Պառավ ձին: Լև Տոլստոյ

Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։

Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։

Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։

Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։

Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։

Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլ էր ուզում ման գա, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։

Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի տեղիցը ժաժ չեկավ, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի սկսեցի զարկել մտրակով ու ոտներով* Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ. Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։

Ես նեղացա.

— Ո՞նց թե, ես իսկի չեմ քչել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։

Ծառան գլուխը թափ տվեց․

— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր․․․ մի՞թե չէիք խղճահարվիլ։

Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։

Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածանում, ինչպես էր պնչերով ծանր շուկչ քաշում, հևում՝ մացթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած շլինքը համբուրել, ներողություն .խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։

Անծանոթ բառեր

Թամբել-Թամբը դնել ձիու (Էշի, ջորու) վրա և պինդ կապել:

պինչ-Քիթ:

ազդր- Ոտքի վերին մասը կոնքից մինչև ծունկը, բարձ, զիստ:

մտրակ- Կոթի վրա ամրացրած կաշվե շերտ կամ կաշեփոկերի ամուր ու հաստ թելերի ևն հյուսվածք՝ կենդանիներին (առավելապես՝ ձիուն) քշելու համար:

շլինք- Վիզ, պարանոց:

կալ-  Հացահատիկը կալսելու տեղ, կալատեղ:

Գործնական քերականություն

1․ Բառերը բաղադրիչների բաժանի՛ր

խնդրագիրք-խնդիր (արմատ)+ ա (հոդակապ)+ գիրք (արմատ)

մեծամիտ-մեծ (արմատ)+ ա (հոդակապ)+ միտ (արմատ)

հանրային-հանուր (արմատ)+ ա (հոդակապ)+ յին (ածանց)

համակարգիչ-համակարգ (արմատ)+ իչ (ածանց)

գնդասեղ-գունդ (արմատ)+ ա (հոդակապ)+ սեղ (արմատ)

անդադար-ան (ածանց)+ դադար (արմատ)

հնարամիտ-հանուր (արմատ)+ ա (հոդակապ)+ միտ (արմատ)

հանրահայտ-հանուր (արմատ)+ ա (հոդակապ)+ հայտ (արմատ)

դեղձենի-դեղձ (արմատ)+ ենի (ածանց)

2․ Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմյանց, քվեարկություն, որդիակ, յասաման, քիմիական, հեքիաթային, ոսկիա, հրեական, դաստիարակություն, սենյակ, կրիա, Անդրեաս, Եղյազարյան, կյանք:

3․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ող կոտրվել է: (ող, ոխ)

Ոխ սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույն գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն)

Մի քանի հոգի ձեռք ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բուն: (բույն, բուն)

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորյա շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորիա անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

4․ Նախադասությունները կետադրի՛ր․

Երկինքը կամաց-կամաց ամպեց, և սկսեց անձրևել:

Հայրը խոժոռվեց ու տղան հասկացավ, որ պիտի լռի:

Բժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի:

Իսկական կրակ է, երեխա չէ:

Գետափին մի քար կա, որի վրա պառկում էր լողանալուց հետո:

Այդ մարդու սիրտը քար է, երբեք ոչ մեկին չի ներում։

5․ Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

մանրէսպան, միջօրե, լայնեէկրան, երբևիցե, այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերէրգ, երբևէ, ինչևիցե, մանրէ, հնէաբան, նախօրե, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա: 

Նոյեմբերի 8-նոյեմբերի 12-ի առաջադրանքններ

Նոյեմբերի 8 

Նոյեմների 9

Դ․ Վարուժան «Անդաստան»

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարան

կայլակի-կհոսի

թող ըլլա-թող լինի

ցորյանի-ցորենի

աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ

Առաջադրանքներ

1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

Ակոս-Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը:

կոչնակ-Եկեղեցի հրավիրող կոչնազանգ:

գյուղակ- Եկեղեցի հրավիրող կոչնազանգ:

բերրիություն-Բերրի լինելը:

ցող-Օդի՝ խոնավությունից գոյացող ջրի կաթիլներ, որ նստում են բույսերի, գետնի և այլ առարկաների վրա՝ գիշերը և վաղ առավոտյան:

օրհներգություն-Օրհներգը որպես գրականության և արվեստի ժանր:

գերանդի-Երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար:

ամբար-Զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան:

բերկրություն-Նույնն Է՝ Բերկրանք:

հորդել-Հորդությամբ հոսել, հորդանալ, վարարել:

2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։

3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:

Քնարական հերոսը խաղաղությո՜ւն, օրհներգությո՜ւն, բերրիությո՜ւն, առատություն, պտղաբերում է ուզում ունենալ։

4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):

5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:

Իմ ընտրած վերնագիրը խաղաղություն է, որովհետև երբ խաղաղություն լինի բոլոր մնացած մաղթանքները կիրականանան։

6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։

Նոյեմբերի 10

Քերականական առաջադրանքների հղումները

  1. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր ական կամ ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական

Լեռն-լեռնային

քաղաք-քաղաքական

անձրև-անձրևային

բարեկամ- բարեկամական

շուն-շնսային

անձ-անձնական

զինվոր- զինվորական

ցամաք- ցամաքային

ծնունդ-ծնուննդական

տուն-տնային

անապատ-անապատային

դև-դևական

դյուցազն-դյուցազնական

աղաչել-աղաչայինլմկմ

հրեշտակ-հրեշտակային

ստրուկ-ստրուկային

պետ-պետական

դյուցազն(ություն)-դյուցազնական

խորհուրդ-խորհուրդային

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել) Սանր

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել) սանրել

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել) սանր

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ) կախարդ

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ) կախարդել

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)կախարրդ

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ) կախարդ

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար) նկար

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)նկարել

3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Սևանա լճի խնդիրն այսոր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրդ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնջվում են մի շարք այլ․ական հարցեր: Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենսական աշխարհի պահպանության խնդիրը:

4. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և բաղադրյալ բառեր կազմի՛ր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:

Օրինակ՝

գգույշ + անալ — գգուշանալ (ույ-ը դարձել է ու):

Ա. Բազում-բազմանալ ամուր-ամրանալ բույր-բուրավետ կապույտ-կապտյա բույս-բուսական ողջույն-ողջանալ որդի-որդյակ ոսկի-ոսկյա

Բ. պատիկ, -անալ, -ավետ, -ական, ակ, յա:

 5. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — ուրախանալ:
  1. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Հայերի երկիրը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները շատ վաղ ժամանակներից օգտագործվել են որպես շինարարական նյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծ թվով ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձր որակ ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:

2․ Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարտահատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենամեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց մարգարիտն է: Համպարը թանկարժեք նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սևավուն, քարանման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

3․ Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զարիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խրբոտ:

Առանց ընդադել լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

անկոտռոըմ ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոքեվորում է ու կպչում գործի:

4․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել-Տրտում դառնալ, թախծել:                         ,                

վաղորդայն-Վաղ առավոտ, այգաբաց:

մեղանչել-Մեղք՝ հանցանք գործել:

մաքառել- Պայքարել, կռիվ մղել:

անտունի-Ժողովրդական երգի մի տեսակ:

դրվատել-Գովել, գովաբանել, ներբողել:

երկնչել-Վախենալ, երկյուղ կրել:

. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմոռվա նուշը։
Բարեկամ կորցնելը հեշտ է գտնելը դժվար։
Դուրսը քահանա ներսը սատանա։
Գիտունին գերի եղիր անմիտի հետ ընկեր մի եղիր։
Գիտունի հետ քար քաշի անգետի հետ փլավ մի կեր։
Իր աչքի գերանը չի տեսնում ուրիշի փուշն է տեսնում։

6․ Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

Տնային առաջադրանքներ

Տնային առաջադրանքներ

1. Ստեղծագործական աշխատանք: Ընտրե՛ք վերնագրերից մեկը, գրե՛ք շարադրություն:

  • Մտքերս
  • Փնտրում եմ
  • Սովորել ապրել
  • Այն, ինչ սիրտս է ուզում
  • Պատմելու բան կունենամ
  • Սեփական մտքերից հեռու…
  • Լավ է, երբ մենակ չես
  • Առաջարկեք ձեր վերնագիրը: 

Մտքերս

Կան ընկերներ, որ աշխարհ արժեն: ՈՒ այնքան կարևոր է գտնել կյանքում նման ընկերներ, որոնք պատրաստ կլինեն ամեն ինչում օգնեն, որոնք կողքիդ են թե երջանկության ու թե դժբախտության պահին, կողքիդ են ու քեզ հետ ապրում են այդ պահերը, քեզ հետ ուրախանում են ու տխրում, մենակ չեն թողնում ու ընդունում են քեզ այնպիսին, ինչպիսին իրականում կաս: Այդպիսի ընկերների մոտ կարիք չկա ձևացնելու, կարիք չկա ինչ-որ բան պահելու ու թաքցնելու, նրանք, միևնույնն է, կհասկանան թեկուզ միայն քո հայացքից ու կաջակցեն, կօգնեն ինչով կարող են:
Կան ընկերներ, որոնց չես տեսնում ամիսներով, բայց նրանք, միևնույնն է, մնում են լավագույնը, ու ամեն հանդիպում նրանց հետ անցնում է այնպես, կարծես ձեր մեջ հեռավորությունն ու բաժանումն երբեք էլ չի եղել: Այնքան հաճելի է, երբ կողքիդ ունես մարդիկ, որոնց կարող ես ասել. “- Հիշու՞մ ես” ու հիշել ինչ-որ մի ծիծաղելու իրադարձություն, ինչ-որ մի արկած կամ էլ խայտառակ լինելու մի պահ  , երբ ընկերուհիներով ունեք կատակներ, որ միայն դուք եք հասկանում ու բառեր, որ շատ իրավիճակներ է հիշեցնում ու երբ կես բառից հասկանում եք միմյանց: Հաճելի է, երբ ճանաչելով, տեսնելով միմյանց թերությունները, միևնույնն է, սիրում ենք միմյանց ու պատրաստ ենք օգնել դժվար պահին: Բոլորս էլ կարող ենք սխալվել, կարող ենք տրվել զայրույթին, կարող ենք վիրավորվել ու նեղանալ մեկս մյուսից, բայց պետք է կարողանանք ընդունել մեր ընկերներին այնպիսին, ինչպիսին կան, նրանք հնարավոր է նման լինեն մեզ, հնարավոր է ոչ, գուցե ունենան շատ յուրահատկություններ ու տաղանդներ, կամ գուցե լինեն սովորական, դա չէ կարևորը, կարևորն այն է, որ միշտ կարողանանք ներել նրանց ու ամեն վեճից հետո գտնել իրար ավելի մոտ լինելու ուղին:

Հաճելի է, երբ ընկերուհիներով հավաքվում ենք ու սկսում ենք խոսել ամեն ինչի մասին, ծիծաղում ենք մեկս մյուսիս անհամ կատակների վրա, հիշում ենք անցած – գնացած լավագույն օրերը, տխրում ենք, որ դրանք էլ հետ չեն գալու, բայց և ուրախանում ենք, որ կյանքը շարունակվում է ու դեռ այդպիսի շատ պահեր ու անմոռանալի հուշեր են մեզ մնալու:
Շնորհակալ եմ Աստծուն, իմ ընկերների համար, որ կողքիս են, աջակցում են ինձ ու ընդունում են ինձ այնպիսին, ինչպիսին կամ:


2. Թարգմանչական աշխատանք: 

  • Թարգմանեք՛ որևէ ստեղծագործություն, հոդված, գիտահանրամատչելի նյութ, տեսանյութ և այլն: 
  • Ընտրեք այնպիսի նյութ, որը ձեզ կհետաքրքրի:
  • Թարգմանության մեջ նշե՛ք բնագրի հղումը, որ լեզվից է արված թարգմանությունը: 

https://www.newsinlevels.com/

Puppet Feeds Baby Bird 

A baby bird lives at a zoo in Prague. It is an endangered bird. The zookeepers feed it with a puppet.

The puppet is not a perfect imitation of an adult bird. However, the baby likes it. The puppet teaches the baby. The baby learns how to have its own babies when it grows up.

This type of bird is one of the most endangered birds on Earth. Fewer than 50 of them live in the wild.

Մի թռչուն ապրում է Պրահայի կենդանաբանական այգում: Այն վտանգված թռչուն է: Կենդանաբանական այգիների պահապանները կերակրում են նրան տիկնիկով:

Տիկնիկը կատարյալ նմանակ չէ  չափահաս թռչնի: Այնուամենայնիվ, փոքրիկին դա դուր է գալիս: Տիկնիկը սովորեցնում է երեխային. Երեխան սովորում է, թե ինչպես ունենալ սեփական երեխաներ, երբ մեծանա:

Այս տեսակի թռչունները Երկրի վրա ամենավտանգված թռչուններից են: Նրանցից 50-ից քիչն ապրում է վայրի բնության մեջ:

3․ Տնային ընթերցանություն՝ Ջ․ Ռոդարի «Անտեսանելի Տոնինոյի արկածները»․․․

Ովքեր կարդացել են «Մարդկային կատակերգություն»-ն ու «Անտեսանելի Տոնինոյի արկածները», կարդում են Մարկ Տվենի «Արքայազնը և աղքատը» —մաս 1մաս 2 (հաստափոր գիրք է, լավ կլինի, որ թղթային տարբերակը գտնեք։ Կարող եք մեր գրադարանից էլ վերցնել)։

4․ Եղ․ Չարենց

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՇՈՒՆ

Այս աշունը եկավ, բացվեց, ինչպես երբեք,—
Եկավ, ինչպես զինվոր ու ղեկավար.—
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ պայքարի կանչեց — ապագայի համար։—

Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։

—Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,

—Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…
Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—
Օ, հիրավի, երբե՛ք ես չեմ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…

Առաջադրանքներ

1․ Բառարանով բացատրիր հետևյալ բառերը` մարտակոչ, շեփոր, շրշյուն, վսեմ, մուժ, գուժել:

մարտակոչ-պատերազմակոչ

շեփոր- Լայն փողաբերանով պղնձե երաժշտական փողային գործիք

շրշյուն-Սոսափյուն, շնկշնկոց, շշնկոց, խշրտոց, խշխշոց

վսեմ-Բարձր՝ վեհ բովանդակություն՝ Էություն ունեցող, վեհ, ազնիվ

մուժ-Մառախուղ, մեգ, մշուշ

գուժել-Գույժ՝ վատ լուր հաղորդել


2․ Բացատրի՛ր հետևյալ հատվածները.
Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։ —

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,—

Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…

Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—

3․ Այլ վերնագիր հորինի՛ր բանաստեղծության համար:

ՄԱՌԱԽՈՒՂ ԱՇՈՒՆ

4․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը։

Իմ ամառը

ես ձեզ պատմելու եմ ինչպես անցկանցրեցի իմ ամառվա արձակուրդը։ Մենք այցելեցինք Հայաստանի տարբեր մարզեր և քաղաքներ, իմ ընտանիքի և ընկերների հետ։ Մենք ունեցանք երեք օրվա պտույտ դեպի Տավուշի մարզ, անձելով Սեվանա լիճ և հասանք Դիլիջան։ Այցելեցինք նայև Գոշավանք Շիրակի մարզում և արշավ դեպի Գոշի լիճ գայլելով 3ժամ 5.6 կմ բարցրունք հաղթահարեցինք։ Այցելեցինք Լոռի մարզ անցնելով Լոռու բերդով, Ստեփանավանի կոմունիստական քարանձավով և դենդրոպարկով։ Այցելեցինք “վերև պարանայգի” ժայռամագլցելու և շատ հետագրգիր ժամանակ անցկացրեցինք։ Երեւան վեռադառնալու ճամփին անցանք Սեվանա լիճով և ճաշեցինք ու հանգստացանք։ Ես շատ ուրախ անցկացրեցի ամառը։

Առավոտ

Առավոտյան գեղեցիկ օր էր, պատրաստվում եմ դուրս գալ Ամառային շոգ օրերը հայտաբերելու։ Համով միրգերը հասունացել են։ երեխանները ուրախ խաղում են, իրենց բակում։ Ընտանիքով գնում ենք ուրախ ժամանակ անցկացնելու, գնում ենք լողավազան, ճամբորթությունների և այլ, ես շատ եմ սիրում ամառը իր բոլոր գույներով նաև բոլոր մյուս երեխանները ուզում են վայելել այս շոգ օրերը։

ՈՒսումնական գարուն

Ես այսօր ներկայացնելու եմ իմ կարդացաձ հեքիաթի հերոսներին։

Հերոսներ

1. Երկարագուլպա պիպին- Պիպին ուժեղ եւ հարուստ է: Նա հեշտությամբ կարող է հաղթել ցանկացած ոստիկանի կամ գողի եւ անգամ իր ընկերոջ վրա հարձակված կատաղած ցուլին: Յուրաքանչյուր տղա կերազեր այդքան ուժեղ լինել: Այդ անասելի ուժի հետ մեկտեղ Պիպին նան շատ մեծահոգի է ե ազնիվ: Իը փոքրի՜կ-փոքրիկ քաղաքում բնակիչներն աստիճանաբար սկսում են ճանաչել նրան:

Իմ ամենա սիրած մասը։

…Եվ ահա այդպես, հեղինակի աղջկա շնորհիվ ծնունդ է առել Երկարագուլպա Պիպին, որը մեն- մենակ ապրում է իր տանը՝ Վիլեկուլա կոչվող առանձնատանը, որտեղ ամեն ինչ թույլատրվում է, միշտ խառնաշփոթ է եւ միշտ կարելի է զվարճանալ: Մենակ, այսինքն՝ առանց ծնողների, սակայն իր կապիկ պարոն Նիլսոնի ու ձիու հետ, որոնք մասնակից են Պիպիի բոլոր արկածներին ու միջոցառումներին:

Եղիշե Չարենցի տեղեկություն

Եղիշե Աբգարի Սողոմոնյան,  ծնված։ Մարտի 13 (25), 1897,  Կարս,կարսի մարզ , Ռուսական կայսրություն։ Վախչանվել Նայեմբերի 27, 1937 Երևան։ Գրող և թարգմանիչ, հրատարակիչ։

1908-1912։ Սովորել է ծննդավայրի ռեալական ուսումնարանում։ Այստեղ է փոխադրվել քաղաքային ռուսական կամ հայկական ծխական դպրոցից։ 1921-ին լրացրած կուսակցական հարցաթերթիկում նշում է, որ ստացել է «Միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի կրթություն»։ Այլ առիթներով գրում է 4-րդ դասարանի կրթություն։ Այդ տարիների մասին Աշոտ Փալանջյանը իր «Դպրոցական տարիներին» հուշապատումում գրում է. «Եղիշե Սողոմոնյանը դպրոցի առաջադեմ աշակերտներից էր։ Պատմության, աշխարհագրության, ռուսաց և հատկապես հայոց լեզվի առարկաներից նա միշտ ստանում էր լավ գնահատականներ… Հայ հին ու նոր գրականության ասպարեզում գրեթե մրցող չուներ… Շատ էր սիրում ժողովրդական բանահյուսությունը»։

🌼🐞Գարուն🌹🐝

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն։

Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց Գետնի տակից։

Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:

Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:

Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ: