1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում:
Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:
2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:
Նա շատ եր սիրում ամեն առաբոտ նվագել սրինգ։
3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:
Մարդը գայլերից փրկվեց սրինգի ձայնից։
4. Վերնագրի՛ր տեքստը:
Անվախ մարդը։
5 . Կազմի՛ր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:
Աշխարհ – աշխարհազոր, աշխարհահռչակ, աշխարհային, աշխարհագրություն, աշխարհամարտ
Ճանապարհ – ճանապարհորդ, ճանապարհարել
6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:
Ամենաբարի – ածական
սրինգ – գոյական
քաղցր – ածական
մխիթարում էր – բայ
անտառ – գոյական
սթափվել – բայ
Նա- դերանուն
կախարդական – ածական
7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր հաշտվացածներին:
Նա Մխիթարում էր։
8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:
Ենթակա – մարդ
Ստորոգյալ – վերադառնում էր
. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝մխիթարել, պսպղալ, թշնամի:
Մխիթարել – ամոքել
պսպղալ – փայլփլել
թշնամի – հակառակորդ
10. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:
2099 – երկու հազար ինըսունիննը
37 – երեսունյոթ
45 – քառասունհինգ
766 – յոթ հարյուր վաթսունվեց
84 – ութսունչորս