Զատկական խոհանոց. ընտանեկան նախագիծ

Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս»։

Զատիկը Հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նովրուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերահավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում էին թարխունով, աղով և լավաշով:

Պատրաստեք սպանախով ռուլետ զատիկի համար հետևյալ բաղադրատոմսով

ՍՊԱՆԱԽՈՎ ՌՈՒԼԵՏ ԶԱՏԻԿԻ ՀԱՄԱՐ շատ համեղ Զատիկի ուտեստ է:

Ինչպես պատրաստել սպանախով ռուլետ զատիկի համար

 

Թավայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել ալյուրն ու բովել, մինչև մի քիչ գույնը փոխի: Ավելացնել կաթը, խառնելով եփել, մինչև թանձրանա: Ձվերը հարել, խառնել մի քիչ հովացած զանգվածին: Խառնել, մինչև միատարր խմոր ստացվի: Կարելի է մի քիչ էլ կտրատած կանաչի լցնել խմորի մեջ: Ավելացնել քերած պինդ պանիրը, խառնել: Միջուկի կանաչին լվանալ, կտրատել, բուսայուղով մի քիչ տապակել: Ավելացնել մանրացրած սխտորը, աղ ցանել: Յուղաթղթով ծածկված տապակի մեջ լցնել խմորը, տարածել և թխել քսան րոպե տաք ջեռոցում: Խմորը հանել, վրան դնել միջուկը և զգուշորեն փաթաթել` տալով ռուլետի ձև: Միաժամանակ պետք է և փաթաթել, և հեռացնել յուղաթուղթը խմորի վրայից:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սպանախով ռուլետ զատիկի համար

քամած մածուն 100 gram

ձու 4 հատ

սպանախ

մաղադանոս

համեմ

սխտոր 1 pchex

ձեթ

ալյուր

աղ

կաթ 1 teyi_bajak

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 650դրամ,իսկ կալորիականությունը ` 429 կկալ

2 thoughts on “Զատկական խոհանոց. ընտանեկան նախագիծ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s