Իմ Ամանորյա հեքիաթը

Ես իմ Ամանորը նշեցի մեր մայրիկի ընկերուհի հետ։ մենք շատ լավ նշեցինկ ամանորը և հենց խփեց 12-ը,մենք անհամբեր սպասում էինք բացենք մեր նվերները ։Մենք շատ ուրախ բացեցինք նվերները, համով ուտելիքներ կերանք։

Ամանորը Իտալիայում

Ամանորի գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը՝ դրանք փոխարինելով նորերով։ Իտալացիները մեծ ուշադրություն են դարձնում, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարում։ Հոգևորական կամ երեխա տեսնելը ցանկալի չէ, իսկ ահա ծեր, կուզիկ պապիկի հանդիպելը համարվում է հաջողության նշան։

Ամանորը Ճապոնիայում

Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է։ Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է։ Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը։ Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս։

Ամանորյա ասիկներ, առած-ասացվածքներ, բարեմաղթանքներ

Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնել է,
Շիլա շապիկ հագել է,
Մեկ ավուճին խայիլ է:

***

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

***

Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:

***

Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:

***

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

***

Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը յեղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղջին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:

***

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,

Բերքբարիքի տարի լինի:
Անուշանուշ խմոր շաղեմ,
Արտս ցորենգարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

***
Առատ տարի, բերքը` բարի:

***
Ամառվա փուշ` ձմեռվա նուշ:

***
Ձմեռվա վարդը կրակն է:

***
Ամառ բեր, ձմեռ կեր:

 

Իմ ամանորյա հեքիաթը

Արդեն մոտենում էր Ամանորը: Ինչպես բոլորը Եվան նույնպես շատ էր սպասում Ամանորին: Նա արդեն նամակ էր գրել Ձմեռ պապիկին և անհամբեր սպասում էր իր նվերներին: Եվան ամեն օր մայրիկին խնդրում էր դնել և զարդարել տոնածառը, սակայն մայրիկն ամեն օր մի պատճառ էր գտնում նրան մերժելու համար: Եվան արդեն հուսահատ էր եղել և որոշում է այլևս չխոսել տոնածառի մասին: Արդեն դեկտեմբերի երեսուն մեկն էր, Եվայի բոլոր ընկերները զարդարել էին իրենց տոնածառները, բացի Եվայից: Հուսահատված, Եվան որոշում է գնալ քնելու: Առավոտյան արթնանում է, լվացվում, հագնվում և գնում հյուրասենյակ, և այ քեզ հրաշք, հրաշք տոնածառը չգիտես ինչպես հայտնվել էր հյուրասենյակի մեջտեղում, իսկ տոնածառի տակ լիքը նվերներ: Եվան ուրախությունից սկսում է լացել: Ամանորը դառնում է իսկական տոն փոքրիկ Եվայի համար: