Բառարանային ֆլեշմոբ։ Սեբաստացու ծննդյան օր (մշակում) վահան տերյան ԷԼԵԳԻԱ

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…

Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…

Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…
1903

մանվածը- փոխաբերական Խճճված, խրթին, անհասկանալի:

անչար- Ոչ չար, չարություն չունեցող:

նտրտունջ- Առանց տրտունջի, չտրտնջացող:

եղեգը-  Հացազգիների ընտանիքին պատկանող բարձրացողուն բույս:

Անդողդոջ- Չդողդոջող, առանց դողդոջելու:

լռին— Բոլորովին լուռ:

խոկում— Այն, ինչ որ խոկում՝ մտածում են, մտածածը, միտք:

Թախիծս — Տխրություն, կսկիծ, տրտմություն:

անուրջի- Երազ, տեսիլք:


One thought on “Բառարանային ֆլեշմոբ։ Սեբաստացու ծննդյան օր (մշակում) վահան տերյան ԷԼԵԳԻԱ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s