Մայիսի 16-22, առաջադրանք, 6-րդ դասարան

Առաջադրանք 1

Հայ հին վիպաշխարհ/ԸՆտրել պատմություններից մեկը, կարդալ, պատմելով գրել բլոգում, կամ տեսանյութ պատրաստել/

Վիպասանք» վիպաշարը*

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմը և ամենաքաջը։ Նա պարսից Կյուրոս Մեծ թագավորի աջակիցն էր մարաց իշխանությունը տապալելիս։ Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին, ընդարձակում Հայոց աշխարհի սահմանները։

Իր բացառիկ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը, և հայոց ազգը, որ մինչև այդ օտարների լծի տակ էր հեծում, դարձնում է օտարների վրա գերիշխող ու հարկապահանջ։ Նա լիացնում է Հայոց աշխարհը ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով, շքեղ ու գունագեղ զգեստներով։ Նրա օրոք հայոց հետևակ մարտիկները դառնում են ձիավորներ, պարսավորները՝ դիպուկ աղեղնավորներ, մահակավորները զինավառվում են սուսերներով ու տեգավոր նիզակներով, անզրահ մարտիկները վահանավորվում են ու զրահավորվում։ Եվ երբ բոլոր այդ զորատեսակները ի մի էին հավաքվում, ապա նրանց շքեղ զինավառության, շողշողուն զենք ու զրահի գեթ փայլը բավական էր թշնամուն ընդմիշտ վանելու և հալածելու համար։

Նա խաղաղություն, շենություն, լիություն բերեց Հայոց աշխարհին։

Տիգրանը խարտյաշ, գանգրահեր տղամարդ էր՝ գունեղ երեսով, մեղմահայաց, թիկնեղ ու վայելչակազմ, ուտել-խմելու մեջ պարկեշտ էր ու չափավոր, խրախճանքների մեջ՝ օրինավոր, վարքուբարքով՝ ժուժկալ։

Իբրև թագավոր՝ արդարամիտ էր, արդարադատ, հավասարակշռված, ոչ լավագույններին էր նախանձում, ոչ էլ նվաստներին արհամարհում, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը։

Իմ ամփոփումը

Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմը և ամենաքաջը։
Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին, ընդարձակում Հայոց աշխարհի սահմանները։
Իր բացառիկ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը:
Նա լիացնում է Հայոց աշխարհը ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով, շքեղ ու գունագեղ զգեստներով։ Նրա օրոք հայոց հետևակ մարտիկները դառնում են ձիավորներ, պարսավորները՝ դիպուկ աղեղնավորներ, մահակավորները զինավառվում են սուսերներով ու տեգավոր նիզակներով, անզրահ մարտիկները վահանավորվում են ու զրահավորվում:
Նա խաղաղություն, շենություն, լիություն բերեց Հայոց աշխարհին։
Տիգրանը խարտյաշ, գանգրահեր տղամարդ էր՝ գունեղ երեսով, մեղմահայաց, թիկնեղ ու վայելչակազմ:

Իբրև թագավոր՝ արդարամիտ էր, արդարադատ, հավասարակշռված, ոչ լավագույններին էր նախանձում, ոչ էլ նվաստներին արհամարհում, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը։

Հաշվետվություն պատմությունից

https://wordpress.com/post/annamariamargarean.home.blog/1676

https://wordpress.com/post/annamariamargarean.home.blog/1692

https://wordpress.com/post/annamariamargarean.home.blog/1702

https://wordpress.com/post/annamariamargarean.home.blog/1798

https://wordpress.com/post/annamariamargarean.home.blog/1840

https://wordpress.com/post/annamariamargarean.home.blog/1842

https://wordpress.com/post/annamariamargarean.home.blog/1844

https://wordpress.com/post/annamariamargarean.home.blog/1849

https://wordpress.com/post/annamariamargarean.home.blog/1875

https://wordpress.com/post/annamariamargarean.home.blog/1916

https://wordpress.com/post/annamariamargarean.home.blog/1940

https://wordpress.com/post/annamariamargarean.home.blog/1955

https://wordpress.com/post/annamariamargarean.home.blog/1961

Նախագծային շաբաթ, դեկտեմբերի 20-27

Նախագծային շաբաթ

Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»

Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 22-28

Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  •  իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանք/օգտագործված աղբյուրները ամենաքիչը երեք աղբյուրից, ցանկալի է օտարալեզու աղբյուրների ներառումը/
  •  ուսումնասիրել տարբեր երկներում, տարբեր ժողովուրդների մոտ ինչ առանձնահատկություններ կան
  •  թեման ուսումնասիրել, բացահայտել՝ ինչպես են նշել տարբեր ժամանակներում , տարբեր պատմական իրավիճակներում
  •  բացահայտել՝ինչպես են նշում հասակակիցները այլ երկրներում

Իրականացման ընթացքը

  •  Համացանցից, տարբեր, օտարալեզու աղբյուրներից գտնել տեղեկություններ, ինչպես են նշում Նոր տարին տարբեր երկրներում, պատմական տարբեր ժամանակահատվածներում, Կաղանդ պապը տարբեր երկրներում, ուտեստներ, հիմնավորել Սուրբ Ծննդյան հրաշքները
  • Ուսումնասիրել , համադրել սկզբունքների տարբերությունը

Ամփոփում՝ պատում բլոգում, տեսաֆիլմեր/ցանկալի է/, աուդիո ձայնագրություններ

Ուսումնասիրման թեմաները

«Ինչպես են նշում Ամանորը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերը/ եզդիներ, հրեաներ, ասորիներ, մոլոկաններ….»

«Տոնի պատմությունը, կարևորությունը»

«Նոր տարին ծնողների, տատիկ, պապիկների ժամանակաշրջանում» 

«Նոր տարվա խորհրդանիշների պատմությունը»

«Սուրբ ծննդյան կերպարների մասին պատմությունները»

«Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»

«Ամանորյա մի երգի պատմություն» 

«Նոր տարին տոնելու պատմությունը հին աշխարհում, միջնադարում,նոր դարերում, ժամանակակից աշխարհում հասակակիցների մեկնաբանությամբ» 

«Սուրբ Ծննդյան ֆիլմերը, պատմությունը, ժամանակաշրջանը»

«Նոր տարին պատմական բարդ ժամանակաշրջաններում»/պատերազմական ժամանակարջաններում/

«Նոր տարին խորհրդային ժամանակաշրջանում»

«Նոր տարի, Ամանոր, թե Սուրբ Ծնունդ» 

Ամփոփոմ ՝ստեղծել տեսաֆիլմեր , լուսաբանում բլոգներում:

Առաջադրանք 6-րդ դասարան, դեկտեմբերի 12-19-ը

Առաջադրանք 1

Հայոց թագավորությունները Ք.Ա. III դարում:

Հայոց հին վեպերը

«Վիպասանք» վիպաշարը

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմը և ամենաքաջը։ Նա պարսից Կյուրոս Մեծ թագավորի աջակիցն էր մարաց իշխանությունը տապալելիս։ Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին, ընդարձակում Հայոց աշխարհի սահմանները։

Իր բացառիկ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը, և հայոց ազգը, որ մինչև այդ օտարների լծի տակ էր հեծում, դարձնում է օտարների վրա գերիշխող ու հարկապահանջ։ Նա լիացնում է Հայոց աշխարհը ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով, շքեղ ու գունագեղ զգեստներով։ Նրա օրոք հայոց հետևակ մարտիկները դառնում են ձիավորներ, պարսավորները՝ դիպուկ աղեղնավորներ, մահակավորները զինավառվում են սուսերներով ու տեգավոր նիզակներով, անզրահ մարտիկները վահանավորվում են ու զրահավորվում։ Եվ երբ բոլոր այդ զորատեսակները ի մի էին հավաքվում, ապա նրանց շքեղ զինավառության, շողշողուն զենք ու զրահի գեթ փայլը բավական էր թշնամուն ընդմիշտ վանելու և հալածելու համար։

Նա խաղաղություն, շենություն, լիություն բերեց Հայոց աշխարհին։

Տիգրանը խարտյաշ, գանգրահեր տղամարդ էր՝ գունեղ երեսով, մեղմահայաց, թիկնեղ ու վայելչակազմ, ուտել-խմելու մեջ պարկեշտ էր ու չափավոր, խրախճանքների մեջ՝ օրինավոր, վարքուբարքով՝ ժուժկալ։

Իբրև թագավոր՝ արդարամիտ էր, արդարադատ, հավասարակշռված, ոչ լավագույններին էր նախանձում, ոչ էլ նվաստներին արհամարհում, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը։

—————————

* Այս շարքն ամբողջապես շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։ «Վիպասանքը» կամ «Երգք վիպասանացը» հայ հնագույն և առաջին առասպելաբանական վեպն է, հյուսված հայոց Տիգրան, Երվանդ, Արտաշես, Արտավազդ, Տրդատ անուններով տարբեր թագավորների արարքների շուրջը՝ առասպելաբանական մոտիվներով հարակցված կամ գունավորված։

Տիգրան և Աժդահակ

Աժդահակը1 Մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց Տիգրանը միաժամանակ դաշնակիցն էր Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի։ Այս դաշնակցությունը շատ էր մտահոգում և անհանգստացնում Աժդահակին։ Նա ամեն անգամ հիշելով Կյուրոսի և Տիգրանի դաշնակցությունը, անհանգստանում էր, մնում էր անքուն և հաճախ իր խորհրդականներին հարց էր տալիս, թե ի՞նչ հնարներ ու միջոցներ կարելի է գտնել՝ քանդել տալու սիրո կապը պարսիկի և բազմաբյուր զորք ունեցող հայ Տիգրանի միջև։

Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված, մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել։

Աժդահակը այդ երազից սարսափահար, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսանալուն, շտապ կանչում է իր խորհրդակիցներին։ Երբ խորհրդակիցները հավաքվում են, Աժդահակը տրտում ու մտահոգ, հայացքը գետնին հառած, խոր թառանչ է արձակում։ Խորհրդակիցները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտանքով նրանց պատմում իր տեսած ահավոր երազը։

— Իմ սիրելիներ,— ասում է նա,— երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։
Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։

Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազաններ։ Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձած՝ բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։

Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։ Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել և արյան վտակներ հոսեցնել, որի հետևանքով ապարանքի արեգակնատիպ երեսը դարձավ արյան ծով։ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։

Բայց զուր եմ խոսքս այսքան երկարացնում, որովհետև կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ։ Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում։ Ուստի խնդրում եմ ձեզ, աստվածների օգնությամբ, խոսքով ու գործով, բարի խորհրդով մեզ աջակից ու օգնական լինել։

Խորհրդակիցները բազմաթիվ օգտակար մտքեր ու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է, ապա դիմելով նրանց ասում.

— Ո՛վ սիրելիներ, ձեզանից բազում հանճարեղ և իմաստուն խորհուրդներ լսելուց հետո կասեմ և իմը, որը աստվածների օգնությունից հետո, կարծում եմ, լավագույնն է և օգտակարը։ Թշնամիներից

————————-

1 Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար առհասարակ լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է։ Եվ քանի որ այդ միջոցն այժմ անհնարին է գործադրել գանձերով կամ կեղծ ու պատիր խոսքերով, ապա, կարծում եմ, որ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջը՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն, կնության առնելն է։ Մեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով մատնեն մեր ձեռը, իբրև մի անզոր տղայի։

Բարեկամներն այս խորհուրդը իմաստուն համարելով, անցնում են գործի։ Աժդահակը իր խորհրդակիցներից մեկին մեծ գանձ է տալիս և ուղարկում Տիգրանի մոտ հետևյալ նամակով.

«Քո եղբայրությունը գիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև։ Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ՝ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսից նպաստող չի լինի։ Բարեկամությամբ պայմանավորված այս շահավետ օգուտը նկատի առնելով, ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները։ Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քո քրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն։ Եվ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի։ Ողջ եղիր, մեր թագակից և սիրելի եղրայր»։

Պատգամավորը գալիս է Տիգրանի մոտ, հանձնում նամակը։ Տիգրանը համաձայնում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին։ Տիգրանն անտեղյակ իր դեմ նյութվող խարդավանքին, քրոջն արքայավայել ուղարկում է Մարաստան։ Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ և նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում։ Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլև Տիգրանուհու անչափ գեղեցկությունը։

Աժդահակը Տիգրանուհուն տիկնության կարգի մեջ է հաստատում և իր թագավորության մեջ ամեն ինչ կատարում նրա կամքով ու ցանկությամր, հրամայում է անգամ, որ բոլորը Տիգրանուհու հրամանին ենթարկվեն և ամեն ինչ կատարեն նրա ուզածի պես։

Աժդահակն այնուհետև սկսում է մեղմ շողոքորթությամբ Տիգրանուհուն տրամադրել եղրոր դեմ։

— Դու տեղյակ չես, — ասում է Աժդահակը,— որ քո եղրայր Տիգրանը կնոջ՝ Զարուհու դրդմամբ, նախանձում է քեզ Արյաց1 տիկին դառնալուդ համար։ Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Զարուհին ինքը կդառնա Արյաց վրա տիկին և աստվածուհիների տեղը կգրավի։ Այժմ ամեն ինչ քեզնից է կախված, կա՛մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը Արյաց առաջ, կամ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:

Աժդահակի այս նենգ խոսքերի տակ թաքնված էր նաև մի սպառնալից ակնարկ, որ եթե Տիգրանուհին իր կամքի համաձայն չգործի, ապա նա կսպանվի։ Իսկ խորագետ Տիգրանուհին լավ կռահելով ամուսնու դավադիր մտադրությունը, մեղմ ու սիրալիր խոսքերով հանգստացնում է Աժդահակին, միաժամանակ մտերիմների միջոցով շտապ հայտնում եղբորը նրա դեմ նյութվող դավաճանության մասին։

Աժդահակն այնուհետև անցնում է իր խարդավանքի իրագործմանը։ Նա պատգամավորներ է առաքում Տիգրանի մոտ, առաջարկելով բարեկամական տեսակցություն՝ իրենց երկու պետությունների սահմանագլխին։ Այդ անձնական հանդիպումը Աժդահակը պատճառաբանում էր խիստ գաղտնի և կարևոր գործի անհրաժեշտությամբ, որն իբրև թե հնարավոր չէր հայտնել նամակով կամ պատվիրակների միջոցով։

Տիգրանը նախապես տեղյակ լինելով Աժդահակի նենգ դիտավորությանը, նամակով բացահայտ գրում է նրա հոգում թաքցրած խարդախ խորհուրդների մասին։ Երբ այս ձևով ամեն ինչ րացահայտվում

—————————-

1 Արիներ կամ արիացիներ էին կոչվում վաղնջական իմաստով՝ հնդկական և իրանական ցեղերը միասին վերցրած, առավել ուշ առումով՝ իրանական ցեղերը միայն։ Քանի որ մարերը (մեդացիները) ևս իրանական ցեղեր էին, ուստի այստեղ այդ վերջին առումով է գործածված։ Հետևաբար Արյաց տիկին, նշանակում է իրանական (այդ թվում նաև մարական) տիկին, այսինքն` մարաց թագուհի։

է, Աժդահակի համար այլևս անհնար է դառնում որևէ խորամանկությամբ կամ պատրվակով իր չար խորհուրդը քողարկել։ Եվ երկու տերությունների միջև ծայր է առնում լարված թշնամություն։

Տիգրանը սկսում է նախապատրաստվել պատերազմի։ Նա Կապադովկիայի սահմաններից, Վրաց և Աղվանից աշխարհներից, Մեծ ու Փոքր Հայքից հավաքում է իր ընտիր զորագնդերը և իր ամբողջ զորությամբ, սքանչելի զինավառված՝ դիմում մեդացոց կողմերը։

Ահագնացող վտանգը հարկադրում է Աժդահակին ևս զորքերի մեծ բազմությամբ ելնել պատերազմի Հայկազունի Տիգրանի դեմ։ Բայց Տիգրանը քրոջ Մարաստանում գտնվելու աատճառով պատերազմն առայժմ չի սկսում։ Այս լարված հակառակությունը տևում է մոտ հինգ ամիս, այդ ընթացքում Տիգրանին հաջողվում է իր սիրելի քրոջը՝ Տիգրանուհուն, հնարամտությամբ փրկել և ազատել Աժդահակի ձեռից։ Երբ այդ բանը հաջողվում է, Տիգրանը սկսում է պատերազմը։
Կռիվը տևում է բավական երկար, որովհետև քաջերը քաջերի հանդիպելով՝ մեկը մյուսին դյուրությամր թիկունք չէր դարձնում։ Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին։ Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով, նրան շամփրում է նիզակի լայնաթև տեգին, և երբ նիզակը դուրս է քաշում՝ Աժդահակի թոքի կեսը մնում է զենքի ծայրին։

Կռիվն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով։ Կռվից հետո Տիգրանը Տիգրանուհուն մեծ բազմությամբ և արքայավայել ուղարկում է իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաքը և հրամայում շրջակա գավառները դնել քրոջ ծառայության տակ։

Հետագայում Տիգրանուհու սերնդից է սկիզբ առնում այս կողմերում հայտնի «Ոստան ազատության» կոչված արքայազարմ ազնվական դասակարգը։
Իսկ Աժդահակի առաջին կնոջը՝ Անույշին, և Աժդահակից սերված բազմաթիվ պատանիների ու աղջիկների, գերիների բազմությամբ հանդերձ, ավելի քան տասը հազար մարդ, Տիգրանը Մարաստանից բերում, բնակեցնում է Մասիսի արևելյան փեշերին՝ մինչև Գողթն գավառի սահմանները, Նախճավանի ամրոցի դիմաց։ Այդ բնակավայրերն են Տամբատ, Ոսկիողա, Դաժգույնք և Երասխի ափին գտնվող այլ դաստակերտներ, որոնցից մեկն էլ Վրանջունիքն է։

Տիգրանը մարացիներին է թողնում նաև գետի մյուս ափին գտնվող Խրամ, Ջուղա և Խորշակունիք ավանները և մինչև Նախճավանի ամրոցն հասնող ամրողջ դաշտը։ Անույշին, իր զավակներով հանդերձ, Տիգրանը խաղաղ բնակեցնում է Մասիս լեռան փեշի երկրաշարժից առաջացած փլվածքի վերջում և նրանց տրամադրում սպասավորներ։

Առաջադրանք

Համառոտ վերաշարադրել առասպելը, համեմատել, համադրել, գտնել անճշտություններ/«Վիպասանք» վիպաշարը, կարդալուց հետո/:

Աղբյուրներ՝

Տիգրան Երվանդյան

Տիգրան և Աժդահակ

Համեմատել Երվանդ Սակավակյացին և Տիգրան Երվանդյանին:

Ներկայացնել Քսենոփոնի հաղորդած տեղեկությւոնները Հայաստանի մասին:

Երվանդ Սակավակյացի օրոք հայաստանը պարտվել է և եղել է Աժդահակի գերիշխանության տակ, նրան վճարել է հարկեր, իսկ Տիգրան Երվանդյանը ոչ թե ինքն է վճարել հարկեր և եղել ուրիշի լծի տակ այլ ինքն է լուծ դրել Մանրաստանի վրա և պայքարել Աժդհակի դեմ։ Տիգրան Երվանֆյան եղել է ավելի քաջ, անվախ և պայքարել է իր հայրենիքի սահմանները մաեծացնելու և հզորացնելու համար, իսկ Երվանդ Սակավակյացը եղել է ավելի թույլ և հավանաբար այդ պատճառով ավելի քիչ է թագավորել։ Տիգրան Երվանդյանը Երվանդ Սակավակյացի որդին է և ավելի հզոր թագավոր է եղել քան հայրը։

Ներկայացնել Քսենոփոնի հաղորդած տեղեկությւոնները Հայաստանի մասին:

Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր։

Առաջադրանք, 6-րդ դասարան, դեկտեմբերի 6-12

Առաջադրանք 1

Դասարանական

Աքեմենյան Իրանը/Պատասխանել հարցերին/

  1. Որտե՞ղ է տեղակայված էլամը։ Ո՞րն էր այդ պետության մայրաքաղաքը։ Իրանական սարահարթի հարավում տեղակայված էր էլամը։ Շոշն էր այդ պետության մայրաքաղաքը։
  2. Արիական ցեղերը որտողի՞ց էն ներթափանցել իրան։ Ի՞նչ է նշանակում արիացի։ Արիական ցեղերը Հայկական լեռնաշխարհից ներթափանցեցին իրան։ Արիացի նշանակում է ազնվազարմ։
  3. Որտե՞ղ էին ապրում մարիական ցեղորը։ Մարերը ե՞րբ ստեղծեցին միավորված պետություն։ Իրանի հյուսիսում էին ապրում մարական ցեղերը։ Ք․ա․VIII դարում Մարերը ստեղծեցին միավորված պետություն։
  4. Պարսիկների առաջնորդ կյուրոսը ե՞րբ նվաճեց Մարաստանը։ Պարսիկների առաջնորդ կյուրոսը նվաճեց Մարաստանը Ք․ա․ 550թ։
  5. Ի՞նչ նպատակ էր դրել իր արջև կյուրոսը։ Թվարկեք նրա նվաճած երկրները։ Կյուրոսն իր արջև նպատակ էր դրել նվաճելու ամբողջ Առաջավոր Ասիան։ Նրա նվաճած երկրներնեին բաբելոնը և լիդիայի թաքավորությությունը։
  6. Ո՞ր երկիրները ապստամբեցին դարեհ առաջինի դեմ։ Դարեհ1-ի դեմ ապստամպեցին նվաճված երկրները բաբելոնը, Մարաստանը, էլամը և մյուսները։
  7. Թվարկեք Դարեհի I-ի իրականացրած վերափոխումները։ Ի՞նչ նշանակություն ունեցան դրանք։ Դարեհը մի շարք բարեփոխումներ կատարեց։ Նա իր տերությունը բաժանեց մարզերի ատրապությունների։Դրանցում նա կառավարիչներ նշանակեց իր ազգականներին և մերձավորներին, որոշ երկրներում նաև տեղական արքայատոհմերի ներկայացուցիչների։ Բոլոր մարզերի համար սահմանվեցին հարկեր։
  8. Ո՞ւմ օրոք է կառուցվել Արքայական ճանապարհը, որքա՞ն էր երկարոջթյունը։ Քարտեզի վրա ցույց սվեք այդ ճանապարհը, այն անցնու՞մ էր հայաստանի տարածքով։ Իր լայնածավալ տերության հեռավոր շրջանների միջև հազորդակցությունը հեշտացնելու նպատակով Դարեհը կառուցեց շուրջ 2500 կմ երկարությամբ նշանավոր Արքայական ճանապարհը։
  9. Բնութագրեք Աքեմենյան տերությունը։ Աքեմենյա պետոըթյունը համաշխարհային տերություն էր։ Այն ներառել էր ամբողջ Առաջավոր Աւիան։ ժամանակի ընթացքում այնտող ապրեղ ժողովուրդների մոտ սկսեցին ձևավորել ընդհանրություններ ժողովուրդների միջև ընդլայնվեցին տնտեսական և մշակությային կապեր։ Միևնոևյն աստվածներին երկարազում էին տերության տարբեր շրջաններում։ Աքեմենյան տերությունը գոյություն ունեցավ մինչև Ք․ա․ IV դ․ վերջերը, կերծանվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։

Առաջադրանք 2

Հայկազունիների նոր թագավորությունը, Ք. ա. VII-VI դարերում

Պատմել մ.թ.ա. IV-II դարերում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին:

Ք. ա. 336 թվականին գահ բարձրացավ Ալեքսանդր Մակեդոնացին, որը քսան տարեկան էր: Նա կոչվեծ Ալեքսանդր Մեծ և տիրեց 336-323 թվականները: Ալեքսանդր Մակեդոնացու միջոցով կործանվեց Աքեմենյան տերությունը՝ Դարեհ III-ը պարտվեց, դիմեց փախուստի և հետագայում սպանվեց: Գավգամելայի ճակատամարտին հայերը աքեմենյան զորքի կազմում էին: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ III-ը, իսկ Փոքր Հայքինը՝ Միթրաուստեսը: Երբ հայկական զորքերը վերադարձան Գավգավմելայի ճակատամարտից, բարենպաստ իրավիճակ ստեղծվեց վերականգնել Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ III-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Փոքր Հայքում՝ Միթրաուստեսը: Այդպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

Թվարկել Ալեքսանդր Մակեդոնացու Հայաստան չարշավելու պատճառները:

Դասարանական

Դասարանական

1.Իրադարձությունները ներկայացրու ՝ ……. դար, ……..կես

Ք.ա.782Էրեբունի — Երեան բերդաքաղաքի հիմնադրումը։
Ք.ա.776Արգիշտիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքի հիմնադրամը Արգիշտի Ա-ի կոդմից։
Ք.ա.714Սարգոն II-ի արշավանքը Ուրարտու։ Մուսասիրի ավերումը։
Ք.ա.827 — 825Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի (Վանի) հիմնադրումը Սարդարի Ա-ի կոդմից։


2.Ընտանիքի երկու անդամների ծննդյան տարեթիվ ներկայացրու , նշիր որ դարի, որ կեսին են ծնվել:

3.Ինչ են ուսումնասիրում, բացահայտում

  •  հնագետները 
  • ազգագրագետները 
  • դրամագետները

4.Ընտրել Վանի թագավորությունից երկու արքա, համեմատել.

  • կառավարման թթ.
  • ներքին քաղաքականություն
  • արտաքին քաղաքականություն
  • Հիմնավորել այդ արքաներից մեկի ավել զորեղ լինելը

5.Բացատրել օրենք, օրենսգիրք հասկացությունները

   Գրել 5 հիմնավորում օրենքի կարևորման մասին

Նկարագրել Համմուրաբիին որպես արքա , մեղադրել, արդարացնել իր ստեղծած օրենքների համար: 

«Ես՝ Համմուրաբիս, աստվածների կողմից նշանակված առաջնորդս, թագավորներից ամենաառաջինը, եփրատյան գյուղերի նվաճողը, ճշմատություն և արդարություն դրեցի երկրի շուրթերին։

Այսուհետև․

  • Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։
  • Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։
  • Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։
  • Եթե մեկը կտրի ստրուկի խարանը, նրա մատները պետք է կտրել։
  • Եթե մարդը սպանի ուրիշի ստրուկին, նա պետք է ստրուկի դիմաց տա ստրուկ։
  • Եթե մարդը սպանի ուրիշի եզը, նա պետք է եզան դիմաց տա եզ։
  • Եթե մարդը ունի պարտք, նրա կինը, որդին կամ դուստրը պետք է 3 տարի ստրկության մեջ լինեն, չորրորդ տարում նրանց պետք է ազատ արձակեն։
  • Եթե մարդն իր հավասարին ապտակի, նա պետք է վճարի տուգանք։
  • Եթե մարդը ապտակի իրենից բարձրին (այսինքն մեծատոհմիկ աստիճանավորի, քրմին), պետք է նրան 60 անգամ հարվածել եզան կաշվից պատրաստած մտրակով»։

Եզրափակման մեջ ասված է․

  • «Ես՝ Համմուրաբիս, արդարադատ թագավոր եմ, որին Արևի աստվածը շնորհել է օրենքներ։ Իմ խոսքերը հիանալի են, իմ գործերը՝ աննման»։

6. Ստեղծիր քո պետությունը

  • .աշխարհագրական դիրքը
  • անվանումը
  • լեզուն
  • կրոնը
  • առաջնորդ
  • օրենքներ/10օրենք/
  •  

7.Պարզապես պատասխանիր

Առաջին ուսումնական շրջանի

  • ամենադուր եկած թեման/հիմնավորիր/
  • ամենաանհետաքրքիր թեման/հիմնավորիր/
  • ինչ կուզեիր փոփոխել, ինչպես դու կանցկացնեիր դասապրոցեսը
  •  

Շնորհակալություն

Փորձիր գնահատել քո աշխատանքը:

Առաջադրանք, 6-րդ դասարան, նոյեմբերի 28-դեկտեմբերի 5-ը

2-12

1.Պատմիր Խեթական պետության,  Միտանի պետության մասին:Հիմնավոր Խեթական պետութան հզորացման ժամանակաշրջանը:

Խեթական պետություն, Միտանի

Խեթական պետություն, Խատտի, Հաթի, հնագույն պետություն Փոքր Ասիայում։ Ստեղծվել է մ.թ.ա. մոտ XVIII դ. 1-ին կեսին, երբ Կուսսարա քաղաքի առաջնորդ Անիտտան միավորել է խեթերի քաղաք-պետությունները, գրավել Նեսան, Հատտուսան։ Մ.թ.ա. XVIII դ. 2-րդ կեսին Լաբարնան դարձել է թագավոր և սկզբնավորել խեթական պետությունը։ Նրա անունը հետագայում դարձել է խեթական թագավորների տիտղոս։ Խեթական պետությունը մոտավորապես ընդգրկել է Հալիս գետի ավազանը։

Խատտուսիլի I, Մուրսիլի I և Տելիպինու թագավորները ընդլայնել են խեթական պետության սահմանները՝ ընդգրկելով Փոքր Ասիայի մի շարք այլ շրջաններ։ Մուրսիլի I գրավել է Բաբելոնը և Հալաբը կողոպտելով ժամանակի այդ խոշոր քաղաքները։ Մուրսիլի I-ի մահից հետո սկսվել է գահակալական պայքար, որին վերջ է տվել Տելիպինուն։ Մ.թ.ա. XVI դ. սկսվել է խեթական պետության պատմության մի շրջան։ Ենթադրվում է, որ այս շրջանում խեթական պետությունում ուժեղացել է Խուռիների ազդեցությունը։ Մ.թ.ա. XV դ. վերականգնվել է խեթական պետությունը (Նոր թագավորություն, մ.թ.ա. XV — XII դդ.), որն ընդգրկել է համարյա ամբողջ Փոքր Ասիան, Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները և Հյուսիսային Ասորիքը։ Խեթական թագավորներն իրենց արշավանքների ժամանակ ընդհարվել են Հայասայի հետ (Թուդխալիա III-ի արշավանքները, Հայասայի «թագավոր» Անիայի և Մուրսիլի II-ի միջև պատերազմները), կնքել պայմանագիր (Սուպիլուլիումա I-ի և Հայասայի «թագավոր» Հուկկանայի միջև)։ Սուպիլուլիումա I բազմիցս արշավել է Եգիպտոսի վրա և խլել Ասորիքի մի շարք շրջաններ, իրեն ենթարկել Միտաննին, հուռիններին։ Մ. թ. ա. XII դ. 2-րդ քառորդին Փոքր Ասիա ներխուժած թրակա-փռյուգիական ցեղերը կործանեցին խեթական պետությունը։

1-12

2.Պատմիր փյունիկեցիների, նրանց ձեռքբերումների մասին:

Կարթագենը ՝ Հյուսիսային Աֆրիկայի փյունիկյան ամենամեծ գաղութը, էլ ավելի խիտ-խիտ էր կառուցված: Ըստ հին հռոմեական պատմաբանների ՝ Կարթագենում կային հարթ տանիքներով վեց հարկանի շատ շինությունները: Շենքերն այնքան մոտիկ  էին իրար, որ մ.թ.ա. 146 թ.-ին հռոմեացի զինվորները քաղաքը գրավելու ժամանակ տախտակները տանիքից տանիք էին նետում և տեղափոխվում մեկ այլ շենք: Արտաքինից տները զարդարում էին տարբեր նախշերով : Ներսում տան երկայնքով ձգվում էր միջանցքը, որի կենրոնից դուրս էիր գալիս դեպի բակ: Բնակելի թաղամասերը գտնվում էին բակի երկու կողմերում:

Արտաքինից տները զարդարում էին տարբեր նախշերով : Ներսում տան երկայնքով ձգվում էր միջանցքը, որի կենրոնից դուրս էիր գալիս դեպի բակ: Բնակելի թաղամասերը գտնվում էին բակի երկու կողմերում:

Պեղումները նաև որոշակի պատկերացում են տվել փյունիկեցիներին շրջապատող կահույքի և կենցաղային իրերի մասին: Ամենայն հավանականությամբ, փյունիկեցիները օգտագործում էին ցածր սեղաններ, աթոռներ, աթոռակներ, հարթ մահճակալներ: Տանը պատվավոր տեղը զբաղեցնում էր մի մեծ փայտե սնդուկը, որտեղ պահվում էին տան հիմնական գանձերը: Նրանք, ովքեր ավելի հարուստ էին, այն ծածկում էին գորգով, իսկ աղքատները ՝ խսիրներով:

3.«Դրվագներ Ասորեստանի պատմության էջերից»

Ասորեստան նաև անվանում են Ասորական կայսրություն, եղել է Սեմական լեզվով խոսող գլխավոր միջագետքյքն թագավորությունը և կայսրությունը Հին մերձավոր

մերձավոր Արևելուքում  և լևանում։ Այն որպես պետություն ստեղծվել է մ.թ.ա. մոտ 25-րդ դարում  Աշուր  քաղաք պետությունից և գոյատևել է մինչև կործանումը մ.թ.ա. 612 թվականից մ.թ.ա. 609 թվականները ընկած ժամանակահատվածում։ Մ.թ.ա. յոթերորդ դարի վերջից մինչև մ.թ. յոթերորդ դարերի սկիզբը այն եղել է որպես աշխարհաքաղաքական միավոր, որի մեծ մասը եղել է օտարերկրյա տերությունների տիրապետության տակ, չնայած մեծ թվով նեոասորակ պետություններ հզորացան տարբեր ժամանակներում, օրինակ՝ Պարթևական  և Սասանյան կայսրուփյուններ, որոնց ժամանակ Ասորեստանը դարձավ Արևելյան  եկեզեցու բնօրրանը։

4.«Բաբելոնի վերելքն ու անկումը»

Համուրապի թագավորի օրոք (մ․թ․ա․ 1792–1750) Միջագետքի մեծ մասը միավորվել է Բաբելոնի տիրակալության ներքո։ Մ․թ․ա․ 18-րդ դարի երկրորդ կեսից զանգվածաբար Բաբելոն են թափանցել քասիտական ցեղեր, որոնք անկման են հասցրել նրա ստրկատիրական ծաղկուն պետությունը և հիմնել իրենց տիրապետությունը (մ․թ․ա․ 1518-1204)։ Քասիտական տիրապետության անկումից հետո Բաբելոնը ժամանակավոր վերելք է ապրել նոր դինաստիայի ներկայացուցիչ Նաբուգոդոնոսոր I-ի օրոք, որը ետ է մղել հարևան Ասորեստանի և Էլամի ոտնձգությունները, պահպանել երկրի անկախությունն ու հզորությունը

Այս գաղթը հայտնի է «Բաբելոնյան գերություն» անունով։ Մ․թ․ա․ 539 թվականին Աքեմենյան թագավոր Կյուրոս Մեծը նվաճել է Բաբելոնը։ Վերջինիս գրավմանը, ըստ հույն պատմիչ Քսենոփոնի («Կյուրոպեդիա»), մասնակցել են արմենների (հայերի) 8-հազարանոց այրուձին և 40-հազարանոց հետևակը՝ Տիգրանի և Եմնասի առաջնորդությամբ։ Հրեաների համակրությունը շահելու համար Կյուրոսը նրանց վերադարձրել է Պաղեստին և ետ տվել խլված հարստությունը։ Բաբելոնը վերածվել է Աքեմենյան Պարսկաստանի փոխարքայության՝ Կյուրոս II-ի որդի Կամբյուսեսի գլխավորությամբ։ Դարեհ I-ի օրոք Բաբելոնը ապստամբել է և անկախացել։ Ըստ Բագհաստանայի արձանագրության, ապստամբության ղեկավարը՝ հայազն Արախանը, հռչակվել է Բաբելոնի թագավոր (Նաբուգոդոնոսոր IV)։ Դարեհ I-ը հաղթել է նրան և կողմնակիցների հետ մահապատժի ենթարկել։ Ենթադրվում է, որ բաբելոնյան ապստամբները համագործակցել են ապստամբած Հայաստանի հետ։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո Բաբելոնը կառավարել են մակեդոնական, այնուհետև սելևկյան կուսակալները։ Մ․թ․ա․ մոտ 140 թվականից Բաբելոնը մտել է պարթևական, այնուհետև (մ․ թ․ 224)՝ Սասանյան պետության կազմի մեջ։ Հայաստանի կապերը Բաբելոնի հետ ունեցել են հնագույն պատմություն։ Ուրարտական պետության թագավոր Արգիշտի Բ-ի արշավանքները (մ․թ․ա․ 751-750) հասել են մինչև Բաբելոն։ Հերոդոտոսը վկայում է, որ Եփրատ գետով աշխույժ առևտուր է կատարվել Բաբելոնի և Հայաստանի միջև։

Դասարանական

Ողջույն , հետաքրքրասեր պատանի, արի միասին աշխատենք:

Անուն Աննա Մարիա

Ազգանուն Մարգարեան

Ազգությունը Հայ

Քաղաքը երևան

Երկիրը Հայաստան

1.Ինչպես է կոչվել, այն երկիրը, որտեղ կազմավորվել է հայ ժաղավուրդը

Ա. Հայաստան, Ուրարտու, Հայք, Արատտա, Բիայնիլի, Նայիրի

Բ.ըստ վրացիների Սոմխեթի

2.Փորձիր ներկայացել Հայկական լեռնաշխարհի

ա.5 խոշոր գետերը- Տիգրիս, Արաքս, Հրազդան, Արփա, Եփրատ

բ. 3 մեծ լճերը-Վանա լիճ, Սրանա լիճ, Ուրմիա լիճ։

գ.լեռները-դասավորիր լեռները/Արագած, Մասիս, Սիս, Սիփան, Նեմրութ/

Ա.հարավից հյուսիս                           բ. Ըստ բարձրության

Մասիս                           5137

Արագած 4090

Սիփան 4050                    

Սիս                     3925

Նեմրութ                  2150

4.Փորձիր լրացնել

Մասիս Արագած լեռների միջև Արաքս գետի /Երասխի/ միջին հոսանքում փռված է

Արարատյան դաշտավայրը Արևնտյան Հայաստանը ,որտեղ գտնվել են Հայաստանի հինավուրց մայրաքաղաքները՝ Վանը ,Կարսը,Անի , էրեբունի։

Դվինը, գտնվում է նաև Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը երևանը;

5.Ըստ Անանաիա Շիրակացու «Աշխարհացույցի» Մեծ Հայքը բաժանված էր 15 նահանգների «աշխարհների»: Փորձիր լրացնել։

Ա.տարածքով ամենամեծը Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան,

Բ.տարածքով ամենափոքրը կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան,Ուտիք։

6.Փորձիր նշել 5 պայման, որոնց առկայության դեպքում կարող է ստեղծվել պետություն

1.Բանակ

2.Ղեկավար

3․ Տարածքը

4. Կրոն

5. Դրոշ

Փորձիր լրացնել աղյուսակը

Սարդուրի Առաջին — Ք. ա.835-820 — Տուշպա — Պատերազմել է Սալմանասար III-ի դեմ — Կատարել է շինարարություն

Մենուա — Ք. ա. 810-786 — Կառուցեց Ջրանցք

Արգիշտի Առաջին — Ք. ա. 786-764 — Էրեբունի, Արգիշտիխինիլի — Գրավել է Բաբելոնիան — Կատարել է շինարարություն

Սարդուրի Երկրորդ — Ք. ա.764-735

7.Վանի թագավորության այլ անվանումները։ Նաիրի վան ուրարտու, Արյարատ, Բիայնիլի

8.Վանի թագավորության երեք գլխավոր աստվածները

Խալդի, Թեյշեբա, Շիվինի

9.Փորձիր գտնել Վանի թագավորության թագավորների անվանումները

Արամե 859-843

Սարդուրի Ա 835-825

Իշպուինի 825-810

Մենուա 810-786

Արգիշտի Ա 786-764

Սարդուրի Բ 764-735

Ռուսա Ա 735-710

Արգիշտի Բ 710-685

Ռուսա Բ 685-645

Սարդուրի Գ 643

Սարդուրի Դ 625-620

Էրիմենա 620-605

Ռուսա Գ 605-595

Ռուսա Դ 595-585

10.Համապատասխանեցրու

1.Թեյշեբա գլխավոր աստված

2.Շիվինի արևի աստված

3.Բզնունյաց ծով Վանա լիճ

4.Կապուտան լիճ Ուրմիո լիճ

5.Գեղամա ծով Սևանա լիճ

6.Էրեբունի ԱրգիշտիԱ

7.Երասխ Արաքս

8.Արածանի Արևելյան Եփրատ

9.Տուշպա Սարդուրի Ա

10.Շամիրամի ջրանցք Մենուա

11.Խալդի պատերազմի աստված

11.Փորձիր տալ այս բառերի բացատրությունը

Էրեբունի-Երևան քաղաքի նախկին անվանում

Հետևակ-Ոտքով գնացող

Հեծելազոր- Հեծյալ զորք

Արձանագրություն-Քարի՝ աղյուսի և նման կարծր առարկաների վրա փորագրված գրություն

Սեպագիր-Սեպագրական արձանագրություն

Պալեոլիթ-Հին Քարի Դար

Մեզոլիթ-Միջին Քարի Դար

Նեոլիթ-Նոր Քարի Դար

Աշխարհազոր-Կանոնավոր բանակին օգնելու համար կազմակերպվող ժողովրդական զորք

12.Փորձիր նշել 5 պայման, որի դեպքում տերություն է վերանում

.Բանակի թուլացում

2.Վատ ղեկավար

3.Տնտեսական անկում

4.Ժողովրդի պակաս

5.Կրոնի վերացում

Առաջադրանք, 6-րդ դասարան, հոկտեմբերի 4-10-ը

Տալ այս բառերի բացատրությունը ՝օգտվելով այս աղբյուրից:

Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ ՝

Մոգություն

Մոգությունը հիմնված է մտքի վրա, որով մարդը դիմում է մութ ուժերին, դեպքերի վրա , կարողություն ձեռք բերելու ինչպես նաև իրական կամ թվացյալ մատերիայի վրա ազդեցություն գործելու նպատակով։

Արևմտյան մշակույթում մոգությունն առանձնացնում են կրոնից կամ գիտությունից, սակայն նմանատիպ տարբերակումներն ու մոգությունների առանձնահատկություններն հանդիսանում են լայն բանավեճի առիթ։

Պրակտիկ գուշակությունն իր մեջ ներառում է՝ գուշակությունաստղագուշակությունկախարդումկախարդությունալքիմիամեդիումմեռելագուշակություն։

կախարդություն

Ըստ Գ․ Ա․ Կրիլովի՝ ընդհանուր ստուգաբանության մեջ գոյություն չունի, այն սկզբնապես նշանակել է կախարդ («колдун»), հմայախոսություն, աղոթող։

Ն․ Մ․ Շանսկի և Տ․ Ա․ Բաբռովի կարծիքով՝ հմայել («колдовать») բառը ածանցավոր բառ է, որի արմատը հին-ռուս.՝ кълдъ բառն է («колд»)՝ կախարդ, հմայախոս։

Արևելյան սլավոնների մոտ կախարդների և կախարդության տեսքը ձևավորվել է Ոլխվերի և Ոլխվությունների մասին պատկերացումների ազդեցությամբ։ Մոգերը իրականացնում էին երկրպագության և ծիսական զոհաբերության արարողությունները, կարող էին բորբոքել բնական երևույթները և կանխատեսել ապագան։ «Волховать» բառը հին սլավոնական влснжти (կցկտուր և անպարզ խոսել) բառի ցեղակիցն է։

Հնացած կախարդություններ («чары»՝ հմայություն, մոգություն) բառը ծագում է հին-ռուս.՝ чаръ (դյութություն, թովչություն) և հին սլավոներեն՝ *čarъ (ինչը իր հերթին ծագում է հնդեվրոպական «kuer»՝ անել, բառից) բառերից։

Ոգեպաշտություն

Անիմիզմ (լատ.՝ anima — ոգի, հոգի)՝ հավատ ոգիների և հոգու նկատմամբ, որոնք իբր կառավարում են մարդկանցկենդանիներին, շրջապատող աշխարհի առարկաներն ու երևույթները։ Ոգեպաշտություն է նաև այն կեղծ հայեցակետը, ըստ որի բնության բոլոր էակներն ու առարկաներն ունեն հոգի։

Բնապաշտություն

Բնությունը և բնության երևույթները պաշտելը

Տոտեմիզմ

 Մարդկանց որոշակի խմբերի և, այսպես կոչված, տոտեմների (կենդանիներբույսեր, հազվադեպ՝ բնության երևույթներ, անշունչ առարկաներ) միջև գերբնական ազգակցության մասին հավատք տոհմացեղային հասարակության մեջ։ Տոտեմիզմի հիմնական տեսակը տոհմային է (անհատականը կամ սեռայինը՝ հազվադեպ)։ Տոտեմը (ավելի հաճախ՝ կենդանու տեսակ) իր անունը կրող խմբի (սովորաբար՝ տոհմ, համայնքի) կրոն, պաշտամունքի առարկան է։ Հիմնավոր ուսումնասիրությունները (հատկապես՝ սովետական գիտնականներ Դ․ Կ․ Զելենինի, Ա․ Ա․ Տոկարնի, Մ․ Պ․ Տուաոովի և ուրիշների) ցույց են տալիս, որ Տոտեմիզմ համընդհանուր երևույթ է, նախնադարյան հասարակությունում արենազգակցական հարաբերությունները երևակայականորեն արտացոլող առավել հին կրոն, համակարգերից մեկը։ Տոտեմիզմ առավել ամբողջությամբ պահպանվել է Ավստրալիայի բնիկների մեջ։ Տոտեմիզմի վերապրուկներ նկատվում են աշխարհի բոլոր կրոններում,ներառյալ հուդայականությունըքրիստոնեությունըբուդդայականությունըհնդուիզմըմահմեդականությունը։

Առաջադրանք, 6-րդ դասարան, հեկտեմբերի 4-10-ը

Տալ այս բառերի բացատրությունը ՝օգտվելով այս աղբյուրից:

Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ ՝

Մոգություն

Մոգությունը հիմնված է մտքի վրա, որով մարդը դիմում է մութ ուժերին, դեպքերի վրա , կարողություն ձեռք բերելու ինչպես նաև իրական կամ թվացյալ մատերիայի վրա ազդեցություն գործելու նպատակով։

Արևմտյան մշակույթում մոգությունն առանձնացնում են կրոնից կամ գիտությունից, սակայն նմանատիպ տարբերակումներն ու մոգությունների առանձնահատկություններն հանդիսանում են լայն բանավեճի առիթ։

Պրակտիկ գուշակությունն իր մեջ ներառում է՝ գուշակությունաստղագուշակությունկախարդումկախարդությունալքիմիամեդիումմեռելագուշակություն։

կախարդություն

Ըստ Գ․ Ա․ Կրիլովի՝ ընդհանուր ստուգաբանության մեջ գոյություն չունի, այն սկզբնապես նշանակել է կախարդ («колдун»), հմայախոսություն, աղոթող։

Ն․ Մ․ Շանսկի և Տ․ Ա․ Բաբռովի կարծիքով՝ հմայել («колдовать») բառը ածանցավոր բառ է, որի արմատը հին-ռուս.՝ кълдъ բառն է («колд»)՝ կախարդ, հմայախոս։

Արևելյան սլավոնների մոտ կախարդների և կախարդության տեսքը ձևավորվել է Ոլխվերի և Ոլխվությունների մասին պատկերացումների ազդեցությամբ։ Մոգերը իրականացնում էին երկրպագության և ծիսական զոհաբերության արարողությունները, կարող էին բորբոքել բնական երևույթները և կանխատեսել ապագան։ «Волховать» բառը հին սլավոնական влснжти (կցկտուր և անպարզ խոսել) բառի ցեղակիցն է։

Հնացած կախարդություններ («чары»՝ հմայություն, մոգություն) բառը ծագում է հին-ռուս.՝ чаръ (դյութություն, թովչություն) և հին սլավոներեն՝ *čarъ (ինչը իր հերթին ծագում է հնդեվրոպական «kuer»՝ անել, բառից) բառերից։

Ոգեպաշտություն

Անիմիզմ (լատ.՝ anima — ոգի, հոգի)՝ հավատ ոգիների և հոգու նկատմամբ, որոնք իբր կառավարում են մարդկանցկենդանիներին, շրջապատող աշխարհի առարկաներն ու երևույթները։ Ոգեպաշտություն է նաև այն կեղծ հայեցակետը, ըստ որի բնության բոլոր էակներն ու առարկաներն ունեն հոգի։

Բնապաշտություն

Բնությունը և բնության երևույթները պաշտելը

Տոտեմիզմ

 Մարդկանց որոշակի խմբերի և, այսպես կոչված, տոտեմների (կենդանիներբույսեր, հազվադեպ՝ բնության երևույթներ, անշունչ առարկաներ) միջև գերբնական ազգակցության մասին հավատք տոհմացեղային հասարակության մեջ։ Տոտեմիզմի հիմնական տեսակը տոհմային է (անհատականը կամ սեռայինը՝ հազվադեպ)։ Տոտեմը (ավելի հաճախ՝ կենդանու տեսակ) իր անունը կրող խմբի (սովորաբար՝ տոհմ, համայնքի) կրոն, պաշտամունքի առարկան է։ Հիմնավոր ուսումնասիրությունները (հատկապես՝ սովետական գիտնականներ Դ․ Կ․ Զելենինի, Ա․ Ա․ Տոկարնի, Մ․ Պ․ Տուաոովի և ուրիշների) ցույց են տալիս, որ Տոտեմիզմ համընդհանուր երևույթ է, նախնադարյան հասարակությունում արենազգակցական հարաբերությունները երևակայականորեն արտացոլող առավել հին կրոն, համակարգերից մեկը։ Տոտեմիզմ առավել ամբողջությամբ պահպանվել է Ավստրալիայի բնիկների մեջ։ Տոտեմիզմի վերապրուկներ նկատվում են աշխարհի բոլոր կրոններում,ներառյալ հուդայականությունըքրիստոնեությունըբուդդայականությունըհնդուիզմըմահմեդականությունը։