Հայկական մշակույթի անցյալն ու ներկան

1. Ինչ է մշակույթը։

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:

2. Ներկայացնել Հայ ժողովրդի մշակույթը։

Հայ ժողովրդի մշակույթը։ լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, 
նկարչությունը, երաժշտարվեստն ու 
պարարվեստը, թատրոնն ու կինոն են։

3. Ի՞նչ է բանահյուսությունը։

Հայ բանահյուսությունը  սկզբնավորվել է հայկական ցեղերի և հայոց լեզվիառաջացման հետ միաժամանակ։ Պատմականորեն նախորդել է հայ գրավոր դպրությանը, դարեր շարունակ եղել ժողովրդի հոգևոր գեղարվեստական պահանջների բավարարման հիմնական միջոցը, հայ գրականությանսկզբնավորման շրջանում (V դար) դարձել է նրա կայուն հիմքերից ու բաղադրիչներից մեկը, ապա բանավոր ավանդությամբ շարունակել է զարգանալ իր ինքնուրույն ճանապարհով, ուշ միջնադարում (XII–XVI դարերում) զորեղ կերպով ներազդել է հայ գեղարվեստական գրականության վրա, առանձին ժանրերով (հանելուկ, առակ, երգ, զրույց) թափանցել նրա մեջ, երանգավորել գրականության ոգին ու արտահայտության միջոցները, հասել մինչև մեր օրերը։ XIX–XX դարերի հայ գրողների հատուկ միտումով մշակվել է և օգտագործվել նոր գրականության մեջ։ 

4. Ի՞նչ կապ կա ժողովրդի և նրա էպոսի միջև։

Սասունցի Ղավիթ» էպոսը հայ ժողովրդական ավանդության մեջ, բանասացների բերանում կրում է մի քանի անուն, որոնք և ընդգծում են նրա միասնությունն ուամբողջականությունը։

Էպոսը կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառը հայերենում ունի մի քանի նշանակություն՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ, և իմաստային այս տարբերակներից յուրաքանչյուրը էպոսի հերոսների համար բնորոշ է նրանց կյանքի այս կամ այն պարագայում։

Էպոսն անվանում են նաև «Ջոջանց տուն», այսինքն՝ «Մեծերի տուն», «Ավագների տուն» (տարիքով և դիրքով ավագների), «Հսկաների տուն»:

Կա ևս մի անուն՝ «Քաջանց տուն», որ նշանակում է «քաջերի տուն», կամ դրսևորում է էպոսի առնչությունը քաջքերին, ոգիներին վերաբերող մի շարք ավանդությունների հետ։ Այդ քաջանց տոհմին պատկանող կանանցից է ծնվում հերոսների երեք կրտսեր սերունդ։


Ի՞նչ է ավանդությունը։

Ավանդությունները լինում են ստուգաբանական, բ ացատրական և վարքաբանական։ Տալիս են աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական և այլ տեղեկություններ ու գիտելիքներ։

 

Ասացվածքներ։

1. Փորը լի, աչքն անոթի

2. Քիչ ես տալիս՝ շատ է ուզում, շատ ես տալիս՝ ամբողջն է ուզում

3. Երկրորդ նապաստակի ետևից  ընկնողն առաջինն էլ կկորցնի

4. Աղվեսի վկան իր պոչն է

5. Անուշ հոտը վարդից կուզեն, մարդկությունը մարդուց կուզեն

6. Աղքատին ով է տվել արքայություն

7. Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր

8. Ամառվա փուշը, ձմեռվա նուշը

9. Աշխատանքը սև է, հացը`սպիտակ

10. Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s