Թագավորի նոր զգեստը

                                                                                                                                                                                         

  Հանս Քրիստիան Անդերսեն

 

Այս թագավորության թագավորը հայտնի էր իր զգեստապաշտությամբ։ Նորաձևության գիտակ էրշքեղության ջատագովնրան ամեն օր նույն զգեստով տեսնելն ուղղակի անհնար էր։

Այլ թագավորություններից ժամանած խարդախները թագավորի  արքունիքին փոխանցում ենոր թագավորություն են եկել աշխարհի հայտնի ամենատաղանդավոր դերձակներըորոնք կախարդական կտորներից են զգեստենր կարում և այդ զգեստները կարող են տեսնել միայն խելոքները։

Թագավորին միանգամից հետաքրքրում է այդ նոր կտորի գոյությունը և նա խարդախդերձակներին հրավիրում է պալատ ու հրահանգում իր համար կախարդական կտորից մի զգեստ կարել։ Դերձակները զգուշացնում ենոր կտորն ունակ են տեսնել միայն խելացի մարդիկհիմարները զգեստը տեսնել չեն կարող։ Խարդախների առաջարկով ոգևորված ու խաբված թագավորը պալատում տեղ է հատկացնում եկվորներին ու հանձնարարում արքունականներին ամեն կերպ աջակցել նրանց։ Երբ աշխատանքը սկսվում է թագավորը ժամանակ առ ժամանակ իր ենթականերին ուղարկում է դերձակների մոտորպեսզի ճշտենթե ինչպե՞ս են անում իրենց գործը։

Հպատակները մտնելով դերձակների սենյակ կարի սեղանիկին ոչինչ չեն տեսնումոչ մի զգեստսակայն հիմար չթվալու համար վերադառնում են թագավորի մոտ ու ասումոր զգեստն ուղղակի շքեղ էփոռիկներով ու գույնզգույն փայլերով։ Ամբողջ թագավորությունով մեկ խոսքը փաստ է դառնումև բոլորին հասնում էոր միայն խելացիները կարող են տեսնել զգեստըորը շուտով պիտի հագնի թագավորը։

Երբ դերձակխարդախները հայտարարում ենոր զգեստը պատրաստ էգնում են թագավորի մոտորպեսզի նրան հանձնեն անտեսանելի հագուստը։

Սակայն թագավորը դերձակների բերած զեստը չի տեսնում և ամաչում է ամբողջ թագավորության աչքին հիմար երևալ ու սկսում է գովել անտեսնալի զգեստըապա հագնում է գոյություն չունեցող հագուստն ու դուրս է գալիս ժողովրդի մոտ։

Մի ամբողջ ժողովուրդ հիմարի տպավորություն չթողնելու համար ցնծությամբ է դիմավորում թագավորին ու գովաբանում նրա  զգեստըորն իրականում գոյություն չուներ։

Թագավորը պարզապես մերկ էր։

Որոշ ժամանակ անց մի մանուկ դուրս է վազում թագավորի առաջ ու գոռում։

— Ախր թագավորը մերկ է։

Հավաքվածներն իսկույն սկսում են փսփսալ ու անկեղծանալով հաստատումոր թագավորն իրոք մերկ է։ Դրան հաջորդում է ծիծաղն ու աղաղակըթագավորի հետ չհամաձայնվելու կամ նրան ծաղրելու համար մեղադրվելու վախը վերանում էիսկ թագավորը մտածում է

— Սրանք բոլորը հիմար ենիսկ ես պիտի գնամ մինչև վերջ։

Ու քիթը ցցած նա առաջ է անցնումհետևից քարշ տալով հպատակներինորոնք բռնել էին գոյություն չունեցող զգեստի փեշերը։

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s