Հովհ. Թումանյան «Ուրախ գիշեր»

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։
Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդ գրկած էր Սուրիկին, իսկ Զանոն բռնած էր փեշից։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։ Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել․

— Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։— Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր․ «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր․ «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չի ասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․

Վերջապես հասան Թիֆլիս։
Մի մութր, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսում կարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կհամբուրեն․ գուցե և մայրիկը նրանց մեջ լինի։ Ոչ ոք չերևաց։ Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ մոտենում մի, բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։ Եվ այստեղ իմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ «գաղթականներ» են։ Հայրիկը և մյուս գաղթականները գնացին ման, եկան, շատ խնդրեցին սրան, նրան, ցույց տվին երեխաների վրա, որ հոգնած էին, մրսում էին, երկար խնդրեցին, երկար սպասեցին, մինչև որ բերին էս տունը։

Քաղաքում մի խումբ տիկիններ հնամաշ շորեր էին հավաքել ու բաժանում էին գաղթականներին։ Գաղթականներից ոմանք ստացած շորերն էին շինում, հարմարեցնում իրենց, ոմանք հաց էին ուտում, ոմանք ծխում ու զրույց անում։

Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։ Իրենցից որը ներս էր գալի՝ քաղաքացու մի որևէ շոր հագին կամ կրկնակոշիկները ոտներին, էս ու էն կողմից սրախոսում էին, ծիծաղում, ուրախանում։ Մանավանդ երբ ներս եկավ էն խեղկատակ Մարտոն։ Ամեն ծիծաղելի բան էլ հակառակի նման հենց նրա հետ էր պատահում։ Չգիտես ում խելքին էր փչել, մի հին ցիլինդր էին տվել նրան ու մի թևը կոտրած հովանոց։ Եվ ահա գաղթականների ուրախ ժամանակ դռնից ներս մտավ Մարտոյի հովանոցը, նրա ետևից՝ ցիլինդրավոր Մարտոն։ Գաղթականները առաջին րոպեին շփոթվեցին, բայց տղաներից մինը շուտով ճանաչեց, վեր կացավ ցիլինդրին զարկեց, ցիլինդրը գետին թռավ, մի ուրիշն էլ հովանոցը փախցրեց, ու մեջտեղը կանգնեց էն մասխարա Մարտոն։

— Տո, Մարտո, քու տունը չքանդվի, տո, մասխարա․․․

Ամբողջ սրահը սկսեց հռհռալ։

— Տո զարկե՛ք էդ խեղկատակին։

Ու սկսեցին կատակով զարկել Մարտոյին, էս կողմը քարշ տալ, էն կողմը ձգել։ Ի՜նչ ծիծաղ ընկավ սրահը, ի՜նչ ծիծաղ։

Ծիծաղում էին ամենքը, ծիծաղում էր Զանոն։ Նա ուզեց Սուրիկին վեր կացնի, որ նա էլ ծիծաղի, բայց Սուրիկը քնած էր։ Զվարթ աղմուկի մեջ կամաց-կամաց իր քունն էլ տարավ ու նվերը կրծքին սեղմած քնեց Զանոն։

Քնեց, և ահա եկավ, երևաց մայրիկը։ Տխուր էր մայրիկը, բայց Զանոյին ժպտում էր։

— Մայրի՜կ, մայրի՜կ, տե՜ս, էն աղջիկը տվեց ինձ․․․ էնպես լավ աղջիկ է՜ր, էնպես լավ աչքեր ունե՜ր, էնպես լավ մայրիկ ունե՜ր․․․ մայրի՜կ․․․ մայրի՜կ․․․

Ու երկար, երկար մայրիկի հետ էր Զանոն, երբ վեր թռավ մի զիլ ձենից։ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։

«Արև շողցեր ա պայծառ,

Նախշուն ա դաշտ, ճյուղն ու ծառ,

Հրդկի վերև հավաքվեր՝

Կուճլվըլան մեր հավքեր,

Վայ լե՜, վայ լե՜․․․»։

Այնինչ մյուս անկյունում Մարտոն դեռ անում էր իր ծաղրածությունները ընդհանուր ծիծաղի մեջ։ Քնաթաթախ Զանոն չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում, բայց որտեղ էլ լիներ, նրան թվում էր, թե սրահը լիքն էր մոտիկներով, հարազատներով, տաքությունով ու լուսով, զվարթ քրքիջով, հայրիկի շնչով, մայրիկի ժպիտով, էն աղջկա պայծառ հայացքով, հայրենի երգի մրմունջով․․․

Ամենքն էլ էնտեղ էին, ամենքն էլ ուրախ․․․ Եվ ի՜նչքան ծիծաղեցին էն գիշեր ամենքն էլ, ի՜նչքան ծիծաղեց Զանոն․․․

Ի՜նչ ուրախ գիշեր էր, ի՜նչ ուրախ գիշեր

Սեպտեմբերի 6-ից սկսած «յուրաքանչյուր երեկո բանակի հերթապահի կարգադրությամբ ժամը 8:30-ից ոչ ուշ նվագում է ազդարարը, որով զինվորները և բոլոր պաշտոնյաները հավաքվում են բանակի առաջին գիծը և շարվում բաց կազմով: Անմիջապես վաշտերում և բաժանմունքներում կատարվում է մարդկանց ստուգումը. կարդացվում է հաջորդ օրվա հրամանը, նշանակվում են ներքին ծառայության օրապահները և հերթապահները, կատարվում են առանձին կարգադրություններ հաջորդ օրվա համար և երբ ամեն ինչ վերջանում է, բանակի հերթապահը հրամայում է` «Հանդարտ»: Դրանից հետո երաժիշտները նվագում են Կոչը, երից հետո երգվում է աղոթք, այնուհետև հերթապահի հրամանով մարդիկ ցրվում են վրանները ազգային քայլերգի նվագակցությամբ»:

Արատեսյան պատում

Մենք Ուրբաթ օրը ժամը 9։00֊ին հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, որ մեկնենք դեպի Արատես։ Մենք գնացինք Մեդիա դպրոցից ուտելիքները վերցրեցինք և հետո ժամը 10։00֊ին ժարժվեցինք։ Մենք ճանապարհին հանդիպեցինք Եղեգիսի կիրճ, Եղեգիսի գյուղ, Սուրբ զորած եկեղեցի և Արփա գետ։ Մենք արա գետում նստեցինք հաց կերանք և վայլեցինք հոսող գետը։ Արատես, որ հասանք հոգնած եինք և միքիչ հանգստացանք։ Գիշերը ժամը 2:30-ին տզանները եկան մեր սենյակի պատուհանների մոտ, որ մեզ խանգարեն մեզ, որ վածենանք։ Այո ընկեր Արևիկը մեզ զգուշացրել եր, որ տխանները գան ինձ զանգեցեք և ես կգամ։ Մենք իհարկե ընկեր Արևիկին չլսեցինք և տխանների առիթ տվեցինք, որ տղանները մեզ գիշերը անհանգստացնեն։ Առավոտյան,որ առթնացանք նախաճաշի ժամին մենք պատմեցինք տղանների մասին թե ինչ են արել մեզ գիշերը բայց քանի, որ մենք ել մեղավորություն ունեյինք ընկեր Արևիկը մեր վրա եր ջղայնացավ մեր վրա, որովհետև ընկեր Արևիկը մեզ քնելուց առաջ զգուշացրել էր, որ դուրս չգանք, բայց մենք դուրս եինք եկել և գնացել տղանների սենյակ։ Երկրրորդ օրը մենք գնացինք արշավի և բանաստեղծություններ ասեցինք, Համո Սարյանի ծննդյան դարեդարձի համար։ Արշավից, որ արշավից վերադարցանք ճաշ կերանք։ Ճաշից հետո մենք ընկեր Արմինեյի հետ գնացինք մեղունների մոտ, ընկեր Արմինեն մեզ ցույց տվեց մեղունների փեթակը և մեղրնների տեսակները։ Երորրդ որը մենք առթնացանք նախաճաշեցինք և մեր իրերը դասաորեցինք հետո ավտոբուսը եկավ և մենք հասանք Երևան։

Նախապատրաստական աշխատանք դեպի Արատես

Արատեսի վանք

Արատեսի վանք վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։ Չնայած պահպանված արձանագրություններին, շատ քիչ տեղեկություններ են հայտնի վանական համալիրի մասին։ Չնայած որ այն 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր

Սբ սիոն

Ենթադրվում է, որ համալիրի հյուսիսային հատվածում կանգնած շինությունները վանական համալիրի առաջին կառույցներն են։ Ամենայն հավանականությամբ, այդ շինությունները կառուցվել են 7-րդ դարում։ Այդ հատվածում կանգնած է թաղածածկ մի եկեղեցի՝ հավանաբար Սբ․ Սիոն եկեղեցին, որի շուրջ կառուցվել են մատուռներ։

Եղեգիսի կիրճ 

Եղեգիսի կիրճ գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից՝ 135 կմ։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640 մ։ Կիրճը հատկապես գեղեցիկ երևում է Սմբատաբերդից։ Եղեգիս գյուղի մոտ կա հրեական գերեզմանատուն։  Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։

Եղեգիսի կիրճ գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից՝ 135 կմ։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640 մ։ Կիրճը հատկապես գեղեցիկ երևում է Սմբատաբերդից։ Եղեգիս գյուղի մոտ կա հրեական գերեզմանատուն։  Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։

Եղեկիսի Զորաց եկեղեցի

եկեզեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան՝ Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտավորապես 12421344 թվականներ) և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուքների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։

Արփա կետ

Արփա գետը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից  և թափվում է Արաքս գետը՝ Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա: Երկարությունը 126կմ է (Հայաստանում՝ 90կմ), ավազանը՝ 2630ք/կմ:

Արփա գետը սկսվում է 3200մ բարձրությունից: Վերին հոսանքում լեռնային է, հոսում է կիրճերով: Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առվակների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի տարածքում։

Գետի սնումը հիմնականում ձնաանձրևային է (57%), հորդանում է ապրիլ-հունիսի ամիսներին, առավել չափով՝ մայիսին: Գլխավոր վտակներն են. աջից՝ Ջերմուկը, Հերհերը, Եղեգիսը, Ելփինը, ձախից՝ Ուղեձորը, Կապույտը, Գնիշիկը:

Գործնական քերականություն

Հատկացուցչը գոյական անդամի լրացումներից է։

Հատկացուցիչը պատասխանում է  ու՞մ, ինչի՞, ինչերի՞  հարցերին։

Հատկացուցիչ ունեցող անդամը կոչվում է հատկացյալ։

Այն արտահայտվում է՝

գոյականով —  Արևը չորացնում է գետի խոնավությունը:  (Ակսել Բակունց)

դերանունով-  Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են…  (Ավ. Իսահակյան)

գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, դերանուններ, որոշ դերբայներ։

  1. Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:
    • Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
    • Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:
    • Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:
    • Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:
    • Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ:
  2. Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:
    • Լույսի պատճառով շատ խորն էին իջել:
    • Սիրով կարդում էր բանաստեղծությունները:
    • Երեկոն շատ խաղաղ էր:
    • Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
    • Հրամանները շատ արագ էին կատարվում:
  3. Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կետադրիր:
    • Առագաստանավի անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
    • Վարելահողերի` անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:
    • Հողի սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
    • Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների արևի դեմքը ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
    • Անձրևների և հալոցքի ջրի լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:
  4. Ղազարոս Աղայանի «Երկու խոշոր չարիք» հոդվածից դո՛ւրս գրել 4-5 նախադասություն, որտեղ հատկացուցիչ-հատկացյալներ կան և ընդգծել դրանք։

09.04.2024 Պատմություն

1.Տալ բառերի բացատրությունը

Աբսոլյուտիզմ (միահեծանություն)

Ազատական (լիբեռալ)

Ազգայնականություն (նացյոնալիզմ)

Ահաբեկչություն (տեռորիզմ)

ԱՄՆ-ի անկախության հռչակագիր

Անձի անձեռնմխելիություն

Աշխարհի անհավասարաչափ զարգացում

Աշխարհի արհեստանոց

Առաջին կայսրություն

Արդյունական հասարակության երկրերդ շրջափուլ

Համաշխարաին պատմություն 8 էջ 162

2․ Համեմատել 19-րդ դարի կեսի 20-րդ դարի սկզբի ԵՎրոպական և Հայաստանի մշակույթը

Ա․ Կրթությունը

Բ․ Հիմնարար գիտություն

Գ․ Հումանիտար գիտություն

Դ․ Կերպարվեստ և ճարտարաբետություն

Ե․ Երաժշտություն և օպերա

օկտվել համաշխարհային պատմություն էջ 150-157 հայոց պատմություն էջ 153-168

գւրծնական քերականություն

1․Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահու դողի օգտագործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործ նարել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից համոզվել են, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը անտեսող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ մահանում: Հիմա արդեն հասկացել ենք, թե ինչից էր դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում.Հին ժամանակներից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վախի օգտագործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունը գործել էր արդեն: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր հանրապետության թռչնաշխարհի տարատեսակությունը պայմանավրված  է նրանով, որ այստեղ գալիս են ԻրանականՄիջերկրական ծովի և Կովկասյան  թռչուններ: Դրանցից համընդհանուր ճանաչում  ունեն մարդու հարևանությամբ ապրողները և նրանք, որոնց կենսակերպը   առնչվում է մարդու  տնտեսական  գործունեության հետ:

3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

Տղան հպարտանում է իր հորով․
Դաշտը լցված էր գեղեցիկ և բուրավետ ծաղիկներով․
Մեր պլանը ստացվեց, որովհետև մենք աշխատում էինք բոլորով միասին․
Նա ոչ մեկով էլ չէր հետաքրքրվում․
Հասնելով իմ նպատակին, ունեցա շատ նոր ձեռքբերումներ․
Հեռանալով ոչ մի խնդիր չի լուծվի․

4.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:

Մայրցամաք-բարդ
գոյություն-ածանցավոր
ողբերգություն-բարդ ածանցավոր
գազան-պարզ
արտասահման-բարդ
ճամփա-պարզ
ուժ-պարզ
զոհ-պարզ
նավ-պարզ
նավահանգիստ-բարդ
նավակ-ածանցավոր
մայրաքաղաք-բարդ
օտարամոլություն-բարդ ածանցավոր

5.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ-հայոց, հայաստան,հայուհի,հայություն
դպիր-Դպրոց,դպրություն
այգի-այգեստան
հնոց-հնություն
բույր-բուրաստան
ծառ-ծառաստան 
բժիշկ-բժշկություն,բժշկուհի 
պարսիկ-պարսկուհի,պարսկաստան

6․ Ընդգծի՛ր ենթակաները, ստորոգյալները, որոշիչները։ Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը

Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել, դա շատ համով է: