Բովանդակությունը․
- Մեր քաղաքի (կամ գյուղի) պատմությունը։
- Մեր քաղաքի(կամ գյուղի) եկեղեցին, խոնհարված եկեղեցիներն։
- Մեր քաղաքի հին կամուջները , նրա պատմությունը։
- Մեր քաղաքի նշանավոր գործիչները։
- Ավանդույթները
- Ավանդական խոհանոցը
- Ըստ ցանկության ներկայացնում եք նաև ձեր շրջապատում, այն ի՞նչ ձեզ ամենից շատ է հետաքրքրում:
Դավթաշեն (վարչական շրջան)
Վարչական շրջանում գործում է 5 նախադպրոցական հաստատություն, 6 հանրակրթական դպրոց, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց, 1 գրադարան, 1 շախմատի դպրոց, 1 լողավազան, Արդարադատության ակադեմիա։ Ինչպես նաև գործում են առևտրի, հանրային սննդի և սպասարկումների 298 փոքր և միջին օբյեկտներ։ Դավթաշենում գործում է 1 պոլիկլինիկա, Անձնագրերի և վիզաների վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։
Դավթաշենի կամուրջ
Դավթաշենի կամուրջ Հրազդան գետի կիրճի վրայով Երևանում — մետաղական կամուրջ է Հրազդան գետի վրա Երևանում։ Միացնում է Արաբկիր վարչական շրջանը Դավթաշեն վարչական շրջանին։ Երկարությունը 496 մետր է, լայնությունը՝ 32, բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 92մ է։
Հրազդան գետի վրա գտնվող կամրջի շինարարությունը սկսվել է դեռևս 1970-ական թվականների կեսերից: 1988 թ. հետո շինարարական աշխատանքները դադարեցին և վերսկսվեցին միայն 1990-ականների վերջերին:
Կամուրջը նախագծվել է «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտի (ներկայումս՝ Տրանսնախագիծ) և կառուցվել Կամուրջշին ընկերության կողմից[1] և Շահագործման է հանձնվել 2000 թվականին[2]։
Սրբոց Նահատակաց եկեղեցի (Դավթաշեն)
Պատմություն
Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումն սկսվել է 1996 թվականին՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հովանավորությամբ։ Հիմնօրհնեքը կատարվել է 1996 թվականի հուլիսի 31-ին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հայրապետության օրոք։ Առաջին պատարագը եկեղեցում մատուցվել է 2003 թվականի ապրիլի 6-ին։ Սրբոց Նահատակաց եկեղեցին նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին։
Եկեղեցու նախագծի հեղինակն է Լևոն Ումեդյանը։ Եկեղեցին գմբեթավոր է։ Կառուցված է մոխրագույն տուֆից, հատակը, Սուրբ Սեղանը և ավազանը մարմարապատ են։ Եկեղեցու զարդաքանդակներով փայտե դուռը պատրաստել է Արսեն Փանոսյանը[1]։