Ես հաճախում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ ։ Ես 2018թ-ի Սեպտեմբեր ամսից մինչև Դեկտեմբեր ամիսը շատ բան եմ սովորել։
Յուրացրել եմ համակարգչային ծրագրեր, սովորել եմ օգտվել ինտերնետային կայքերից՝։ Տիրապետում եմ Word ծրագրին, մուտքագրել, էջը՝ ձևավորել, նաև սովորել եմ նկարել Paint ծրագրով։ Սովորել եմ իմ ուսուցչի և մյուս դասավանդողների հետ օգտվել բլոգից՝ նյութեր տեղադրել և աշխատել բլոգում։
Ես կարողանում եմ բաժնել, բազմապատկել, գումարել և հանել բազմանիշ թվերով։ Ես կարողանում եմ հորինել և լուծել տրամաբանական խնդիրներ։
Ես կարողանում եմ հեքիաթներ հորինել և նամակ գրել։
Ուսումնական ծրագրի շրջանակներում ընկերներիս և ուսուցիչների հետ այցելել եմ գինու գործարան, եղել եմ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում և Հովհաննես Թումանյանի հեքիաթների վրա հիմնված տասը ներկայացում եմ դիտել։
Ես մասամբ հաղթահարել եմ վախը՝ տեսախցիկների առաջ ելույթ ունենալուց։ Իմ մեծ ձեռքբերումն եմ համարում «Բնապահպանական նախագծին» մասնակցելը։
Շնորհակալ եմ իմ ուսուցչին՝ ընկեր Մարիին, Ձեզ շատ եմ սիրում։
One thought on “Հաշվետվություն”