Սեպտեմբերի 9-ին ժամը 09:30 ին մենք շարժվեցինք Հյուսիսային դպրոցից 5-րդ դասարանների սովորողների և դասավանդողների հետ միասին դեպի Կոշ գյուղ, որը գտնվում է Արագածոտնի մարզ։ Անցնելով Երևան- Աշտարակ- Ուջան-Կոշ, մենք հասանք Աղջկա բերդ։ Նստեցինք ու նախաճաշեցինք, բարցրունք հաղթահարեցինք ու Ս․ Ստեփանոս եկեղեցի այցելեցինք, աղոթեցինք և երգեցինք։ Մեր վերադարձի ճամփին անցանք Ագարակի բրոնզեդարյան հնատեղիի մոտով և մտանք Ս․ Գևորգ եկեղեցի։ Վերադարցանք դպրոց զարգացած աշխարհագրական, ճամփորդական գիտելիքներով։
Category: Ճամփորդություն
Այց Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
Մենք երեկ` 07.12.2018-ին, գնացել էինք Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն: Ներկայացումը սկսվելու էր ժամը 12:00-ին, ուստի մենք դպրոցում նախաճաշեցինք և ապա ժամը 11:15 ավտոբուսով շարժվեցինք դեպի թատրոն: Դիտեցինք Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացումը: Ներկայացումը կազմված էր Հ. Թումանյանի տաս հեքիաթներից` «Կիկոսի Մահը», «Մի կաթիլ մեղրը», «Անխելք մարդը», «Խելոքն ու հիմարը», «Կացին ախպերը», «Սուտլիկ որսկանը», «Բարեկենդանը», «Շունն ու Կատուն» … Շատ հետաքրքիր ներկայացում էր, և ինձ այն շատ դուր եկավ: Շատ շնորհակալ եմ ընկեր Մարիին, որ մեզ տարավ թատրոն` այս ներկայացումը դիտելու: