը, անվտանգությունը և բարելավել բոլոր շահագրգիռ երկրների բարեկեցությունը: Հարևան երկրներում կայունության և լավ կառավարման ամրապնդումը նշված է նաև Եվրոպական անվտանգության ռազմավարության մեջ, որը հաստատվել է Եվրոպական խորհրդի կողմից 2003 թվականի դեկտեմբերին:
Որո՞նք են Եվրոպայի քաղաքական քարտեզի քանակական և որակական փոփոխություննրը:
Թե՛ քանակական և թե՛ որակական առումով, Եվրոպայի քաղաքական քարտեզը մեծ փոփոխությունների ենթարկվեց առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո։