Թագավորի նոր զգեստը

                                                                                                                                                                                         

  Հանս Քրիստիան Անդերսեն

 

Այս թագավորության թագավորը հայտնի էր իր զգեստապաշտությամբ։ Նորաձևության գիտակ էրշքեղության ջատագովնրան ամեն օր նույն զգեստով տեսնելն ուղղակի անհնար էր։

Այլ թագավորություններից ժամանած խարդախները թագավորի  արքունիքին փոխանցում ենոր թագավորություն են եկել աշխարհի հայտնի ամենատաղանդավոր դերձակներըորոնք կախարդական կտորներից են զգեստենր կարում և այդ զգեստները կարող են տեսնել միայն խելոքները։

Թագավորին միանգամից հետաքրքրում է այդ նոր կտորի գոյությունը և նա խարդախդերձակներին հրավիրում է պալատ ու հրահանգում իր համար կախարդական կտորից մի զգեստ կարել։ Դերձակները զգուշացնում ենոր կտորն ունակ են տեսնել միայն խելացի մարդիկհիմարները զգեստը տեսնել չեն կարող։ Խարդախների առաջարկով ոգևորված ու խաբված թագավորը պալատում տեղ է հատկացնում եկվորներին ու հանձնարարում արքունականներին ամեն կերպ աջակցել նրանց։ Երբ աշխատանքը սկսվում է թագավորը ժամանակ առ ժամանակ իր ենթականերին ուղարկում է դերձակների մոտորպեսզի ճշտենթե ինչպե՞ս են անում իրենց գործը։

Հպատակները մտնելով դերձակների սենյակ կարի սեղանիկին ոչինչ չեն տեսնումոչ մի զգեստսակայն հիմար չթվալու համար վերադառնում են թագավորի մոտ ու ասումոր զգեստն ուղղակի շքեղ էփոռիկներով ու գույնզգույն փայլերով։ Ամբողջ թագավորությունով մեկ խոսքը փաստ է դառնումև բոլորին հասնում էոր միայն խելացիները կարող են տեսնել զգեստըորը շուտով պիտի հագնի թագավորը։

Երբ դերձակխարդախները հայտարարում ենոր զգեստը պատրաստ էգնում են թագավորի մոտորպեսզի նրան հանձնեն անտեսանելի հագուստը։

Սակայն թագավորը դերձակների բերած զեստը չի տեսնում և ամաչում է ամբողջ թագավորության աչքին հիմար երևալ ու սկսում է գովել անտեսնալի զգեստըապա հագնում է գոյություն չունեցող հագուստն ու դուրս է գալիս ժողովրդի մոտ։

Մի ամբողջ ժողովուրդ հիմարի տպավորություն չթողնելու համար ցնծությամբ է դիմավորում թագավորին ու գովաբանում նրա  զգեստըորն իրականում գոյություն չուներ։

Թագավորը պարզապես մերկ էր։

Որոշ ժամանակ անց մի մանուկ դուրս է վազում թագավորի առաջ ու գոռում։

— Ախր թագավորը մերկ է։

Հավաքվածներն իսկույն սկսում են փսփսալ ու անկեղծանալով հաստատումոր թագավորն իրոք մերկ է։ Դրան հաջորդում է ծիծաղն ու աղաղակըթագավորի հետ չհամաձայնվելու կամ նրան ծաղրելու համար մեղադրվելու վախը վերանում էիսկ թագավորը մտածում է

— Սրանք բոլորը հիմար ենիսկ ես պիտի գնամ մինչև վերջ։

Ու քիթը ցցած նա առաջ է անցնումհետևից քարշ տալով հպատակներինորոնք բռնել էին գոյություն չունեցող զգեստի փեշերը։

 

 

Հեքիաթ փշատերև ծառի մասին

                                       Հեքիաթ փշատերև ծառի մասին            

Անտառի մի  խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։՝

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով ներկված բառերը դո՛ւրս բեր տեքստից և գրի՛ր դրանց բացատրությունը:

Խորհդավոր ։ Ներքին բովանդակություն՝ իմաստ՝ միտք ունեցող, իմաստալից:

Բացատում։ Տեքստի առանձին մասերի միջև, վերնագրերում ու ենթավերնագրերում, կլիշեների շուրջը բացատային նյութեր զետեղելը:

Բուրմունքով։ Բույր, հոտ

Զգեստներ։ հագուստ, շոր

Սոսափում։  Սոսափելը

Պարծենում։ պարծենում

Շքեղ։ Շատ ծախսերի շռայլման հետ կապված, շռայլ, ճոխ, հարուստ: Շքեղ ապրուստ՝ կենցաղ

 

 

  1. Ինչո՞ւ էր գարնանը զարմանում փշատերևը:

Փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

 

  1. Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Նշի՛ր այն

հատվածը, որտեղ դա երևում է:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով։

 

  1. Բնութագրի՛ր փշատերևին:

Նա կանաչ էր ու դալար։ Նա շատ ընկերասեր էր։

 

  1. Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին:

Աշնան տխրեցին մյուս ծառերը: Նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Իսկ

 

  1. Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:

Նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։

  1. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:

«Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»: