
1.Պատմիր Խեթական պետության, Միտանի պետության մասին:Հիմնավոր Խեթական պետութան հզորացման ժամանակաշրջանը:
Խեթական պետություն, Խատտի, Հաթի, հնագույն պետություն Փոքր Ասիայում։ Ստեղծվել է մ.թ.ա. մոտ XVIII դ. 1-ին կեսին, երբ Կուսսարա քաղաքի առաջնորդ Անիտտան միավորել է խեթերի քաղաք-պետությունները, գրավել Նեսան, Հատտուսան։ Մ.թ.ա. XVIII դ. 2-րդ կեսին Լաբարնան դարձել է թագավոր և սկզբնավորել խեթական պետությունը։ Նրա անունը հետագայում դարձել է խեթական թագավորների տիտղոս։ Խեթական պետությունը մոտավորապես ընդգրկել է Հալիս գետի ավազանը։
Խատտուսիլի I, Մուրսիլի I և Տելիպինու թագավորները ընդլայնել են խեթական պետության սահմանները՝ ընդգրկելով Փոքր Ասիայի մի շարք այլ շրջաններ։ Մուրսիլի I գրավել է Բաբելոնը և Հալաբը կողոպտելով ժամանակի այդ խոշոր քաղաքները։ Մուրսիլի I-ի մահից հետո սկսվել է գահակալական պայքար, որին վերջ է տվել Տելիպինուն։ Մ.թ.ա. XVI դ. սկսվել է խեթական պետության պատմության մի շրջան։ Ենթադրվում է, որ այս շրջանում խեթական պետությունում ուժեղացել է Խուռիների ազդեցությունը։ Մ.թ.ա. XV դ. վերականգնվել է խեթական պետությունը (Նոր թագավորություն, մ.թ.ա. XV — XII դդ.), որն ընդգրկել է համարյա ամբողջ Փոքր Ասիան, Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները և Հյուսիսային Ասորիքը։ Խեթական թագավորներն իրենց արշավանքների ժամանակ ընդհարվել են Հայասայի հետ (Թուդխալիա III-ի արշավանքները, Հայասայի «թագավոր» Անիայի և Մուրսիլի II-ի միջև պատերազմները), կնքել պայմանագիր (Սուպիլուլիումա I-ի և Հայասայի «թագավոր» Հուկկանայի միջև)։ Սուպիլուլիումա I բազմիցս արշավել է Եգիպտոսի վրա և խլել Ասորիքի մի շարք շրջաններ, իրեն ենթարկել Միտաննին, հուռիններին։ Մ. թ. ա. XII դ. 2-րդ քառորդին Փոքր Ասիա ներխուժած թրակա-փռյուգիական ցեղերը կործանեցին խեթական պետությունը։

2.Պատմիր փյունիկեցիների, նրանց ձեռքբերումների մասին:
Կարթագենը ՝ Հյուսիսային Աֆրիկայի փյունիկյան ամենամեծ գաղութը, էլ ավելի խիտ-խիտ էր կառուցված: Ըստ հին հռոմեական պատմաբանների ՝ Կարթագենում կային հարթ տանիքներով վեց հարկանի շատ շինությունները: Շենքերն այնքան մոտիկ էին իրար, որ մ.թ.ա. 146 թ.-ին հռոմեացի զինվորները քաղաքը գրավելու ժամանակ տախտակները տանիքից տանիք էին նետում և տեղափոխվում մեկ այլ շենք: Արտաքինից տները զարդարում էին տարբեր նախշերով : Ներսում տան երկայնքով ձգվում էր միջանցքը, որի կենրոնից դուրս էիր գալիս դեպի բակ: Բնակելի թաղամասերը գտնվում էին բակի երկու կողմերում:

Արտաքինից տները զարդարում էին տարբեր նախշերով : Ներսում տան երկայնքով ձգվում էր միջանցքը, որի կենրոնից դուրս էիր գալիս դեպի բակ: Բնակելի թաղամասերը գտնվում էին բակի երկու կողմերում:
Պեղումները նաև որոշակի պատկերացում են տվել փյունիկեցիներին շրջապատող կահույքի և կենցաղային իրերի մասին: Ամենայն հավանականությամբ, փյունիկեցիները օգտագործում էին ցածր սեղաններ, աթոռներ, աթոռակներ, հարթ մահճակալներ: Տանը պատվավոր տեղը զբաղեցնում էր մի մեծ փայտե սնդուկը, որտեղ պահվում էին տան հիմնական գանձերը: Նրանք, ովքեր ավելի հարուստ էին, այն ծածկում էին գորգով, իսկ աղքատները ՝ խսիրներով:
3.«Դրվագներ Ասորեստանի պատմության էջերից»
Ասորեստան նաև անվանում են Ասորական կայսրություն, եղել է Սեմական լեզվով խոսող գլխավոր միջագետքյքն թագավորությունը և կայսրությունը Հին մերձավոր
մերձավոր Արևելուքում և լևանում։ Այն որպես պետություն ստեղծվել է մ.թ.ա. մոտ 25-րդ դարում Աշուր քաղաք պետությունից և գոյատևել է մինչև կործանումը մ.թ.ա. 612 թվականից մ.թ.ա. 609 թվականները ընկած ժամանակահատվածում։ Մ.թ.ա. յոթերորդ դարի վերջից մինչև մ.թ. յոթերորդ դարերի սկիզբը այն եղել է որպես աշխարհաքաղաքական միավոր, որի մեծ մասը եղել է օտարերկրյա տերությունների տիրապետության տակ, չնայած մեծ թվով նեոասորակ պետություններ հզորացան տարբեր ժամանակներում, օրինակ՝ Պարթևական և Սասանյան կայսրուփյուններ, որոնց ժամանակ Ասորեստանը դարձավ Արևելյան եկեզեցու բնօրրանը։
4.«Բաբելոնի վերելքն ու անկումը»
Համուրապի թագավորի օրոք (մ․թ․ա․ 1792–1750) Միջագետքի մեծ մասը միավորվել է Բաբելոնի տիրակալության ներքո։ Մ․թ․ա․ 18-րդ դարի երկրորդ կեսից զանգվածաբար Բաբելոն են թափանցել քասիտական ցեղեր, որոնք անկման են հասցրել նրա ստրկատիրական ծաղկուն պետությունը և հիմնել իրենց տիրապետությունը (մ․թ․ա․ 1518-1204)։ Քասիտական տիրապետության անկումից հետո Բաբելոնը ժամանակավոր վերելք է ապրել նոր դինաստիայի ներկայացուցիչ Նաբուգոդոնոսոր I-ի օրոք, որը ետ է մղել հարևան Ասորեստանի և Էլամի ոտնձգությունները, պահպանել երկրի անկախությունն ու հզորությունը
Այս գաղթը հայտնի է «Բաբելոնյան գերություն» անունով։ Մ․թ․ա․ 539 թվականին Աքեմենյան թագավոր Կյուրոս Մեծը նվաճել է Բաբելոնը։ Վերջինիս գրավմանը, ըստ հույն պատմիչ Քսենոփոնի («Կյուրոպեդիա»), մասնակցել են արմենների (հայերի) 8-հազարանոց այրուձին և 40-հազարանոց հետևակը՝ Տիգրանի և Եմնասի առաջնորդությամբ։ Հրեաների համակրությունը շահելու համար Կյուրոսը նրանց վերադարձրել է Պաղեստին և ետ տվել խլված հարստությունը։ Բաբելոնը վերածվել է Աքեմենյան Պարսկաստանի փոխարքայության՝ Կյուրոս II-ի որդի Կամբյուսեսի գլխավորությամբ։ Դարեհ I-ի օրոք Բաբելոնը ապստամբել է և անկախացել։ Ըստ Բագհաստանայի արձանագրության, ապստամբության ղեկավարը՝ հայազն Արախանը, հռչակվել է Բաբելոնի թագավոր (Նաբուգոդոնոսոր IV)։ Դարեհ I-ը հաղթել է նրան և կողմնակիցների հետ մահապատժի ենթարկել։ Ենթադրվում է, որ բաբելոնյան ապստամբները համագործակցել են ապստամբած Հայաստանի հետ։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո Բաբելոնը կառավարել են մակեդոնական, այնուհետև սելևկյան կուսակալները։ Մ․թ․ա․ մոտ 140 թվականից Բաբելոնը մտել է պարթևական, այնուհետև (մ․ թ․ 224)՝ Սասանյան պետության կազմի մեջ։ Հայաստանի կապերը Բաբելոնի հետ ունեցել են հնագույն պատմություն։ Ուրարտական պետության թագավոր Արգիշտի Բ-ի արշավանքները (մ․թ․ա․ 751-750) հասել են մինչև Բաբելոն։ Հերոդոտոսը վկայում է, որ Եփրատ գետով աշխույժ առևտուր է կատարվել Բաբելոնի և Հայաստանի միջև։