Իմ Ժամացույց

Ժամացույցները դասակարգվում են՝ ըստ չափերի և դյուրակրության ու ըստ չափման կառուցվածքի։ Ըստ չափսերի և դյուրակրության լինում են՝

Ըստ չափման կառուցվածքի լինում են՝

Գրպանի ժամացույցժամացույցիհատուկ տեսակ, որը նախատեսված է գրպանում պահելու համար: Սովորաբար ունենում են շղթա, որ նախատեսված է ժամացույցը հարմարավետ պահելու և գրպանից ապահով դուրս բերելու համար:

Մեխանիկական ժամացույցժամացույցների տեսակ, որոնք օգտագործում են էներգիայի կշռաքարային կամ զսպանակայինաղբյուրը։ Որպես տատանողական համակարգ կիրառվում է ճոճանակավոր կամ բալանսային կարգավորիչը։ Վարպետները, ովքեր արտադրում կամ վերանորոգում են ժամացույցները, կոչվում են ժամագործներ։ Արվեստումմեխանիկական ժամացույցը համարվում է ժամանակի խորհրդանիշ։

Մեխանիկական ժամացույցները ընթացքի ճշգրտությամբ զիջում են էլեկտրոնային և կվարցային ժամացույցներին: Այդ պատճառով ներկայումս մեխանիկական ժամացույցները անփոխարինելի գործիքից վերածվում են հեղինակության խորհրդանիշի։Ամենաճշգրիտ մեխանիկական ժամացույցը պատրաստվել է 1955 թ. Կոպենհագենի քաղաքապետարանի համար: Ժամացույցի սխալը 300 տարում կարող է կազմել ընդամենը 0,5 վայրկյան:

Խելացի ժամացույց (անգլ.՝ smart watch), ինչպես նաև սմարթ ժամացույց, ծրագրավորված ձեռքի ժամացույց ընդլայնված ֆունկցիաներով, ինչը թույլ է տալիս հաճախ համեմատել սմարթֆոնների հետ։ Առաջին մոդելները կատարել են պարզ գործողությունները՝ կատարել են հաշվիչի դեր կամ խաղային սարքերի։ Ժամանակակից ժամացույցները կրվող համակարգիչներ են։ Խելացի ժամացույցների շատ մոդելներում կան տեղադրված հավելվածներ և ղեկավարվում են բջջային օպերացիոն համակարգերով։ Որոշ մոդելների միջոցով կարելի է պատասխանել զանգերին և ուղարկել հաղորդագրություն։ Ժամացույցների որոշ մոդելները աշխատում են սմարթֆոնի հետ կից և նման պարագայում նրանք դառնում են օգնող էկրան և կարող են տեղեկացնել տիրոջը նոր ծանուցումների մասին։

Չի կարելի շփոթել խելացի ժամացույցները ֆիտնես թրեքերներիհետ, որոնք իրենցից ներկայացնում են սարք, որը կցելով սմարթֆոնին թույլ է տալիս հետևել օգտատիրոջ ֆիզիկական վիճակը։ Ի տարբերություն ֆիտնես թրեքերների խելացի ժամացույցները թույլ են տալիս տեղադրել հավելյալ հավելվածներ, որով և ընդյանում են ժամացույցի ֆունկցիաները։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s