Ջերմային հավասարակշրություն եւ

Տնային

Պատասխանել հարցերին.

  1. Ի՞նչ է ցույց տալիս մարմնի ջերմաստիճանը:

Ջերմաստիճանը ֆիզիկական մեծություն է, որը ցույց է տալիս մարմնի տաքը և սառը:

2. Ինչպե՞ս է կոչվում ջերմաստիճան չափող սարքը:

Ջերմաստիճան չափող սարքը կոչվում է ջերմաչափ:

3. Ի՞նչ կառուցվածք ունեն սնդիկային ջերմաչափները:

Սնդիկային ջերմաչափի աշխատանքի հիմքում ընկած է հեղուկի ծավալի հավասարաչափ ընդարձակունը` կախված մարմնի ջերմաստիճանից:

4. Բժշկական ջերմաչափն ինչո՞վ է տարբերվում սովորական ջերմաչափից:

  1. Ո՞րն է բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը:

Ամենա ցածր ժեմաստիճանը ցելսուսով` -273,15 աստիճան:

  1. Չափե՛ք ձեր ընտանիքի անդամների ջերմաստիճանը եւ համեմա-
    տե՛ք միմյանց հետ

Հայրիկ` 36.2 աստիճան

Մայրիկ` 35.7 աստիճան

Մեծ քույրիկ` 36 աստիճան

Փոքր քույրիկ` 36.1 աստիճան

Դասարանական 1

Ջերմային երեւույթների բազմազանությունը

Հարցեր

  1. Ի՞նչ ջերմային երեւույթներ գիտեք։

Ծավալի փոփոխություն, հալում, պնդացում, հեղուկների գոլոշացում, խտացում:

2. Ի՞նչ փորձերով կարող եք ցույց տալ տաքացման ժամանակ գազերի ըն­դարձակումը։

Շշի վրա փուչիկ են ամրացնում և այդ շիշը տաքացնում են։

3. Ինչո՞ւ է գազօջախի վրա տաքանալիս բերնեբերան լցված թեյնիկից ջու­
րը թափվում։

Որովհետև ջուրը եռալիս ընդարձակվում է:

4. Ի՞նչ փորձով կարող եք ցույց տալ պինդ մարմինների ջերմային ընդար­
ձակումը։

Սառույցի հալչելը, սնդիկի ընդարձակվելը։

5. Ո՞ր երեւույթներն են կոչվում հալում եւ պնդացում։

Պինդ վիճակից հեղուկ վիճակի վերածվելը կոչվում է հալում, իսկ հեղուկ վիճակից պինդ վիճակի վերածվելը կոչվում է պնդացում։

6. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան։

Այն ջերմաստիճանը, որի ժամանակ հեղուկը եռում է։Ջուրը եռում է 100 ºC.

7. Ո՞ր երեւույթներն են կոչվում գոլորշացում եւ խտացում։

Հեղուկ վիճակից գոլորշի վերածվելը կոչվում է գոլորշացում, իսկ գոլորշուց հեղուկ վիճակի վերածումը կոչվում է խտացում։

Ջերմային էներգիայի աղբյուրները

Բնագիտություն

Հարցեր

1)Ինչո՞ւ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան։

Ջերմային էներգիան անհրաժեշտ է մարդու կյանքի մէջ որովհետև կարևորագույն պայմաններից մեկն է:

2)Ինչո՞ւ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի եւ ջերմության գլխա­վոր աղբյուրը։

Առանց Արեգակի բույսեր չէին լինի, անընդհատ ցուրտ կլիներ ամենինչ սառույցով կպատվեր:

3)Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտեք։

Կա երեք տեսակի վառելանյութ` պինդ, դեղուկ, գազային:

Օրինակ` բնական գազը, նավթ, քարածուխ, տորֆ:

Մտածե՛ք
Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ:

Այո, կան` Երկրի ընդերքում այսպես ասված Լավան:

Մարմինների էլեկտրականացում

Դասարանական 1

Հարցեր

  1. Ե՞րբ է մարմինը համարվում էլեկտրականացված:

Երբ մարմինները շփման արդյունքում ձեռք են բերում դրական լիցք կամ բացասական լիցք:

2. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական, եւ որո՞նք՝ բացասական։

Դրական լիցքեր առաջանում են այն ժամանակ երբ թուղթը շփում ենք շփում ենք ափակու հետ, բացասականը առաջանում է, երբ շփում ենք իրար հետ ճկազանգվածը բրդի հետ:

3. Էլեկտրացույցի թերթիկները լիցքավորվելիս ինչո՞ւ են վանում միմյանց:

  • և + իրար վանում են

— և — իրար վանում են

  • և — իրար ձգում են

Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը։

Գետեր

Գետերը, լճերը,  ճահիճները, ստորերկրյա ջրերը և սառցադաշտերը համարվում են ցամաքային ջրեր: Դրանք կազմում են Երկրի ջրերի միայն  1/30  մասը:
Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը  ներծծվում է, մի մասը՝  գոլորշիանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետը  ջրի  բնական և  մշտական հոսք  է, որն ընթանում է իր  մշակած հունով:

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:
Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը՝ Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սևջուրը՝ Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ՝ Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը՝ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում՝ պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

Քարոլորտ

1.Ի՞նչ շերտերից է կազմված Երկիրը:

Այն կազմված է երկրակեղևից, միջնապատյանից, արաքին և ներքին միջուկներից։

2.Ի՞նչ է քարոլորտը:

Երկրի պինդ թաղանթն է։
Ո՞ր պատասխանն է ճիշտ.
1. Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
ա) հարթակներում բ) երկրածալքերում

3. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
ա) նստվածքային բ) բազալտային գ) գրանիտային

Լրացրեք նախադասությունները:
1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում են երկրածալքեր:
2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմական տեսակ՝ օվկիանոսային և մայրցամաքային:
3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են գոծող:
4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ:
5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են բացարձակ։
Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է: Ճիշտ է
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ:Սխալ է
3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Ճիշտ է
4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով:  Սխալ է
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարությամբ: Ճիշտ է

Բնակիտության տնային։

Ի՞նչ շերտերից է կազմված Երկիրը:
2.Ի՞նչ է քարոլորտը:
Ո՞ր պատասխանն է ճիշտ.
1. Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
ա) հարթակներում բ) երկրածալքերում

2. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
ա) նստվածքային բ) բազալտային գ) գրանիտային

Լրացրեք նախադասությունները:
1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում են … :
2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմական տեսակ՝… և … :
3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են … :
4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի … :
5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են …:
Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է:
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ:
3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում:
4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով:
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարությամբ:

Երկրակեղևի կառուցվածքը

Երկրակեղևը՝ միջնապատյանի հետ,  անվանում են քարոլորտ: Այն կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են  և կարծես սահում են միջնապատյանի վերին շերտով: Դրանք քարոլորտի սալերն են: 

Սալերն ընդգրկում են ոչ միայն  մայրցամաքները, այլև օվկիանոսի հատակի իրենց հարակից մասերը: Այդ պատճառով քարոլորտի սալերի և մայրցամաքների սահմանները չեն համընկնում: Դրանք նույն հիմքն ունեն և իրար հետ կազմում են մեկ ամբողջություն: Քարոլորտի սալերը տարեկան 5-6 սմ արագությամբ շարժվում են տարբեր ուղղություններով: Սալերի բախման տեղերը երկրակեղևի ամենաակտիվ, երկրաշարժավտանգ շրջաններն են:Երկրակեղևն ունի երկու շերտավոր կառուցվածք:  Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տիպ՝ մայրցամաքային և օվկիանոսային: Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ՝ բազալտայինը: Երկրակեղևի առավելագույն հաստությունը հասնում է  5-10 կմ: Այն կազմված է երկու շերտից՝ նստվածքային և բազալտային: Գրանիտային շերտը բացակայում է :
Երկրի ներքին հզոր ուժերի ազդեցությամբ միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է: Այդ շարժումը պատճառ է դառնում երկրակեղևի անընդհատ շարժման:  Դրա հետևանքով նրա տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում են, բարձրանում են, իջնում են կամ էլ ծալքավորվում: Գիտնականները պարզել են,  երկրակեղևում տեղի են ունենում երկու տեսակի շարժումներ՝ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտենում են իրար, սեղմվում՝ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից՝ առաջացնելով խզվածքներ:
Երկրակեղևի շարժումներն առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն,  լայնարձակ  տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր (գեոսինկլինալներ): Այդ տեղամասերում կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ:
Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր: Երկրակեղևի կայուն, ընդարձակ, կարծր բյուրեղային հիմքով տեղամասերը կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան  գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ: Հարթակներն ընկած են մայրցամաքների հիմքում: Օրինակ՝ Հարավային Ամերիկայի հիմքում ընկած է հարավամերիկյան հարթակը, Աֆրիկայի հիմքում՝  Աֆրիկյանը: Բոլոր մայրցամաքների հիմքում մեկական հարթակ է ընկած՝ բացառությամբ Եվրասիայի:

Առաջադրանքներ

1.Ի՞նչ են քարոլորտի  սալերը։

կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են  և կարծես սահում են միջնապատյանի վերին շերտով: Դրանք քարոլորտի սալերն են: 


2. Ի՞նչ կառուցվածք ունի երկրակեղևը: Որո՞նք են երկրակեղևի հիմնական տիպերը:

Երկրակեղևն ունի երկու շերտավոր կառուցվածք:  Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տիպ՝ մայրցամաքային և օվկիանոսային:


3. Երկրակեղևի շարժումների ի՞նչ տեսակներ գիտեք:

ուղղաձիգ և հորիզոնական:


4. Ի՞նչ է հարթակը:

Երկրակեղևի կայուն, ընդարձակ, կարծր բյուրեղային հիմքով տեղամասերը կոչվում են հարթակներ։


5. Ի՞նչ է երկրածալքը:

Երկրակեղևի շարժումներն առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն,  լայնարձակ  տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր։

Երկրակեղեւը կազմող ապարները

Երկրակեղևը կազմված է ապարներից, որոնք տարբերվում են իրենց ծագմամբ և հատկություններով: Ապարները լինում են կարծր և փխրուն:  Կարծր ապարներ են քարերը, քարածուխը, քարաղը, իսկ փխրուն ապարներ են  կավը, ավազը, տորֆը:

Ըստ իրենց ծագման՝ ապարները բաժանվում են երեք խմբի՝  մագմային, նստվածքային և ձևափոխված:
Մագմային ապարներն առաջանում են հրաբուխների ժամանակ  արտահոսող լավայից, երբ այն կարծրանում է Երկրի ներսում  կամ մակերևույթի  վրա: Մագմային  ապարներ են գրանիտը, տուֆը, բազալտը  և  պեմզան:
Նստվածքային ապարներն առաջացել են ծովերի և  օվկիանոսների հատակին, ցամաքային իջվածքներում և  լեռների ստորոտներին: Դրանք հիմնականում գոյանում են մագմային և ձևափոխված ապարների քայքայման, տեղատարման և կուտակման հետևանքով: Այդպիսի նստվածքային ապարներից են ավազը, խճաքարերը,  աղը:
Ձևափոխված ապարները գոյացել են մագմային և նստվածքային ապարներից, որոնք երկրակեղևում առաջացող բարձր  ճնշման և ջերմաստիճանի ազդեցությամբ փոխել են իրենց սկզբնական հատկությունները: Ձևափոխված ապարի օրինակ են մարմարը, բյուրեղային թերթաքարերը:Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:
Օգտակար հանածոների գտնվելու վայրը կախված է երկրակեղևի կառուցվածքի առանձնահատկություններից, ապարների և հանքանյութերի առաջացման պայմաններից: Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք գրատախ­տակին, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ  ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ  օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:
Մետաղային օգտակար հանածոները ձուլում  են և ստանում տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պաստրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են: Մետաղների հանքերը հիմնականում կապված են մագմային և ձևափոխված լեռնային ապարների հետ:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը 
թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է: Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:

Խմբավորի՛ր  օգտակար հանածոները.
պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արծաթ, տուֆ,  բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, այլումին, օպալ

Շինանյութ                 վառելիք                           մետաղ                    թանկարժեք  քար

Երկրաշարժ

Երկրաշարժի ժամանակ Երկրի կեղևը սկսում է ցնցվել, և եթե ցնցումներն ուժեղ են, դրանք կարող են նույնիսկ շենքեր քանդել: Այն վայրերում, ուր երկրաշարժներն ավելի հաճախ են լինում, շենքերը կառուցում են հատուկ ձևով, որ դիմանան ցնցումներին:
Երկրաշարժի ուժը չափվում է պայմանական միավորներով՝ բալերով: Մեկ բալից թույլ երկրաշարժերը չեն գրանցվում: Դրանք գրանցում  են միայն հատուկ սարքերը: Մարդիկ երկրաշարժերը զգում են 3-4 բալ ուժգնության դեպքում: 7 բալից բարձր երկրաշարժերը համարվում են ավերիչ: Այն վայրերը,  որտեղ երկրաշարժեր ավելի  հաճախակի են տեղի ունենում, կոչվում է  սեյսմիկ  գոտիներ:
Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում է խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում  է երկրաշարժի օջախ, իսկ Երկրի մակերևույթին՝ օջախի վերևում գտնվող կետը կոչվում է երկրաշարժի  վերնակենտրոն (էպիկենտրոն):
Սակայն շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է պաշտպան­վել երկրաշարժի ժամանակ: Դա, իհարկե, կախված է այն բանից, թե մարդ որտեղ է գտնվում, երբ երկրաշարժ է սկսվում: Եթե շեն­քի ներսում եք և չեք հասցնի արագ դուրս գալ, ճիշտ կլինի թաքն­վել որևէ ամուր կահույքի տակ, որպեսզի ընկնող իրերը ձեզ չվնասեն: Իսկ եթե դրսում եք, պիտի աշխատեք գնալ բաց տեղ՝ կա­ռույցներից, ծառերից և հոսանքալարերից հեռու:

Իսկ հիմա դիտենք հետաքրքիր ֆիլմ և կրկնենք կարևոր կանոնները․․․

Ֆիլմը դիտեք  ձեր ընտանիքներում և փորձեք դուք էլ սովորեցնել ձեր տան մեծերին երկրաշարժից պաշտպանվելու կանոնները։

Հրաբուխ

Երկրակեղևի տակ՝ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր  ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա: Երբ երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից  մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի  մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման  առաջանում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ: Դրանք Երկրի մակերևույթ են ժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ,  ապարաբեկորներ: Հրաբխի  ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է որոշակի ուղիով:  Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք: Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան: Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային  մոխիր, փոշի,  քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900-1000 աստիճանի:
Հրաբուխները տարբերվում են ըստ լավայի ժայթքման ու գործելու բնույթի:  Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:
Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած:
Գործող  հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են  Մաունա Լուան Հավայան կղզիներում,  Էտնան   Սիցիլիայում և այլն: Հայտնի է շուրջ 650 գործող հրաբուխ մայրցամաքներում:
Քնած հրաբուխները վաղուց  արդեն չեն գործում , բայց   պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500  քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխ է նաև Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն վաղուց չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Հրաբխային ժայթքումները լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ: Դրանք  առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ,  ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթ:

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է հրաբուխը և ինչպե՞ս է առաջանում:

Հրաբուխը երկրաբանական կառուցվածքներ է, որոնք անցնում են երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա։ Հրաբուխը առաջանում է երբ երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից  մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի  մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման  առաջանում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ։


2.Ի՞նչ կառուցվածք ունի հրաբուխը:

Հրաբուխի կառուցվածքը ունի։ Լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ, ապարաբեկորներ:


3.Հրաբխի ի՞նչ տեսակներ գիտեք:

Ստորջրյա և ցեխային հրաբուխներ։


4.Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ստորջրյա հրաբուխները:

Ստորջրյան հրաբուխ են կոչվում որոնք օվկյանոսների տակ են առաջացել։


5. Ի՞նչ է ցեխային հրաբուխը:

Ցեխային հրաբուխը առաջանում է հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ,  ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթում: