Տորք Անգեղ

Ղ. Աղայանի « Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ » պոեմից կարդա՛ նշված հատվածները, կատարի՛ր առաջադրանքները:

Շատ դարեր առաջ, հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու.
Աչքերը կարծես մի-մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արեւի լույսով,
Սեւ-սեւ ունքերը, մութ ամպի նման,
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան.
Քիթը կորընթարթ, իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունգները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով, մի դեւ եւ ոչ թէ հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:
Տգեղ էր դեմքը եւ այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:

***

Նա դեռ պատանի ժայռեր էր ճեղքում,
Ճեղքում էր ձեռքով, ձեռքով էլ կոկում.
Ճեղքում, հղկում էր քարե տախտակներ:
Եղունգով փորում պես-պես նկարներ:
Նա մի հովիվ էր, հովիվ լեռնական,
Բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական…

***

Նա չէր շատակեր Շարայի նման.
Սիրում էր կաթը և մածուն ու թան.
Եվ չէր բարկացկոտ, այլ հեզ ու խոնարհ,
Բայց Տերն ազատեր, թէ որ բարկանար…

Առաջադրանքներ 

Բացատրի՛ր դյուցազնական, ճաճանչավորված, կռներ, զարհուրել         Դյուցազնական-  Հերոսական, քաջազնական

Ճաճանչավորված-փայլ                                                                              կռներ-թևեր                                                                                                  զարհուրելի-սարսափելի

Գրի՛ր աժդահա, ահարկու, բլուր, կապույտ, հեզ բառերի հականիշները:

Աժդահա-թզուկ

ահարկու-

բլուր-հարթավայր

հեզ- գոռոզ

3. Հատվածներից դուրս գրի՛ր  10 գոյական  ( ո՞վ , ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր),  10 ածական (ինչպիսի՞):

Գոյական-հովիվ, գոմեշ, լույս, արև, դև, եղունգ, հովիվ, Տորք, Անգեղմ, մարդ:

ածական-շատակեր, աժդահա, դյութազանական, խոնարհ, հասարակ, մութ, ուժեղ, հսկա, ահարկու, ճաճանչավորված:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s