Երբ մտքերը սառչում են օդում


(1-ին մաս)

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում* շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:
Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:
Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:
Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ* անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ* աչքերով վայելում էր ցուրտը:
Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ  «Բա՜»-ով՝ պարզ չէ:
Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն* ու, պոչը խաղացնելով, կանչեց.
-Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ի՛նչ եմ ասում:
-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:
— Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ*: Ա՜յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:
— Ի՞նչ ես ասում:
-Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:
-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. մտածիր՝ ին՜չ  ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի:
— Ի՞նչ էիր մտածում:
— Տարբեր բաներ:
— Օրինակ:
-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ՝ երկու անգամ երկու հավասար է հինգի:
— Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:
— Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:
Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:
Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես  ջուրը  կաթսայում:
Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.
-Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես:
— Իհարկե:
— Իսկ ի՞նչ ես մտածում:
— Հազար ու մի բան ու բոլորը քո մասին:
— Ի՞նչ ես մտածում իմ մասին:
— Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս:
Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:
Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն* տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի. Ա՜յ քեզ

Բևեռ – Երկիր մոլորակի ծայրակետային գոտի՝ հյուսիսում և հարավում (Հյուսիսային բևեռ և Հարավային բևեռ): Երկու Բևեռներում էլ միշտ ցուրտ է
Արևադարձ – Երկիր մոլորակի աշխարհագրական գոտիներից մեկը, ուր միշտ շոգ է
Ծովացուլ – նաև ծովափիղ, կարճ բրդով,երկար բեղերով ծովային մեծ կենդանի
Օձաձուկ – օձանման ձուկ
կիսախուփ – կիսափակ
իմաստուն – շատ խելացի, մեծ կենսափորձ ունեցող

մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

 

 

 

 

 

 

 

Հարցեր և առաջադրանքներ

Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:

1.Սուր սառցալուլաներով գրվող մի միտք հորինի՛ր ու գրի՛ր:

2. Փորձի՛ր բացատրել, թե ինչպես ես հասկանում՝

ա. գլուխներս առնենք-կորչենք — Մենակով հեռանալ — անհետանալ
բ. կուշտ մտածել — լավ մտածել

  1. Գտի՛ր բառերի հականիշները:

 

ցուրտ –շոգ
ցածր — բարձր
վերև — ներքև
ջուր — սառույց
տխրել — ուրախանալ
անտեսանելի — տեսանելի
մտածել — չմտածել
հիմար — խելոք
առջև — հետև
համարձակ — ամաչկոտ
պարզ — բարդ
սառը — տաք

 

 

  1. Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ։ Իմ կարծիքով 1000000 տարիներ առաջ Բևեռը սառույց էր։
  2. Իսկ Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ: Իմ կարծիքով 1000000 տարիներ առաջ Բևեռը եռում էր։
  3. Քո կարծիքով ի՞նչ է միտքը: Իմ կարծիքով միտքը շատ կարևոր է, որովհետև մարդիկ կարող են մտածել։
  4. Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ մոռանային մտածել: Եթե մարդիկ մոռանային մտածել շատ վատ կլիներ։

 

 

8. Նշի՛ր «կրկնվող» բառը:

Ծովացուլ, ծովային, ծովափ, ծովեզր, ծովախոզուկ, ծովափիղ, ծովակ:

Ծով

 

  1. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով՝ ստացի՛ր.

ծով-ից հավ

Ծով, հով, հավ

 

  1. Հորինի՛ր:

Սառնարանում ապրող մտքերը մտածում էին, որ ինչի էն ամբողջ օրը անցկացնում այտ տեղ։ Այտ ժամանակ մի մարդ եկավ բացեց  Սառնարանը և տեսավ, որ սառնարանում ապրող մտքերը մտածում են։ Չե, որ նրանց մտքերը կարողանում են կարդալ բոլորը այտ մարդը, որ տեսավ խոստացավ, որ նրանց շուտով կհանի սառնարանից, որ տեսնեն ինչ է պատահում դրսում։

 

(2-րդ մաս)

Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր:
Օձ Ա. Ձուկ,
Օձ Ա. Ձուկ,
Չկա քեզ պես
Սիրուն
ձուկ:
Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոտացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը արդեն տապակված էր ու խժռված:
Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»:
Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը:
Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ երկրի սովորություններին:
Մտածելը անսպասելի պտուղներ տվեց:
Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»:
Ահա և պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բևեռից: Կանք, որովհետև մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արևադարձ կոչվող այս կեղծ երկրից և կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բևեռ»: Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց և մի գեղեցիկ օր վերադարձավ Բևեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա:
Մի անգամ Բևեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, և ինքը չի կարողանում չմտածել:
Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերևում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան…
Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա:
Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բևեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլևս չեն սառչում և դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում:
Ի՞նչ իմանաս:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտի՛ր տրված բառերի հոմանիշները:

սիրուն — գեղեցիկ

ակնթարթ — վարկյան
հսկա — խոշոր
անմիջապես — շուտով
արև — արփի, արեգակ

  1. Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին:

ա.  երբ նա Բևեռում էր ապրում

Երբ նա բևեռում էր ապրում։ Վախենում էր մտածել, որովհետև մտքերը անմիջապես սառչում էին օդում։

բ. երբ նա Արևադարձում էր ապրում

Երբ նա արևադարձում էր ապրում նա չեր վախենում մտածել։ Որովհետև այդ տեղ մտքերը չէին սառչում օդում։

  1. Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը։ Ես կարծում եմ, որ լավ չեր լինի մարդիկ կարողանային քո մտքերը կարդալ։ Որովհետև կարողա դու անծնական մի բան ես մտածում, և չես ուզում ոչ մեկ իմանա։
  2. Ի՞նչ խորհուրդ կտաս՝

ա. Բևեռի բնակիչներին

ես խորհուրդ եմ տալիս բևեռցիներին, որ վատ բաներ չմտածեն ուրիշի հանդեպ։ Որովհետև դիմացինը կտեսնի։

բ. Արևադարձի բնակիչներին

ես խորհուրդ եմ տալիս Արևադարձի բնակիչներին, որ միշտ լավ բաներ մտածեն։

  1. Հորինի՛ր:

Միլիոն տարի մեզանից հետո

Ես կարձում եմ Միլիոն տարիներ հետո բանաները ավելի կշատանան։

  1. Գտի՛ր «կրկնվող» բառը: Արև

Արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ:

  1. Գրի՛ր բառեր, որոնց մեջ ապրում է «և» տառը:

արև, անձրև, Դաթև, Երևան, եվրոպա, եվա ,նաև։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s